Ереван, 28.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Դա առնվազն պետության անվտանգությանը մեծագույն հարված հասցնել է նշանակում»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սպառազինության թեմային, առհասարակ, շատ մեծ զգուշությամբ պետք է անդրադառնալ, բայց դավադիր իշխանության համար բարոյական տաբուներ չկան, և անգամ զենքի ձեռքբերման թեման կարող է ինչ-ինչ քաղաքական սպեկուլյացիաների վերածվել: Այս կարծիքին է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալ յանը, որը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է զենքի ձեռքբերման շուրջ վերջին շրջանում արված մի շարք հայտարարությունների:

«Հերթական հակառուսական հիստերիան բարձրացնելու համար ընտրված թեմա է սա: Ընդ որում՝ լկտի սուտ է այն, որ ադրբեջանական կողմի ճնշմամբ ռուսական կողմը մեզ զենք չի մատակարարում, որովհետև 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում ռուսական կողմը մեծ ծավալի սպառազինություն է մատակարարել: Միայն ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի հայտնի հայտարարությունները բավական են ծավալը պատկերացնելու համար: Հետպատերազմյան շրջանում նույնպես եղել են մատակարարումներ: Հիմա ՌԴ-ն իր ամբողջ ռեսուրսն ուղղել է ուկրաինական ճակատ: Այո, միանգամայն հավանական է, որ այս պահին ռուսական կողմը զենք մատակարարելու հետ կապված կարող է ինչ-որ դժվարություններ ունենալ, բայց դա չի նշանակում, որ զենք չի մատակարարելու կամ չի մատակարարում: Եթե անգամ ռուսական կողմի համար այս պահին առկա են խնդիրներ և հիմա չի կարող անհրաժեշտ սպառազինություն տրամադրել, այդ մասին բարձրաձայնելն առնվազն պետության անվտանգությանը մեծագույն հարված հասցնել է նշանակում: Այս պահին հակառակորդին ի ցույց դնել, որ մենք զենքի հետ կապված խնդիր ունենք, ընդամենը մի գնահատական կարող է ստանալ. սա դավաճանություն է, սա պետության անվտանգությանը հասցվող շատ լուրջ հարված է»,շեշտեց Դավիթ Ջամալյանը:

Վերջինս շեշտեց՝ եթե անգամ այս պահին խնդիրներ կան, չի նշանակում, որ Ռուսաստանը սպառազինությունը չի մատակարարելու. «Անկախ Ադրբեջանի ցանկությունից, այդ մատակարարումները միշտ են եղել: Ադրբեջանական կողմը ռուսական կողմի որոշումների վրա ազդելու հնարավորություն չի ունեցել և հիմա էլ չունի: Եթե մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել, դա դեռ չի նշանակում, որ խնդիրները լուծելի չեն: Նախկինում էլ են եղել խնդիրներ սպառազինության մատակարարման ժամկետների հետ կապված, բայց հարցերը լուծվել են՝ առանց դրանք անտեղի հրապարակայնացնելու, որովհետև սպառազինության հետ կապված թեմաների հրապարակայնացումը, բացի թշնամուց, որևէ մեկին ձեռնտու չէ»:

Մյուս կողմից՝ Դավիթ Ջամալ յանը նշում է, որ այս պահին Իրանից զենք ձեռք բերելու հնարավորություն կա. «Իրանից զենք ձեռք չեն բերում, որովհետև կրիտիկական կախվածություն ունեն իրենց արևմտյան տերերից: Նրանք ամեն ինչ կարող են իրենց թույլ տալ, բացի Իրանի հետ ծավալուն համագործակցությունից: Առհասարակ ցանկացած ստորություն իր բացատրությունն ունի: Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության չգնալը ստորություն է, պետական անվտանգությանը հասցվող մեծագույն հարված: Սրանք իշխանության են բերվել հենց Ռուսաստանի ու Իրանի դեմ շատ ընդգծված պրոարևմտյան քաղաքականություն տանելու համար: Իրականում զենք կարելի է ձեռք բերել ցանկացած տեղից, բայց առանց հակադրելու: Ասում են, իբր, ԱՄՆ-ից զենք պետք է ձեռք բերեն, ինչը դեռ մեծ հարց է:

Բայց, ամեն դեպքում, եթե դուք ԱՄՆ-ից զենք ձեռք եք բերում ՌԴ-ին հակադրվելու տրամաբանությամբ, դուք անվտանգության խնդիր չեք լուծում, դուք ավելի եք խորացնում առկա խնդիրները: Եթե զենքը ձեռք է բերվում առանց հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ առաջացնելու, որևէ խնդիր չկա, բայց հարցն այն է, որ սա արվում է դաշնակից Ռուսաստանին հակադրվելու մոլուցքի, հակառուսական տրամադրություններ տարածելու տրամաբանությամբ, ինչը ոչ մի լավ տեղ չի տանելու»:

Դավիթ Ջամալ յանի խոսքով, եթե անգամ Հնդկաստանից զենք ձեռք բերելու պայմանավորվածություն կա, որի մասին գրել էր The Economic Times-ը, այդ մասին աղմուկ բարձրացնելը այդ գործընթացի վերջը դնել է նշանակում. «Թեպետ Հնդկաստանը ինքնուրույն դերակատար է, բայց Հնդկաստանի վրա Թուրքիան, հավաքական Արևմուտքը կարող են ինչ-ինչ ճնշումներ բանեցնել: Մեծ հաշվով, երբ զենքի թեման PR-ի, այս պահին հակառուսական տրամադրությունները խորացնելու համար էլի առաջին պլան է բերվում, դրանով մեծ հարված են հասցնում գործընթացին: Ադրբեջանը, Թուրքիան ու հավաքական Արևմուտքն անելու են ամեն հնարավորը, որ այդ գործարքը իրականություն չդառնա:

Շատ լավ կլինի, որ Հնդկաստանից կարողանանք զենք ձեռք բերել, բայց եթե այն էլի արվելու է հակադրվելու տրամաբանությամբ, մեծ վնաս է հասցնելու մեր անվտանգությանը, որովհետև հայ-ռուսական՝ նաև ռազմատեխնիկական կողմին այլընտրանք չկա: Եվ խնդիրը միայն զենք ձեռք բերելը չէ. ՌԴից այն ձեռք ենք բերում մատչելի գներով, շատ դեպքերում՝ անվճար: Եվ հարց է, թե ինչ սպառազինության մասին է խոսքը, մինչդեռ ՌԴ-ից ստացել ենք այն, ինչ ուզել ենք, ու երբևէ խնդիր չի եղել: Ավելին ասեմ՝ խնդիրը միայն զենք ձեռք բերելը չէ, այն տեղ հասցնելը ևս մեծ խնդիր է: Այդ մասին բարձրաձայնելով՝ նաև զենքը տեղ հասցնելու առումով է խնդիր ստեղծվում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей Глава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственности Вице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейки Институт Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армян Пригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеров Вице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа Стало известно, сколько потерял Иван Ургант из-за бойкота Азербайджан предупредил ЕС и НАТО о последствиях военной помощи Армении ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 МАРТА