Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարություններն իրական, այլ ոչ թե թվացյալ ճանապարհային քարտեզ են. Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Մոսկվան հանդես է գալիս եռակողմ հայտարարությունների անվերապահ կյանքի կոչման օգտին. այն ներառում է տեսություն և պրակտիկա, տեղի ունեցածի մատնանշում և ապագայի ծրագիր: Դրանք իրական, այլ ոչ թե թվացյալ ճանապարհային քարտեզ են:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման հետ կապված՝ պաշտոնական Երևանի հայտարարության վերաբերյալ հարցին:
Նա նշել է, որ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չեն մնացել թղթի վրա և քայլ առ քայլ կյանքի են կոչվել: «Այն, ինչ իրապես գործում է, չի կարելի փոխարինել թվացյալով»,- ասել է դիվանագետը: