Երևան, 30.Նոյեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչպես է ստեղծվել շատերին հայտնի «տաշովի» բաժակը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարեց մարդկանց «տաշովի» բաժակը հիշեցնում է կյանքը Խորհրդային Միության օրոք, քանի որ այդ առարկան համարյա դարձել է դարաշրջանի խորհրդանիշ: Չնայած, հիմա էլ այդ բաժակը ոչ պակաս տարածված է. այն դեռևս կարելի է գտնել շատերի տներում: «Տաշովի» բաժակի պատմությունը հակասական է: Դժվար է ասել, թե ով է հենց այդպիսի ձև որոշել ապակե բաժակի համար: Կարծիքները տարբերվում են այդ հարցում: Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ քանդակագործ Վերա Մուխինան է հորինել բաժակի այդ ձևը (նրա գործերից է «Բանվորը և կոլտնտեսականը» հայտնի քանդակը):

1943 թվականին Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) պաշարման ժամանակ Մուխինան ղեկավարել է Լենինգրադի Գեղարվեստական ապակու արհեստանոցը: Հենց այդ իսկ պատճառով են շատերը նրան համարում «տաշովի» բաժակի հեղինակ: Այնուամենայնիվ, դա հաստատող փաստաթղթեր չկան: Որոշները համարում են, որ «տաշովի» բաժակը հորինել է երկրաբանության պրոֆեսոր Նիկոլայ Սլավյանովը: Նա անգնահատելի ներդրում է ունեցել խորհրդային մետաղաձուլության հարցում: Նրա օրագրերի ուսումնասիրության մեջ, որոնք պահպանվել են առ այսօր, հայտնաբերվել են էսքիզներ, որոնք պատկերում են տարբեր քանակի հղկված կողմեր ունեցող բաժակներ: Այնուամենայնիվ, նրա արտադրանքը չպետք է լիներ ապակյա, այլ մետաղյա:

Հեղինակային իրավունքի բնորոշումը բարդ է նաև նրանով, որ ժամանակին Մուխինան և Սլավյանովը հանդիպել են, ուստի անհնար է հստակ ասել, թե նրանցից որի՞ն է պատկանում այդ գաղափարը: Հնարավոր է, որ «տաշովի» բաժակի ձևը հորինել է Սլավյանովը, իսկ արտադրության համար նախատեսված նյութը առաջարկել է Մուխինան: Ճիշտ է, կա ևս մեկ կարծիք, որ այդ բաժակի ստեղծման պատմությունը կապված է նկարիչ Կազիմիր Մալևիչի և Մուխինայի անունների հետ: Բայց ապակու թանգարանի աշխատակիցները պնդում են, որ նախքան պատերազմը նախատեսել էին պատրաստել այդ ձևի մի բաժակ, և դա պայմանավորված էր նրանով, որ դրա ձևը պետք է համապատասխաներ նոր աման լվացող մեքենայի հետ:

«Տաշովի» ապակե բաժակները արտադրվել են տարբեր ծավալներով (50-ից մինչև 250 գ) և տարբեր տաշվածքների թվով (8-ից 14): Այնուամենայնիվ, տասը տաշվածքով և 250 գ ծավալով արտադրանքն է դարձել դասական, և խոհարարության մեջ հաճախ օգտագործվում է հեղուկի պահանջվող քանակությունը ճշգրիտ չափելու համար: 1980-ականներին ԽՍՀՄ-ում այդ բաժակներն սկսել են արտադրել ներմուծված սարքավորումներով: Միևնույն ժամանակ, խախտվել է արտադրական տեխնոլոգիան, որի արդյունքում արտադրանքը, որը միշտ առանձնացել է իր ամրությամբ, հանկարծ սկսել է հաճախ կոտրվել:

