Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Երբ բացվում էր տան դուռը, սպասում էի, որ պապաս ներս է մտնելու». 30 տարի ընտանիքն սպասում է Արցախյան պատերազմում անհետ կորած Գուրգեն Չիլինգարյանին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմ կոչվող արհավիրքն իր հետ մարդկային բազմաթիվ կորուստներ է բերում, բայց շատ մարդկանց ճակատագրեր այդպես էլ անհայտ են մնում: Չենք իմանում՝ եթե զոհվել են, ինչպե՞ս, եթե ողջ են, ապա ո՞ւր են: Գուրգեն Չիլինգարյանն անհետ կորել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, նրա պատմությանը ծանոթանալու առիթ դարձավ Վեդի քաղաքում բացված հուշաղբյուրը. Գուրգենին տանը սպասում են ուղիղ 30 տարի: «Փաստը» հայրիկի, կարոտի ու սպասման մասին զրուցել է նրա դստեր՝ Արմինեի հետ:

«Հայրիկս ծնունդով Արցախից է՝ Հադրութի շրջանի Ծակուռի գյուղից: Տատիկիս և պապիկիս գերեզմաններն այժմ թշնամու ձեռքում են, ինչպես Հադրութի ամբողջ շրջանը, սա մեզ համար անասելի ցավ է»,-ասում է Արմինեն:

Գուրգենը բավականին երիտասարդ տարիքում Արցախից տեղափոխվում է Հայաստան, ընտանիք կազմում: «1988 թ.-ին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, մասնակցում էր դրան, նրա մեջ ուղղակի եռում էր արցախցու արյունը: Ասում էր՝ եթե ես չգնամ, ո՞վ պետք է գնա: Հայրիկիս անընդհատ զինվորական համազգեստով եմ հիշում: 1992 թվականն էր, սեպտեմբերի 13-ը: Չկային բջջային հեռախոսներ, տան հեռախոսին զանգեցին: Ազատամարտիկ Հռիփսիմեն էր, ասաց՝ արի զինկոմիսարիատ, գնում ենք: Մինչ պապաս գնաց ու վերադարձավ, մայրիկս արդեն իր ուսապարկը պատրաստել էր բոլոր անհրաժեշտ իրերով: Բավականին ուշ ժամ էր, երեք երեխա ենք՝ ես և երկու եղբայրներս, արթնացել էինք, պապաս մամայիս ասաց՝ մեկ է, հետ չեմ գալու: Հետո ենք հասկացել, որ ամեն ինչ բավականին լուրջ էր: Այդ օրը մեզ համար ճակատագրական էր»,-վերհիշում է զրուցակիցս:

Բայց երևի թե ամեն ինչ փոխվեց սեպտեմբերի 28-ին, փոխվեց անվերադարձ: «Դպրոցից վերադարձա տուն, տեսա մեր բակում մեծ թվով մարդիկ են հավաքվել: Երեխա էինք, բայց հստակ գիտեինք, թե ինչ է կատարվում Ղարաբաղում, անընդհատ կռվի մասին էինք լսում: Ինձ չթողեցին տուն մտնել, մեկ ամիս մեր հարևանուհին ինձ իր տանն է պահել, իհարկե, մոտավոր հասկանում էի, թե ինչ է կատարվում: Երբ տուն եկա, մայրիկիս չճանաչեցի՝ սպիտակել էր, չէր խոսում, ոչինչ չէր անում»,-ասում է նա:

Հետո արդեն երկար փնտրտուքներ, Կարմիր խաչը սկսում է իր գործողությունները, սպասողական վիճակը ձգվում է 30 տարի, Արմինեն ասում է՝ հորից միայն իր զենքը վերադարձավ: «Հետաքրքիր է, բայց պապաս այդ օրն ուրիշի տեղն էր «մնացել»: Վեդի քաղաքի ջոկատն ուրիշ էր, գյուղերինն՝ ուրիշ: Վանաշեն գյուղից մեկն ասել էր՝ կարո՞ղ ես իմ տեղը մնալ, հենց այդ գիշերը հարձակում էր եղել: 1992 թ.-ի սեպտեմբերի 28-ին Լաչինի միջանցքում ընկել են շրջափակման մեջ, ու իր ճակատագիրը մեզ համար մինչ օրս անհայտ է: Էլի սեպտեմբեր: Մեկ-մեկ ասում եմ՝ սեպտեմբերը կարելի է սև օղակի մեջ առնել»,-նշում է դուստրը:

