Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Դա առնվազն պետության անվտանգությանը մեծագույն հարված հասցնել է նշանակում»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սպառազինության թեմային, առհասարակ, շատ մեծ զգուշությամբ պետք է անդրադառնալ, բայց դավադիր իշխանության համար բարոյական տաբուներ չկան, և անգամ զենքի ձեռքբերման թեման կարող է ինչ-ինչ քաղաքական սպեկուլյացիաների վերածվել: Այս կարծիքին է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալ յանը, որը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է զենքի ձեռքբերման շուրջ վերջին շրջանում արված մի շարք հայտարարությունների:

«Հերթական հակառուսական հիստերիան բարձրացնելու համար ընտրված թեմա է սա: Ընդ որում՝ լկտի սուտ է այն, որ ադրբեջանական կողմի ճնշմամբ ռուսական կողմը մեզ զենք չի մատակարարում, որովհետև 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում ռուսական կողմը մեծ ծավալի սպառազինություն է մատակարարել: Միայն ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի հայտնի հայտարարությունները բավական են ծավալը պատկերացնելու համար: Հետպատերազմյան շրջանում նույնպես եղել են մատակարարումներ: Հիմա ՌԴ-ն իր ամբողջ ռեսուրսն ուղղել է ուկրաինական ճակատ: Այո, միանգամայն հավանական է, որ այս պահին ռուսական կողմը զենք մատակարարելու հետ կապված կարող է ինչ-որ դժվարություններ ունենալ, բայց դա չի նշանակում, որ զենք չի մատակարարելու կամ չի մատակարարում: Եթե անգամ ռուսական կողմի համար այս պահին առկա են խնդիրներ և հիմա չի կարող անհրաժեշտ սպառազինություն տրամադրել, այդ մասին բարձրաձայնելն առնվազն պետության անվտանգությանը մեծագույն հարված հասցնել է նշանակում: Այս պահին հակառակորդին ի ցույց դնել, որ մենք զենքի հետ կապված խնդիր ունենք, ընդամենը մի գնահատական կարող է ստանալ. սա դավաճանություն է, սա պետության անվտանգությանը հասցվող շատ լուրջ հարված է»,շեշտեց Դավիթ Ջամալյանը:

Վերջինս շեշտեց՝ եթե անգամ այս պահին խնդիրներ կան, չի նշանակում, որ Ռուսաստանը սպառազինությունը չի մատակարարելու. «Անկախ Ադրբեջանի ցանկությունից, այդ մատակարարումները միշտ են եղել: Ադրբեջանական կողմը ռուսական կողմի որոշումների վրա ազդելու հնարավորություն չի ունեցել և հիմա էլ չունի: Եթե մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել, դա դեռ չի նշանակում, որ խնդիրները լուծելի չեն: Նախկինում էլ են եղել խնդիրներ սպառազինության մատակարարման ժամկետների հետ կապված, բայց հարցերը լուծվել են՝ առանց դրանք անտեղի հրապարակայնացնելու, որովհետև սպառազինության հետ կապված թեմաների հրապարակայնացումը, բացի թշնամուց, որևէ մեկին ձեռնտու չէ»:

Մյուս կողմից՝ Դավիթ Ջամալ յանը նշում է, որ այս պահին Իրանից զենք ձեռք բերելու հնարավորություն կա. «Իրանից զենք ձեռք չեն բերում, որովհետև կրիտիկական կախվածություն ունեն իրենց արևմտյան տերերից: Նրանք ամեն ինչ կարող են իրենց թույլ տալ, բացի Իրանի հետ ծավալուն համագործակցությունից: Առհասարակ ցանկացած ստորություն իր բացատրությունն ունի: Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության չգնալը ստորություն է, պետական անվտանգությանը հասցվող մեծագույն հարված: Սրանք իշխանության են բերվել հենց Ռուսաստանի ու Իրանի դեմ շատ ընդգծված պրոարևմտյան քաղաքականություն տանելու համար: Իրականում զենք կարելի է ձեռք բերել ցանկացած տեղից, բայց առանց հակադրելու: Ասում են, իբր, ԱՄՆ-ից զենք պետք է ձեռք բերեն, ինչը դեռ մեծ հարց է:

Բայց, ամեն դեպքում, եթե դուք ԱՄՆ-ից զենք ձեռք եք բերում ՌԴ-ին հակադրվելու տրամաբանությամբ, դուք անվտանգության խնդիր չեք լուծում, դուք ավելի եք խորացնում առկա խնդիրները: Եթե զենքը ձեռք է բերվում առանց հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ առաջացնելու, որևէ խնդիր չկա, բայց հարցն այն է, որ սա արվում է դաշնակից Ռուսաստանին հակադրվելու մոլուցքի, հակառուսական տրամադրություններ տարածելու տրամաբանությամբ, ինչը ոչ մի լավ տեղ չի տանելու»:

Դավիթ Ջամալ յանի խոսքով, եթե անգամ Հնդկաստանից զենք ձեռք բերելու պայմանավորվածություն կա, որի մասին գրել էր The Economic Times-ը, այդ մասին աղմուկ բարձրացնելը այդ գործընթացի վերջը դնել է նշանակում. «Թեպետ Հնդկաստանը ինքնուրույն դերակատար է, բայց Հնդկաստանի վրա Թուրքիան, հավաքական Արևմուտքը կարող են ինչ-ինչ ճնշումներ բանեցնել: Մեծ հաշվով, երբ զենքի թեման PR-ի, այս պահին հակառուսական տրամադրությունները խորացնելու համար էլի առաջին պլան է բերվում, դրանով մեծ հարված են հասցնում գործընթացին: Ադրբեջանը, Թուրքիան ու հավաքական Արևմուտքն անելու են ամեն հնարավորը, որ այդ գործարքը իրականություն չդառնա:

Շատ լավ կլինի, որ Հնդկաստանից կարողանանք զենք ձեռք բերել, բայց եթե այն էլի արվելու է հակադրվելու տրամաբանությամբ, մեծ վնաս է հասցնելու մեր անվտանգությանը, որովհետև հայ-ռուսական՝ նաև ռազմատեխնիկական կողմին այլընտրանք չկա: Եվ խնդիրը միայն զենք ձեռք բերելը չէ. ՌԴից այն ձեռք ենք բերում մատչելի գներով, շատ դեպքերում՝ անվճար: Եվ հարց է, թե ինչ սպառազինության մասին է խոսքը, մինչդեռ ՌԴ-ից ստացել ենք այն, ինչ ուզել ենք, ու երբևէ խնդիր չի եղել: Ավելին ասեմ՝ խնդիրը միայն զենք ձեռք բերելը չէ, այն տեղ հասցնելը ևս մեծ խնդիր է: Այդ մասին բարձրաձայնելով՝ նաև զենքը տեղ հասցնելու առումով է խնդիր ստեղծվում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկել Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՉինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրա Ինչպե՞ս են «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»