Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Աղքատության բոլոր չափանիշներից ներքև ենք, մեր երկրում մարդիկ ուղղակի գոյատևում են»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թ. հունվար-օգոստոսին 13,9 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հատկապես նկատելի է աճը արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության ոլորտներում։ 2022 թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 52,9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 58,2 տոկոսով: Քաղաքացու համար սրանք ուղղակի թվեր են, որոնք, սակայն, նաև հույս են ներշնչում, որ գուցե մեր կյանքի որակն էլ պետք է փոխվի: Այնինչ, մեր կյանքի որակը դեպի լավը չի փոխվում: Լրիվ ընդհակառակը:

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն ասում է՝ մեր երկրում սպառողական նվազագույն զամբյուղը 84 հազար 500 դրամ է: «Մեզ մոտ ընտանիքի անդամների միջին քանակը մոտավորապես 4 անձ է: Եթե նրանցից մեկն աշխատում է և գումար վաստակում, պետք է ամենաքիչը 360 հազար դրամ աշխատավարձ ստանա, որ գոնե նվազագույն զամբյուղն ապահովի: Բայց լավ գիտենք, որ նման աշխատավարձ ստանում են պատգամավորները, շարքային քաղաքացիների 80 տոկոսը նման գումար չի վաստակում: Սա փաստում է, որ գտնվում ենք աղքատության բոլոր չափանիշներից ներքև: Սա պարզ տրամաբանություն և թվաբանություն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Նշում է՝ Լառոշֆուկոն չի, բայց սեփական աֆորիզմներն ունի: «Մարդը չի ծնվել բացառապես կոշիկ կամ պոմիդոր սպառելու համար, նա ծնվել է հոգևոր կյանքով ապրելու համար: Եթե իր եկամուտը հազիվ է բավականացնում, որ կոմունալ վճարումները կատարի և սնունդ գնի, իր երեխաները և ինքը չեն հաճախում թատրոն, ֆիլհարմոնիա, չեն լսում Կոմիտաս ու օպերա, ո՞ւմ է պետք նման կյանքը: Վաղը սա ուղղակի անդրադարձ է ունենալու հասարակության որակի վրա»,- հավելում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ մեր օրերում ու մեր երկրում մարդիկ չեն ապրում, այլ ուղղակի գոյատևում են: «Մեզ մոտ գները սրընթաց աճում են, բայց կոմպենսացիան, այսինքն՝ փոխլրացումը, համապատասխան չէ: Մեր ապրանքների գներն աճել են 16 և ավելի տոկոսով, հատկապես սնունդը, իսկ մեր թոշակն ավելացել է 2000-3000 դրամով: Շատ եմ այս միտքն ասել, կրկնելուց վնաս չկա: Գնաճ կա բոլոր երկրներում, բայց քաղաքակիրթ երկրներում գնաճի համեմատ եկամուտներն աճում են առաջանցիկ տեմպերով: Եթե մեզ մոտ էլ նման կերպ լիներ, գնաճն ուղղակի չէինք նկատի, մինչդեռ մեր եկամուտն ուղղակի ծաղր է: 2000-3000 դրամ տալ մարդու ձեռքը, նշանակում է՝ ծաղրել նրան»,-հավելում է ՀԿ նախագահը:

Ընդգծում է՝ շատ երկրներում ընդունված չափանիշ կա, որ եթե ընտանիքն իր եկամտի 30 և ավելի տոկոսը ծախսում է սննդի վրա, դա նշանակում է աղքատության ծայրահեղ վիճակ: «Մարդկանց այդ խավի համար սոցիալական տարբեր ծրագրեր են կյանքի կոչվում, որպեսզի իրավիճակը մեղմվի: Ի դեպ, այդ երեսուն տոկոսը դարձել է 25 տոկոս: Իսկ մեր եկամուտների քանի՞ տոկոսն ենք տրամադրում սննդին: Բավականին շատ: Մեր ընտանեկան բյուջեի 60-ից ավելի տոկոսը տրամադրում ենք բացառապես սննդին, սա սարսափեցնող ցուցանիշ է: Քաղաքացին իր եկամտի մեծ մասն առանձնացնում է սննդի համար: Ստացվում է, որ մարդն իր վաստակածի մյուս 40 տոկոսը պետք է պահի այլ ծախսեր հոգալու համար, այս դեպքում էլ ստիպված է որոշակի խնայողություններ անել հագուստի և այլ հարցերում, այս ֆոնին, օրինակ՝ մշակութային օջախներ այցելությունները հավասարվում են զրոյի»,-ասում է նա:

