Երեկ ադրբեջանական ԶՈւ-ն կրակ էր բացել ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն հերթական սադրանքն է իրականացրել՝ կրակ բացելով ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը այսօր կայացած Կառավարության նիստի ժամանակ։
«Տեղյակ եք՝ երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-երը հերթական սադրանքն են իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել։ Սա ադրբեջանական ագրեսիայի հերթակա դրսևորումն է, ընդ որում՝ պիտի արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են ՀՀ տարածքում»։