Խոակին Կապառոսը լքել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը. աղբյուր
ՍՊՈՐՏ

Football Time-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը լքել է զբաղեցրած պաշտոնը։
Կապառոսը պայմանագիր ուներ ՀՖՖ-ի հետ մինչև ս․թ․ նոյեմբերի 30-ը, սակայն կողմերը որոշել են ժամկետից շուտ լուծել պայմանագիրը։
Հայաստանի հավաքականը Կապառոսի գլխավորությամբ անցկացրել է 26 հանդիպում, տարել 8 հաղթանակ, կրել 12 պարտություն և 6 խաղ ավարտել ոչ ոքի արդյունքով։
Սկզբնաղբյուր՝ Football Time