Երևան, 26.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչպես է ստեղծվել շատերին հայտնի «տաշովի» բաժակը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարեց մարդկանց «տաշովի» բաժակը հիշեցնում է կյանքը Խորհրդային Միության օրոք, քանի որ այդ առարկան համարյա դարձել է դարաշրջանի խորհրդանիշ: Չնայած, հիմա էլ այդ բաժակը ոչ պակաս տարածված է. այն դեռևս կարելի է գտնել շատերի տներում: «Տաշովի» բաժակի պատմությունը հակասական է: Դժվար է ասել, թե ով է հենց այդպիսի ձև որոշել ապակե բաժակի համար: Կարծիքները տարբերվում են այդ հարցում: Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ քանդակագործ Վերա Մուխինան է հորինել բաժակի այդ ձևը (նրա գործերից է «Բանվորը և կոլտնտեսականը» հայտնի քանդակը):

1943 թվականին Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) պաշարման ժամանակ Մուխինան ղեկավարել է Լենինգրադի Գեղարվեստական ապակու արհեստանոցը: Հենց այդ իսկ պատճառով են շատերը նրան համարում «տաշովի» բաժակի հեղինակ: Այնուամենայնիվ, դա հաստատող փաստաթղթեր չկան: Որոշները համարում են, որ «տաշովի» բաժակը հորինել է երկրաբանության պրոֆեսոր Նիկոլայ Սլավյանովը: Նա անգնահատելի ներդրում է ունեցել խորհրդային մետաղաձուլության հարցում: Նրա օրագրերի ուսումնասիրության մեջ, որոնք պահպանվել են առ այսօր, հայտնաբերվել են էսքիզներ, որոնք պատկերում են տարբեր քանակի հղկված կողմեր ունեցող բաժակներ: Այնուամենայնիվ, նրա արտադրանքը չպետք է լիներ ապակյա, այլ մետաղյա:

Հեղինակային իրավունքի բնորոշումը բարդ է նաև նրանով, որ ժամանակին Մուխինան և Սլավյանովը հանդիպել են, ուստի անհնար է հստակ ասել, թե նրանցից որի՞ն է պատկանում այդ գաղափարը: Հնարավոր է, որ «տաշովի» բաժակի ձևը հորինել է Սլավյանովը, իսկ արտադրության համար նախատեսված նյութը առաջարկել է Մուխինան: Ճիշտ է, կա ևս մեկ կարծիք, որ այդ բաժակի ստեղծման պատմությունը կապված է նկարիչ Կազիմիր Մալևիչի և Մուխինայի անունների հետ: Բայց ապակու թանգարանի աշխատակիցները պնդում են, որ նախքան պատերազմը նախատեսել էին պատրաստել այդ ձևի մի բաժակ, և դա պայմանավորված էր նրանով, որ դրա ձևը պետք է համապատասխաներ նոր աման լվացող մեքենայի հետ:

«Տաշովի» ապակե բաժակները արտադրվել են տարբեր ծավալներով (50-ից մինչև 250 գ) և տարբեր տաշվածքների թվով (8-ից 14): Այնուամենայնիվ, տասը տաշվածքով և 250 գ ծավալով արտադրանքն է դարձել դասական, և խոհարարության մեջ հաճախ օգտագործվում է հեղուկի պահանջվող քանակությունը ճշգրիտ չափելու համար: 1980-ականներին ԽՍՀՄ-ում այդ բաժակներն սկսել են արտադրել ներմուծված սարքավորումներով: Միևնույն ժամանակ, խախտվել է արտադրական տեխնոլոգիան, որի արդյունքում արտադրանքը, որը միշտ առանձնացել է իր ամրությամբ, հանկարծ սկսել է հաճախ կոտրվել:

