Այսօր կվերսկսի Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգան
SPORT

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Կարճատև ընդմիջումից հետո, որը կապված էր ազգային հավաքականների խաղերի հետ, այսօր կվեսկսի Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջնությունը:
9-րդ տուրը կբացվի «Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ խաղով: Այնուհետև Երևանի «Արարատը» կհյուրընկալի «Ուրարտուին»:
Տուրի կենտրոնական խաղը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 1-ին: Գործող չեմպիոն «Փյունիկն» իր հարկի տակ կընդունի մրցաշարի առաջատար «Ալաշկերտին»:
Նշենք, որ այս տուրով կավարտվի Պրեմիեր լիգայի առաջին շրջանը: Երկրորդ շրջանը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին: Մինչ այդ կկայանան Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները: