Yerevan, 24.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պիլոտային ծրագրում հաղթող է դարձել, բայց չի կարողանում ստանալ իր գումարը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մոսինյան» ընկերությունը հիմնադրվել է 2020 թ.-ին և գործում է Լոռու մարզում, զբաղվում սուրճի և թեյի արտադրությամբ ու փաթեթավորմամբ: Ընկերության հիմնադրի հետ զրուցելու առիթն արտադրության մասին պատմելը չէր: Այս տարի Արեն Մոսինյանը մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործարկած պիլոտային ծրագրին:

«Մասնակցեցի դասընթացների, որոնցում ընդգրկված էր մոտ 8000 հոգի: Հինգ մարզից պետք է հաղթեր 300 հոգի: Նրանցից մեկը ես եմ, մոտ մեկ ամիս է` հաղթել եմ: Նախապես տեղեկացրել եմ, որ ԴԱՀԿ-ում պարտավորություններ ունեմ, ասել եմ, որ իմ բիզնեսը գրանցված է կնոջս եղբոր անունով, բայց բոլոր իրավունքներով և լիազորագրով տրված է մեզ: Լիազորագրի պայմաններում ցանկացած փոխանցում մեր անձնական հաշվեհամարի վրա կարողանում ենք ստանալ առանց ԴԱՀԿ-ի հետ որևէ խնդրի: Հիմա այս ծրագրի շրջանակներում մեզ` որպես հաղթողի, պետք է 1 մլն 600 հազար դրամ գումար փոխանցվի: Սակայն Կենտրոնական բանկն ասում է, որ պետք է պարտադիր հաշվեհամարը լինի այն անձնավորության կամ նրա ընտանիքի անդամներից մեկի անունով, ով շահել է բիզնես ծրագիրը: Ե՛վ ես, և՛ կինս մի քանի տարի է` ԴԱՀԿ-ում պարտավորություններ ունենք, մոտ մեկ միլիոն դրամի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արենը:

Ընդգծում է, որ իրավաբանորեն չի կարողանում որևէ լուծում գտնել: «Զրոյականի թուղթ են ուզում ԴԱՀԿ-ից: Խնդիր չեմ տեսնում` թող հաշվեհամարին չփոխանցեն գումարը, այլ ուղղակի իմ անվամբ: Փաստաթղթերը ներկայացնեմ Սոցիալական ծառայություն, եթե դրանից հետո իմ նպաստը պետք է կտրեն, ոչինչ: 63 հազար դրամ նպաստը կտրեք, թողեք իմ բիզնեսն անեմ, եթե այս խառնաշփոթի պատճառը դա է»,-նշում է մեր զրուցակիցը:

Արենը, վստահ լինելով, որ 90 և ավելի տոկոս հավանականություն կա, որ շահելու է այդ մրցույթում, հաստոց և մեքենա է ձեռք բերել` հստակ պայմանավորվածությամբ գումարն ավելի ուշ վճարելու: «Հիմա շահել եմ, բայց պայմանագիրը չեն տրամադրում` պատճառաբանելով իմ նշած խնդիրը: Զրոյականի թուղթ բերեք, որպեսզի տրամադրենք պայմանագիրը և փոխանցենք գումարը: Հիմա գումարն օդում կախված է: Ցանկանում եմ բիզնեսս ընդլայնել, դրա համար մասնակցել եմ այդ դասընթացներին: Ստացել եմ գիտելիք, բավականին մեծ ռեսուրսներ եմ ներդրել այդ ծրագրի մեջ, ուսուցիչները ջանքեր են գործադրել, իրենց ներդրումն ունեն մեր հաղթանակի մեջ: Ես էլ շահել եմ գումարը, բայց հիմա չեմ կարողանում այն ստանալ»,հավելում է ընկերության հիմնադիրը:

Արենն ու կինը բազմազավակ ծնողներ են, նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ ծնվեց նրանց յոթերորդ որդին: «Տղաս` Սարիբեկ Մոսինյանը, ՀՀ դյուցազնագրքի 11-անգամյա ռեկորդակիր է, ՀՀ առաջին հայ մանկահասակ համաշխարհային ռեկորդակիրը: Աշխատում ենք, պահում մեր ընտանիքը, ողորմություն չենք խնդրում, փորձում ենք արդյունքի հասնել սեփական ուժերով: Փորձում ենք ընդլայնվել, ավելին անել, տարբերակներ ենք փնտրում, բայց երբեմն օրն անցնում է, ինչ-որ բաներ չենք հասցնում անել, ռեսուրսներն ու ժամանակը չեն բավականացնում: Միևնույնն է` շարունակելու եմ արարել իմ երկրում: Ուղղակի այս պահին ունենք այս փոքրիկ հարցը, սա խնդրանք է ինձ այս հարցում ընդառաջելու, որպեսզի իմ արդար քրտինքով վաստակած գումարն ինձ հասնի»,-ասում է Արենը:

Եզրափակում է` այս ծրագիրն իրոք կարևոր գործ է անում, դրա նպատակը աղքատության վերացմանը նպաստելն է և ուղղակի անհարմար է, որ նման փոքր հարցը կարող է այսօր քննարկման պատճառ դառնալ. «Մեկնաբանում են, որ սա պետական ծրագիր չէ, պետության միջնորդությունն այն է եղել, որ ծրագիրն իրականություն դառնա մեր երկրում: Համապատասխան գումարն էլ փոխանցվել է Կենտրոնական բանկին»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package