Պողոսյանը հիշեցնում է, որ մեր երկրում գնաճին հետևող ու զսպող մի քանի կառույց կա: «Առաջինը Կենտրոնական բանկն է, որը մոնիտորինգ է անում, ուսումնասիրում գնաճի տեմպերը, փողի ծավալներն այնպես է կարգավորում, որ մեղմի գնաճը: Դրամի ծավալով հնարավոր է գնաճի վրա ազդեցություն ունենալ: Հաջորդ մարմինը Մրցակցության պետական հանձնաժողովն է, որի լիազորությունները բավականին մեծ են՝ հետևել, ստուգել, ուսումնասիրել, պատժել: Երբ որևէ ձեռնարկատեր բարձրացնում է իր ապրանքի գինը, օրենքը դա չի արգելում:

Գործ ունենք մրցակցային շուկայի հետ, քաղաքացին չի ուզում այդ ապրանքը գնել, կփորձի գտնել ավելի մատչելին: Բայց այստեղ մեկ այլ հարց կա, եթե նա իր ապրանքի գինը թանկացրեց, իր եկամուտները հայելու, ջրի կաթիլի պես պարզ պետք է երևան պետեկամուտների կոմիտեի և ՄՊՀ-ի թղթերում: Եթե 100 դրամանոց ապրանքը վաճառել է, ասենք, 200 դրամով, ստացել եկամուտ, ապա այդ եկամուտը պետք է հարկվի: Որքան թանկ է վաճառում ապրանքը, այնքան մեծ մասհանումներ են գնում պետբյուջե: Բայց այստեղ պետք է համոզված լինենք, որ լիարժեքորեն վճարվում են հարկերը, քանի որ հարկերը «պահում են» մեր զինված ուժերը, դրանց միջոցով են վճարվում ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստները: Որքան այդ մասհանումների ծավալները շատ լինեն, այնքան մեր կյանքի որակը պետք է լավանա»,- մեզ հետ զրույցում նշում է փորձագետը:

Մի կողմից՝ մեզ մոտ գնաճը հիմնավորված է, քանի որ շատ ապրանքներ թանկանում են միջազգային շուկաներում, մյուս կողմից՝ կա նաև արհեստական բաղադրիչը, երբ տնտեսվարողներն ուղղակի օգտվում են առիթից՝ նույն այդ միջազգային գները պատճառ բերելով: Գնաճի օրինակներ տեսանք նաև համավարակի ու պատերազմական օրերին: «Մեկ կարևոր նկատառում արտահանման մասին: Մինչև մեր ապրանքները հասնում են արտերկիր, նրանց ինքնարժեքն ավելանում է մոտ 30 տոկոսով՝ բեռնափոխադրման արժեքի պատճառով: Մեկ օրինակ բերեմ: Լոնդոնում միրգ-բանջարեղենի խանութների ցանցի սեփականատերը, որը հայ էր, ինձ ասում էր՝ ուզում եմ հայկականն իմ խանութներում վաճառեմ, բայց կսննկանամ, ճանապարհը շատ երկար է, ծախսը՝ շատ: Ինձ ավելի ձեռնտու է նույն թուրքական ապրանք ներմուծելը»,-իր զրույցն էր վերհիշում պարոն Պողոսյանը:

Նրա դիտարկմամբ՝ մեր երկրում բացակայում է տնտեսական միտքը, այն մարդիկ, որոնք կառավարությունում և այլ մարմիններում զբաղվում են տնտեսությամբ, մեծ մասամբ բոբիկ են:

«Կառավարությունը մեզ ասում է, որ արտահանումը աճել է, օրինակ՝ 20 տոկոս, ներմուծումը՝ 30 տոկոսով, չհասկանալով, որ դա կործանման ճանապարհ է: Եթե արտահանումը չգերազանցի ներմուծման ծավալները, ուրեմն գնում ենք դեպի անդունդ, աղքատացում: Ցանկացած հաջողակ երկրում այդ բալանսը հակառակն է: Տարիներ ի վեր խոսում եմ տեղական արտադրանք ունենալու կարևորության մասին, շատ ոլորտներում ունենք ավանդույթներ ու կարողություններ մերը ստեղծելու, մեր արտադրանքն արտահանելու, մեր երկիրը ճանաչելի դարձնելու ու նաև մեր երկրին ֆինանսական օգուտ տալու: Մեր արտադրանքը պետք է մրցունակ լինի, սպառողն ինքն ընտրություն կկատարի՝ գնի տեղականը, թե ֆրանսիականը, բայց տեղականը պարտադիր պետք է լինի շուկայում: Տարիներ առաջ մեր շուկայում թուրքական տետրեր էին, այլընտրանք չկար, դա աբսուրդ էր, որ հայ երեխան թուրքական արտադրության տետրի մեջ էր գրում, ժամանակի ընթացքում այս հարցը լուծվեց: Բայց շատ ու շատ ապրանքներ կան մեր շուկայում, որոնք կարող են արտադրվել Հայաստանում, բայց չգիտեմ, թե ինչու, չի արվում»,-եզրափակում է Արմեն Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!