Ասում է՝ տարբեր վարկածներ են շրջանառվել, մեկն ասել է, թե ոտքից վիրավոր է եղել, օգնություն է կանչել, մյուսը՝ տեսել ենք, իրեն բռնել ու տարել են: «Մայրիկս հույսը չի կորցրել, մենք էլ իր հետ: Մինչ ամուսնանալս՝ երբ մեր հայրական տան դուռը բացվում էր, և մարդ էր ներս գալիս, մտածում էի՝ հիմա իրենց հետևից պապաս ներս է գալու: 30 տարվա մեջ իրեն մեկ անգամ երազումս տեսել եմ, մեր բակում էր: Զգացողությունը հիմա էլ կա, որ գալու է: Մարդուն ամենամեծ ուժ տվողն այդ հույսն է, մայրիկս հույսը չի կորցնում: Եթե այդ հույսը չունենար, ուղղակի կխելագարվեր: Մի ժամանակ ասում էի՝ երբ պապաս դառնա 65 տարեկան, վերադառնալու է: Չգիտեմ էլ, թե որտեղից էի այդ տարիքը վերցրել: Հիմա 63 տարեկան է»,-հավելում է Արմինեն:

Մի քանի տարի առաջ էլ Կարմիր խաչից եկել են, տարբեր հարցեր տվել Արմինեին: «Ամեն դեպքում աչքաթող չէին անում: Եղբորիցս արյուն էին վերցրել ԴՆԹ թեստի անալիզի համար: Ամեն մեկը մի վարկած էր պատմում պապայի անհետացման մասին, ավելի հաճախ՝ իրարից տարբեր, մայրիկն ընկնում էր վատ վիճակի մեջ, ինքներս խնդրեցինք այլևս ոչինչ չպատմել: Որոշեցինք հիմնվել պետական մարմիններից ստացվող ինֆորմացիայի վրա»,-ասում է զրուցակիցս:

Նա անսահմանորեն շնորհակալ է մայրիկին, ով կարողացել է բոլոր դժվարությունները հաղթահարելով՝ երեք երեխաներին «ուսման տալ» և ամուր պահել իր ընտանիքը: Արձագանքում եմ՝ «ինքն էլ իր բաժին հերոսությունն է արել»: Անկախ մեզանից սկսում ենք Արմինեի որդու մասին խոսել: Ասում է՝ իր կյանքում վատ պատմությունը կարծես անընդհատ կրկնվի: «2020 թ.-ին, երբ պատերազմը սկսվեց, տղաս մեկ ամսվա ծառայող էր, Արցախի «Եղնիկներում» էր: Պապաս էլ այդ օրերին անհետ կորավ: Մեր մեջ ուժ ենք գտնում, հաղթահարում ցավը, բայց... Իմ նախկին աշակերտների մեջ անհետ կորած կա, օրերս մայրիկին տեսա: Թևաթափ է, կողքից էլ ամեն մեկը մի բան է պատմում, կեսը՝ ճիշտ, կեսը՝ սուտ: Այս դեպքում իրեն միայն աղոթելն է մնում: Նախկին աշակերտներս հիմա ծառայում են, նկարներ ուղարկում: Խենթանում եմ բոլորի համար»,եզրափակում է Արմինեն:

Հույսի ու սպասման այս պատմությունն ավարտվում է խաղաղության մաղթանքով, ամենակարևորը, ինչ անհրաժեշտ է մեր երկրին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Եգիպտոսը վերադարձրել է Ռամզես 2-րդի 3,400-ամյա արձանի գողացված գլուխը Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ռուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. Ведомости Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին Ինչպես են դիմավորում փեսային հարսի տանը. Սա տեսնել է պետք 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 41-ը՝ վիրավորվել Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Քրիստինան հուզվեց մայրիկին տեսնելիս. Նոր ու բացառիկ կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքից Որպես անհետ կորած որոնվող Նաիրա Պետրոսյանը հայտնաբերվել է 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել