Երևան, 01.Դեկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պիլոտային ծրագրում հաղթող է դարձել, բայց չի կարողանում ստանալ իր գումարը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մոսինյան» ընկերությունը հիմնադրվել է 2020 թ.-ին և գործում է Լոռու մարզում, զբաղվում սուրճի և թեյի արտադրությամբ ու փաթեթավորմամբ: Ընկերության հիմնադրի հետ զրուցելու առիթն արտադրության մասին պատմելը չէր: Այս տարի Արեն Մոսինյանը մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործարկած պիլոտային ծրագրին:

«Մասնակցեցի դասընթացների, որոնցում ընդգրկված էր մոտ 8000 հոգի: Հինգ մարզից պետք է հաղթեր 300 հոգի: Նրանցից մեկը ես եմ, մոտ մեկ ամիս է` հաղթել եմ: Նախապես տեղեկացրել եմ, որ ԴԱՀԿ-ում պարտավորություններ ունեմ, ասել եմ, որ իմ բիզնեսը գրանցված է կնոջս եղբոր անունով, բայց բոլոր իրավունքներով և լիազորագրով տրված է մեզ: Լիազորագրի պայմաններում ցանկացած փոխանցում մեր անձնական հաշվեհամարի վրա կարողանում ենք ստանալ առանց ԴԱՀԿ-ի հետ որևէ խնդրի: Հիմա այս ծրագրի շրջանակներում մեզ` որպես հաղթողի, պետք է 1 մլն 600 հազար դրամ գումար փոխանցվի: Սակայն Կենտրոնական բանկն ասում է, որ պետք է պարտադիր հաշվեհամարը լինի այն անձնավորության կամ նրա ընտանիքի անդամներից մեկի անունով, ով շահել է բիզնես ծրագիրը: Ե՛վ ես, և՛ կինս մի քանի տարի է` ԴԱՀԿ-ում պարտավորություններ ունենք, մոտ մեկ միլիոն դրամի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արենը:

Ընդգծում է, որ իրավաբանորեն չի կարողանում որևէ լուծում գտնել: «Զրոյականի թուղթ են ուզում ԴԱՀԿ-ից: Խնդիր չեմ տեսնում` թող հաշվեհամարին չփոխանցեն գումարը, այլ ուղղակի իմ անվամբ: Փաստաթղթերը ներկայացնեմ Սոցիալական ծառայություն, եթե դրանից հետո իմ նպաստը պետք է կտրեն, ոչինչ: 63 հազար դրամ նպաստը կտրեք, թողեք իմ բիզնեսն անեմ, եթե այս խառնաշփոթի պատճառը դա է»,-նշում է մեր զրուցակիցը:

Արենը, վստահ լինելով, որ 90 և ավելի տոկոս հավանականություն կա, որ շահելու է այդ մրցույթում, հաստոց և մեքենա է ձեռք բերել` հստակ պայմանավորվածությամբ գումարն ավելի ուշ վճարելու: «Հիմա շահել եմ, բայց պայմանագիրը չեն տրամադրում` պատճառաբանելով իմ նշած խնդիրը: Զրոյականի թուղթ բերեք, որպեսզի տրամադրենք պայմանագիրը և փոխանցենք գումարը: Հիմա գումարն օդում կախված է: Ցանկանում եմ բիզնեսս ընդլայնել, դրա համար մասնակցել եմ այդ դասընթացներին: Ստացել եմ գիտելիք, բավականին մեծ ռեսուրսներ եմ ներդրել այդ ծրագրի մեջ, ուսուցիչները ջանքեր են գործադրել, իրենց ներդրումն ունեն մեր հաղթանակի մեջ: Ես էլ շահել եմ գումարը, բայց հիմա չեմ կարողանում այն ստանալ»,հավելում է ընկերության հիմնադիրը:

Արենն ու կինը բազմազավակ ծնողներ են, նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ ծնվեց նրանց յոթերորդ որդին: «Տղաս` Սարիբեկ Մոսինյանը, ՀՀ դյուցազնագրքի 11-անգամյա ռեկորդակիր է, ՀՀ առաջին հայ մանկահասակ համաշխարհային ռեկորդակիրը: Աշխատում ենք, պահում մեր ընտանիքը, ողորմություն չենք խնդրում, փորձում ենք արդյունքի հասնել սեփական ուժերով: Փորձում ենք ընդլայնվել, ավելին անել, տարբերակներ ենք փնտրում, բայց երբեմն օրն անցնում է, ինչ-որ բաներ չենք հասցնում անել, ռեսուրսներն ու ժամանակը չեն բավականացնում: Միևնույնն է` շարունակելու եմ արարել իմ երկրում: Ուղղակի այս պահին ունենք այս փոքրիկ հարցը, սա խնդրանք է ինձ այս հարցում ընդառաջելու, որպեսզի իմ արդար քրտինքով վաստակած գումարն ինձ հասնի»,-ասում է Արենը:

Եզրափակում է` այս ծրագիրն իրոք կարևոր գործ է անում, դրա նպատակը աղքատության վերացմանը նպաստելն է և ուղղակի անհարմար է, որ նման փոքր հարցը կարող է այսօր քննարկման պատճառ դառնալ. «Մեկնաբանում են, որ սա պետական ծրագիր չէ, պետության միջնորդությունն այն է եղել, որ ծրագիրն իրականություն դառնա մեր երկրում: Համապատասխան գումարն էլ փոխանցվել է Կենտրոնական բանկին»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրաքում պայթեցվել է պատգամավորի հարազատներին տեղափոխող մեքենան․ կա 10 զոհ Երևանում կանցկացվի «Armeno a meta'» ջազ երեկոն՝ իտալացի հանրահայտ ջազմեն, դաշնակահար և գործիքավորող Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես է եկել Աբու Դաբիի համալսարանում Երեխաներին ծեծել է, փորձել է խեղդել․ արտակարգ դեպք Շիրակի մարզումՎանաձորի բանտում կռիվ է սկսվել. հարձակվել են աշխատակիցների վրա 2024 թվականին Նիկոլ Փաշինյանը գնալու է. Սուրեն Սուրենյանց (video) Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Նաhանջ տարի.Ի՞նչ չի կարելի անել 2О24 թվականին, ինչից պետք է վախենալԹուրքիայում նորից երկրաշարժ է գրանցվել ՀՀ-ում 10 ամսում ՁԻԱՀ-ի ավելի քան 180 դեպք է ախտորոշվել«Քաղաքացիական պայմանագիրը» զավթեց իշխանությունը Ալավերդիում Խմբակային ծեծկռտուք Ագրարային համալսարանի հարակից զբոսայգում. կան վիրավորներ. մասնակիցների մեծ մասը անչափահասներ են Միացյալ Նահանգները հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պահպանելու և պաշտպանելու Հայաստանի մշակութային ժառանգությունը ողջ աշխարհի համար․ դեսպան Հերթական հակառուսական քայլը Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Kia» մակնիշի ավտոմեքենանԻնչի մասին է ապագան և հնարավոր ընտրությունները․ Վահե Հովհաննիսյան Սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր «Դասական լեզու Հայոց» մրցույթի գրեթե բոլոր մասնակիցները հաղթահարել են առաջին փուլը Ռուս աշակերտուհին ինքնասպան է եղել և իր մահվան մեջ մեղադրել ուսուցչուհունԻ՞նչ են թաքցնում սահմանազատման անվան տակ Այսօրվանից տան վարձից հարկ չվճարողներին կսկսեն տուգանելԱյսօր երեկոյան տիեզերք է արձակվելու Հայաստանի առաջին հայրենական արբանյակը Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղության ճանապարհն անցնում է երկկողմ երկխոսությամբ․ ԲայրամովՈղբերգական դեպք՝ Երևանում. Գիտությունների ազգային ակադեմիայոմ հայտնաբերվել է տղամարդու անշնչшցած մարմին Գազայում զինադադարն ավարտվեց. ՑԱԽԱԼ-ը վերսկսել է ռազմական գործողություններըԱմեն շաբաթ նրան ծաղիկներ եմ նվիրում. Սիրուշոն դստեր լուսանկարն է հրապարակել Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է Լավրովը հայտարարել է, թե ով է լինելու հաջորդ զnհը 5,2 մլն դոլար է առաջարկվել Մեսսիի մարզաշապիկի հավաքածուի համար, որով նա խաղացել է ԱԱ-2022-ում Նիկոլական ստերը Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում լույս չի լինի Խեցգետին օրը հաջող ընթացք կունենա. աստղագուշակ դեկտեմբերի 1-ի համար Տեղական ինքնակառավարումը գերեզմանելու հերթական դրսևորումը գործող իշխանությունների կողմից. Մենուա Սողոմոնյան Թուրքիայում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՀայաՔվեի նախաձեռնող խմբի անդամ Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն՝ զազրելիության աստիճանի շինծու քրեական գործով«ՎԱԶ-21214»-ի բեռնախցիկում հրացան, փամփուշտներ և կարմրախայտ են հայտնաբերել Արարատ Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ-ը ջանքերը՝ միտված տարածաշրջանում պահպանվող մարտահրավերների հաղթահարմանը Ծեծի էր ենթարկել 70-ամյա հորը, որը հիվանդանոցում մահացել էրԴոնի Ռոստովում այրվում է հագուստի խոշորագույն «Տեմերնիկ» շուկան (տեսանյութ)Բրյուսովի նախկին պրոռեկտոր ու դեկան, մեր պայքարի ընկեր Ցոլակ Արամի Ակոպյանին ապօրինաբար ձերբակալել են․ Դավիթ ՍարգսյանՀայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգությունը․ Վահագն Խաչատուրյան Ինչպե՞ս ենք դիմավորելու ձմռան առաջին օրերը․ ի՞նչ եղանակ ակնկալել Լույս չի լինելու Ջուր չի լինելու․ Veolia-ն զգուշացնում է Օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը․ Արկադի ԹամազյանՎթարի հետևանքով 6 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Ղազախստանը ռազմական ինքնաթիռներ կգնի ՆԱՏՕ-ի երկրներից Կալուգայի մարզում անհետացել է ութամյա աղջիկ․ մանրամասներՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. մարդատար «Գազելը» վարելիս 70-ամյա վարորդը հանկարծամահ է եղել