Եթե այսօր ցանկանում եք գնել «տաշովի» բաժակներ, ապա պետք է բավականին վազվզել խանութներում, չնայած ներկայում վաճառողներն առաջարկում են ապակյա կամ բյուրեղապակյա արտադրանքների հսկայական տեսականի, ընդ որում՝ առավել նրբագեղ տեսքի: Բայց, չնայած դրան, «տաշովի» բաժակ, ընդ որում՝ իսկական, ներկայում էլ կարելի է գտնել հետխորհրդային երկրների ցանկացած տարիքով քաղաքացու խոհանոցում, նաև հին իրերի շուկաներում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Փնտրվում են հայր ու որդի Սևակ և Սամվել Միրզոյանները. նրանք գտնվել են պայթյnւնի վայրում Բաքվի կողմից Արցախին ուղարկված օգնությունըԿատարյալ մանիպուլյացիաներն ու իրավիճակը փրկելու ճանապարհը. «Փաստ»Սուրենավան գյուղում տեղի է ունեցել վթար․ կան տուժածներ Ես հավատում եմ, ես պայքարում եմ. ելքը կարող է հայտնվել այն պահին, երբ ամենաքիչն ենք սպասում. Կարեն Ջավալյան Կրակոցներ` Արագածոտնում, վրանում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դիԵրևանում ժամը 09:00-ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 32 մասնակից Իշխանություններն իրենց «արշինով» են չափում. ում համար Հայաստանը աթոռ է, ում համար՝ Հայրենիք, որը կորցնելու իրավունք չունենք. «Փաստ»Ադամ Շիֆը կոչ է արել Բայդենի վարչակազմին օդային ճանապարհով տարհանել ԼՂ-ում պայթյունից տուժածներին Երևանից ուղղաթիռով բժիշկների թիմը մեկնել է Ստեփանակերտ Մահացածների թիվն ավելանում է. նոր հաղորդագրություն Արցախից «Իշխանությունը մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունն իջեցրել է շրիշակից ցածր. Նիկոլ Փաշինյանը վա բանկ է գնում». «Փաստ»Ստեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մnրֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևն այսօր կհանդիպեն Այս ատելությունը սրբելու և տանելու է բոլորիս. «Փաստ»Իսկ ովքե՞ր են խոսում «գուբերնիայից». «Փաստ»Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»Ի՞նչ բացահայտումներ են խոստանում Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը. «Փաստ»Երբ պարգևավճարը գերակա է Հայրենիքի ու հայրենակիցների ճակատագրից. «Փաստ»«Դիմադրեց, համբերեց, պայքարեց». Տոմա Պետրոսյանը՝ արցախցիների մասին Էդգար Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, ծայրահեղ ծանր վիճակում են Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը չի կայանա Տարադրամի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 25-ին Երևանյան փակուղիՀայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Րոպե առաջ անհրաժեշտ է իրականացնել օդային ճանապարհով վիրավորների տեղափոխում Հայաստան․ Մանե Թանդիլյան«Փաշինյանը մեր ափի մեջ է». թուրք քաղաքագետն ասում է, որ իրենց համար վատ կլինի, եթե Հայաստանում իշխանափոխություն լինիՍտեփանակերտում պայթյունից հետո քաոսային վիճակ է․ մորֆի չկա, որ 300-ից ավելի ծանր վիրավորների ցավերը մեղմեն Վիճակը ծայրահեղ ծանր է և յուրաքանչյուր րոպեն որոշիչ է. Արտակ Զաքարյանը դիմել է դեսպանատներին Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կաԱղաչում եմ եկեք հանրապետական հիվանդանոցներ․ ստեփանակերտցի բժիշկը ահազանգում էԵրևանից ավտոբուսներ են մեկնել Կոռնիձոր՝ Արցախից բռնի տեղահանված անձանց տեղափոխելու համար Ստեփանակերտի «Հանրապետական» ԲԿ–ն աշխատում է արտակարգ ռեժիմով Խաղաղապահ զորակազմի բժիշկներն օգնություն են ցուցաբերում Ստեփանակերտի պայթյունից տուժած բնակիչներին Այրված մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում, երեսները լվանում, Արցախում ապոկալիպսիս է՝ բաց երկնքի տակ․ արցախցի լրագրող ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԴուրս արի փողոց․ վերսկսվում են անհնազանդության ակցիաները․ ի՞նչ է նախատեսվում վաղըՆոր կադրեր՝ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ) Ստեփանակերտում բենզալցակայանի տարածքում պայթյուն է եղել․ կան զոհեր և տուժածներ․ 24News Թուրք-ադրբեջանական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն. Էրդողան Հանրահավաք-երթ՝ Երևանում․ ուղիղ Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք» Ալիևը հայտարարել է, թե իբր 1920 թվականին ՀՀ Սյունիքի մարզն «անջատել են Ադրբեջանից» Ստեփանակերտում զnհվածների կանայք հրաժեշտ են տալիս իրենց ամուսինների շիրիմներին, ներողություն խնդրում նրանցից17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ Իսկ հայ ժողովուրդն ապրելու է` սեփական հայրենիքը դավաճանածի ամոթալի խարանով. ԶաքարյանԱՄՆ կարճաժամկետ հյուրախաղերը և կրկին արյունաքամվող հայ ժողովուրդը. Արտակ Զաքարյան Դավիթ Սարգսյանը ձերբակալվեցՆիկոլի բեսպրեդելն է. Ալիևի առաջ ճանապարհը բացում են, հայի առաջ փակում. Շարմազանով