Եթե այսօր ցանկանում եք գնել «տաշովի» բաժակներ, ապա պետք է բավականին վազվզել խանութներում, չնայած ներկայում վաճառողներն առաջարկում են ապակյա կամ բյուրեղապակյա արտադրանքների հսկայական տեսականի, ընդ որում՝ առավել նրբագեղ տեսքի: Բայց, չնայած դրան, «տաշովի» բաժակ, ընդ որում՝ իսկական, ներկայում էլ կարելի է գտնել հետխորհրդային երկրների ցանկացած տարիքով քաղաքացու խոհանոցում, նաև հին իրերի շուկաներում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը Սկոպյեում Շուրջ 20 մարդու մասնակցությամբ ծեծկռտուք՝ Տերյան փողոցի զբոսայգումՍտանձնել եմ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Ցոլակ Ակոպյանի պաշտպանությունը․ Արսեն ԲաբայանՀացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներից մեկը գիշերը վատացել է․ մանրամասներ8-ամյա տղան վրաերթի է ենթարկվել «Երկու ամսից ավելի է, մի անգամ չի եկել երազիս». որդին ու փեսան կորսված Արցախում կրակի զոհ դարձանWildberries-ը կրկնապատկել է ապրանքների վերադարձի գինը 3-րդ դասարանցին RGD-33 ​​նռնակ է դպրոց բերել․ հոր մոտ զինանոց են հայտնաբերելՓորձագետի կարծիքով՝ Վագիֆ Խաչատրյանի դատավճռի բողոքարկումը ձևական բնույթ ունի Ֆրանսիայում սկսել են հիբրիդային արևային-քամու գեներատորներ տեղադրել շենքերի տանիքներին Փաշինյանը շփոթվել և հունվարի 4-ն էր նշել. որո՞նք կլինեն ամանորյա ոչ աշխատանքային օրերը Թուրքիան հույս ունի, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի կնքման ՌԴ Գերագույն դատարանը ԼԳԲՏ շարժումը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն և արգելել Գյումրիում կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը 2024 թվականին սկսելու ենք ապրանքներն ավելի թանկ գնով գնել․ Նաիրի ՍարգսյանԶՊՄԿ-ում օգտագործում են տարբեր հզորությունների և չափերի տեխնիկական միջոցներ, որոնք միասին ստեղծում են լավ համակարգված մեծ թիմ NYMEX. Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներն աճել են Նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին Նիկոլ Փաշինյանը բախտախնդիր է, ով խաղադրույք է դրել սեփական ազգի ճակատագրի վրա, բայց անձամբ ինքը չի պարտվելու. վճարելու է հայ ժողովուրդը. Լևոն Զուրաբյան Ապագա կաՐ Արցախում, ապագա կա՞ Հայաստանում Արարատ Միրզոյանն ու Խավիեր Կոլոմինան մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման շուրջ 2019 թվականին «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողը 2022 թվականին սկսեց պնդել, որ Արցախն Ադրբեջան է և վերջ ու իր դավաճանությունն ավարտին հասցրեց Հայտնի է` որտեղ կարող են կայանալ 2030 և 2034 թվականների ձմեռային Օլիմպիական խաղերը Ամուսինս հիվանդ է, չի լինի մենակ թողնել. Քրիստինա Եղոյանը՝ ամուսնու առողջական խնդիրների մասին Այն ինչն է, ինչը․․․ Հռիփսիմե Ջեբեջյանի հանելուկը` Փաշինյանին (video) Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում է 55 հայ. առնվազն 80-ի մասով տեղեկություններ չկան. Իրավապաշտպան ՀՀ խոշոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ նոյեմբերի 19-25-ը Վաղարշապատի ոստիկաններն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Սեզար Իդալգոն «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի բանախոս «Գիտության և գործարարության օրեր» համաժողովի նպատակն է Հայաստանում բիզնեսը դարձնել ավելի գիտելիքահեն, տնտեսությունը՝ ավելի նորարար. Քերոբյան Հայաստանի քաղաքացին տուգանքի մատերիալ է ԵԱՀԿ-ն երկխոսության հարթակ է առաջարկում Երևանին և Բաքվին. Օսմանի Քննիչ հանձնաժողովի եզրափակիչ ակորդը. Սամվել Բաբայանի կերպարանափոխությունը Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումն ավարտվել է․ հայտնի է, թե ինչ են որոշել Լարսի փակումը «կջարդեն» Քերոբյանի գլխին ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Բրիտանիայի աչքը հիմա էլ հայկական բանակի վրա է Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են Սկոպյեում «Չե՞ք վախենում մեզնից, որ մնում եք». հայր ու որդի 37 օր մնացել են ադրբեջանցիների օկուպացված գյուղում Մերձավոր Արևելքում հայ ինքնության պահպանման խնդիր կա. Հայաստանում Սիրիայի դեսպան Շահրամանյանն Ադրբեջանի հետ չի բանակցում, կապի մեջ է այնտեղ պահվող ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիների հետ․ խորհրդական Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Ալավերդիում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջիկա օրերին նախատեսում է ՏԻՄ օրենքի կոպիտ խախտումով նախաձեռնել համայնքի ղեկավարի անվստահության գործընթաց. ԱռաքելյանՎիետնամկա՝ կոշի՞կ, թե՞ հողաթափ․ «Փաստ»Երբ արագ կտրվում են իրականությունից՝ հավատալով սեփական հանճարեղությանն ու անսխալականությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտան, տեղի է ունեցել առաջին միջազգային ֆուտբոլային հանդիպումը․ «Փաստ»Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին ՀՀ-ն ինքնիշխան երկիր է, զարգացնում է հարաբերությունները, ում հետ հարմար է համարում․ Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին