Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Մտավոր ներուժի դեգրադացիան՝ որպես ներկա ծանր վիճակի պատճառներից մեկը․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հաճախ է քննարկվում այն հարցը, թե արդյո՞ք հնարավոր էր մի այնպիսի վիճակ, որ ներկայիս ծանր իրադրության մեջ չհայտնվեինք, Հայաստանը պատերազմի ընթացքում պարտություն չկրեր, և կարողանայինք հաղթահարել ժամանակի փորձություններն ու արտաքին սպառնալիքները։ Շատերը առկա վիճակը հանգամանքների դասավորության կամ հայ ժողովրդին վիճակված դաժան ճակատագրի արդյունք են համարում, սակայն եթե հետադարձ հայացք ենք նետում իրադարձությունների շղթային, ապա պարզ է դառնում, որ պետք չէ ամեն ինչ հանգամանքների վրա բարդել։

Առաջին հերթին՝ Հայաստանը հենց իր ունեցած հնարավորությունները ճիշտ չի օգտագործել, դրա համար էլ կանգնած ենք կոտրած տախտակի առաջ։ Տարիների ընթացքում անընդհատ արդարացումներ են փնտրվել այնպիսի գաղափարների հետևում, թե Արցախը հանձնենք, լավ կապրենք, Ադրբեջանը ոչ մի դեպքում չի համարձակվի լայնամասշտաբ պատերազմ սկսել, ադրբեջանական նավթը շուտով կվերջանա և այլն։ Կամ այլ տեսակետներ նույնպես հնչել են. դե, Ադրբեջանը նավթ ու գազ ունի, իսկ մենք չունենք էներգետիկ ռեսուրսներ, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ ենք, դրա համար էլ մեր տնտեսությունը չի զարգացել, ու հաղթանակի համար նախադրյալներ չեն ստեղծվել։ Անգործությունն արդարացնելու համար հազար ու մի պատճառ միշտ էլ կարելի է բերել։

Բայց երբեք լրջորեն չի քննարկվել այն հարցը, որ Հայաստանը դեռևս խորհրդային տարիներից շատ լուրջ մարդկային կապիտալ ու ինտելեկտուալ ռեսուրս է ունեցել, որը հիմնականում փոշիացվել է ու շարունակում է փոշիացվել։ Այնինչ, ինտելեկտուալ ներուժն ու նորարարությունները ներկա փուլում անհամեմատ բարձր արժեք ունեն, քան հանքային ռեսուրսները։ Դրա արդյունքում է, որ այսօր միջազգայնորեն հրատապ թեմա է դարձել մտավոր սեփականության պաշտպանության հարցը, և շատ երկրներ ոչ միայն մասնագիտացել են մտավոր արտադրանքի արտահանման գործում, այլև նույնիսկ մրցավազքի մեջ են միմյանց հետ, որպեսզի հասնեն մտավոր ներուժի գերակայության։

Օրինակ՝ ԱՄՆ-ն այնպիսի պայմաններ է ստեղծում, որ ամբողջ աշխարհից գիտնականների, արվեստագետների, գործարարների և բարձր կարգի մասնագետների համար գրավիչ միջավայր ձևավորի ու նրանց կենտրոնացնի իր երկրում, իսկ Չինաստանը հույսը դրել է իր բնակչության բազմաքանակության ու աշխատասիրության վրա, և շատ հաճախ այդ երկրում վերցնում և ավելի են կատարելագործում հենց ուրիշի ստեղծածը։ Սակայն մեզանում ինտելեկտուալ ներուժին զարկ տալու փոխարեն արժեքային համահարթեցում է տեղի ունեցել։ Իսկ Փաշինյանի իշխանության տարիները արժեքային համակարգի դեգրադացման առումով ուղղակի ռեկորդային էին։ Չորս տարվա ընթացքում իշխանությունները միշտ խոսել են երկրի մտավոր ներուժին՝ մասնավորապես կրթությանը, գիտությանը, մասնագիտական պատրաստվածությանը զարկ տալու մասին, սակայն իրենց քայլերով հակառակն են արել։ Օրինակ՝ իշխանություններն անընդհատ հայտարարում էին ինտելեկտուալ բանակ ստեղծելու իրենց մտադրության մասին, բայց թիրախավորում էին այն սպաներին, որոնք քիչ թե շատ իրենց գործի գիտակն էին և կարող էին նպաստել զինված ուժերի կարողությունների բարձրացմանը։ Բացի դրանից, իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանություններին լուրջ մասնագետներ ու բարձր գիտակցություն ունեցող մարդիկ պետք չեն, այլ պետք են այնպիսի մարդիկ, որոնք չեն ունենա մտավոր, վերլուծական կորողություններ ու շատ հեշտ կմանիպուլացվեն և կուղղորդվեն։ Ու իրենց կողմից տարվող այսպիսի քաղաքականությունը բարձրացվել է պետական քարոզչության մակարդակի, և պատահական չէ, որ այն իր նշանակալի ազդեցությունն է ունեցել նաև հասարակական գիտակցության վրա ու փոխել մարդկանց մոտեցումները ժամանակակից իրողությունների նկատմամբ։

Դա է պատճառը, որ շատ հաճախ ծանրակշիռ մասնագիտական խոսքը և վերլուծություններն անտեսվում են, իսկ երբ, օրինակ՝ մի քանի դիլետանտներ ու իրական կյանքում չկայացած մարդիկ, որոնք սոցցանցերում բամբասանքներ են տարածում ու ցածրարժեք խոսակցություններով են զբաղված, ահռելի ուշադրություն են գրավում, հատկապես, եթե իրենց խոսքն էլ հայհոյանքներով ու վիրավորանքներով են համեմում։ Եվ գործը հասել է նրան, որ սփյուռքի մի որոշակի շերտ ևս դեգրադացվել է, իր հուժկու բողոքի ձայնը չի բարձրացնում նույնիսկ այն դեպքում, երբ երկիր ենք կորցնում։ Ու ամեն ինչ սկսվեց նրանից, երբ առաջին պլան եկան այն սփյուռքահայերը, որոնք, արտերկրի իրենց տաքուկ տներում նստած, սկսեցին սոցցանցերում կուրորեն պաշտպանել իշխանություններին՝ հայհոյելով սրանց քաղաքական մրցակիցներին։

Ի պատասխան՝ իշխանություններն ավելի մեծ տեղ էին տալիս նման անձնավորություններին, գուրգուրում նրանց, իսկ հայրենիքի խնդիրներով իրապես մտահոգ մարդիկ ու արժեքներ ստեղծող գործիչներն անտեսվում էին, նույնիսկ հատուկ այնպիսի պայմաններ էին ստեղծվում, որպեսզի նրանք երես թեքեն իրենց հայրենիքից։ Այսպիսով, ներկայիս վիճակը նաև մեր մտավոր և հոգեբանական պարտությունն է, որի համար հիմքեր են ստեղծվել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении