Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իրանը կարող է փչացնել ոչ միայն Ադրբեջանի ու Հայաստանի խաղերը». «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru-ն «Իրանը կարող է փչացնել ոչ միայն Ադրբեջանի ու Հայաստանի, այլ նաև ուրիշների խաղերը» վերնագրով հոդվածում գրում է, որ այն բանից հետո, երբ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպեց իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, պարզ դարձավ, որ Թեհրանը մտադիր է ակտիվորեն ինտեգրվել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցային գործընթացին։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվել է Իրանի ԱԳՆ կայքում, Աբդոլլահիանը, «մատնանշելով Հարավային Կովկասում փոփոխությունների և տեղաշարժերի մասին հաղորդումներն ու ապացույցները, ընդգծել է Թեհրանի հստակ դիրքորոշումը տարածաշրջանում աշխարհաքաղաքական և սահմանների որևէ փոփոխության անընդունելիության վերաբերյալ»։

Ցավոք, այդ «հաղորդումներն ու ապացույցները» մնում են անհայտ։ Հանրային մակարդակով կողմերը կոնկրետ չեն նշում ենթադրյալ որևէ փոփոխություն տարածաշրջանի երկրների սահմաններում, ինչը դժվարացնում է իրավիճակի մանրակրկիտ ուսումնասիրությունը։ Բայց, ըստ ամենայնի, ամբողջ աղմուկը բարձրացել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, որը կարող է Արևմտյան Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապել Նախիջևանի անկլավի հետ։ Փաստն այն է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի տեքստում խոսքը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է, բայց ոչ մի միջանցք չի նշվում։ Ներկայում շահագործվող երթուղին Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհն է, որն անցնում է Ադրբեջանի տարածքով՝ Ճակատեն գյուղից հյուսիս և ունի 21 կմ հատված։

Հայաստանի կառավարությունը մայրուղու այդ հատվածը զիջել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Բացի այդ, Երևանը պատրաստ է Բաքվի և Նախիջևանի միջև հաղորդակցության ևս մեկ երթուղի տրամադրել։ Հետևաբար, «Զանգեզուրի միջանցքը» ձեռք բերելու Բաքվի ցանկության մեջ Թեհրանը տեսնում է ոչ միայն ուղղակի ելք Հայաստանի տարածքով և, Ռուսաստանի հսկողության ներքո, դեպի Թուրքիա, այլ նաև վերահսկողության սահմանում Իրանը Երևանին կապող ճանապարհի վրա։ Նախիջևանի հետ հաղորդակցության հասնելու անհրաժեշտության մասին Ադրբեջանի թեզը հանելու համար Իրանը համաձայնել է 2022 թվականի սեպտեմբերի 22-ին ստորագրել պայմանագիր, որով Նախիջևանը դուրս է բերվում շրջափակումից, սակայն Իրանի տարածքով։ Դրանից հետո, եթե օբյեկտիվորեն գնահատենք աշխարհաքաղաքական իրավիճակը, ապա «Զանգեզուրի միջանցքը» սկսում է ընկալվել միայն որպես Հյուսիս-Հարավ կամ Արևելք-Արևմուտք գծով ռազմավարական տրանսպորտային և այլ հաղորդակցությունների ստեղծման լայն համատեքստում հնարավոր տարբերակներից մեկը։

Ուստի, Իրանի՝ այդ «միջանցքի» շուրջ ծավալած բուռն քաղաքական քննարկումները մի փոքր այլ բնույթի հարցեր են առաջացնում։ Իրանը, ինչպես գրել է Tehran Times-ը, կասկածում է, որ Ադրբեջանը և Թուրքիան որոշակի հանգամանքներում կարող են Հայաստանին դուրս մղել Զանգեզուրից (Սյունիքից) և կտրել Իրանը Հայաստանից։ Թեհրանի համար դա կնշանակի Եվրոպայի հետ կապող ռազմավարական նշանակություն ունեցող ցամաքային հաղորդակցության կորուստ։ Դրանով է պայմանավորված Իրանի կոշտ դիրքորոշումը հին սահմանների պահպանման հարցում։

Այդ առնչությամբ նա գրեթե բացահայտ ակնարկում է, որ կարող է ընդունել «զանգեզուրյան նախագիծը», սակայն իր մասնակցությամբ նոր հատուկ համաձայնագրի ստորագրման պայմանով։ Նման պլանի իրականացման դեպքում նա իր վերահսկողության տակ գտնվող հյուսիսից հսկողության տակ է վերցնում Ադրբեջանը և Նախիջևանի անկլավը կապող «միջանցքները»։ Թեհրանը նաև կարծում է, որ երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ համաձայնագիրը, ինքը, ինչպես և Թուրքիան, մի կողմ մղվեցին Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից։ Այժմ Իրանը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրներն այլևս միայն այդ երկրների խնդիրները չեն։ Նա տեսնում է Թուրքիայի աճող դերը տարածաշրջանում, չնայած ինքն է դարեր շարունակ առանցքային դեր խաղացել այնտեղ:

Բացի այդ, փաստն այն է, որ Իրանում ժամանակակից Ադրբեջանի և Հայաստանի տարածքները գնալով սկսում են ընկալվել որպես իրենց բնական մշակութային և պատմական տարածքի մաս՝ «Գյուլիստանի» կամ «Թուրքմենչայի սինդրոմի» իներցիայի մակարդակով։ Այդ մոտեցումը ինչ-որ չափով նման է Ադրբեջանին և Հայաստանին որպես հետխորհրդային հանրապետություններ ընդունելու Ռուսաստանի պատկերացմանը, և որոնց «ավելի լավ է չթողնել, որ ընկնեն Իրանի կամ Թուրքիայի գիրկը»։ Անմիջականորեն անդրադառնալով հարցին՝ պետք է նշել, որ Ադրբեջանի համար շատ դժվար կլինի պոկվել Իրանի քաղաքական գրկից։

Իրանում, ի տարբերություն անցյալի, աշխարհաքաղաքականության պատմական մասը թարմացվում է, նորից գիտակցվում են սեփական տեղն ու դերը թե՛ Անդրկովկասում, թե՛ Մերձավոր Արևելքում։ Այս պարագայում Հայաստանը մինչ այժմ կարողացել է Իրանի վրա հիմնված թիկունքային քաղաքական մարտեր վարել, սակայն ամեն ինչ կարող է վտանգվել արևմտամետ հայերի ջանքերի շնորհիվ։ Բաքուն նույնպես սառել է՝ աշխարհաքաղաքական ռիսկերով պայմանավորված՝ մոտեցող դրամատիկ պատմական հանգուցալուծման ակնկալիքով, որոնք լուրջ են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ արտաքին շատ խաղացողների համար: Եվ դրանք շուտով իրական շոշափելի ուրվագծեր կստանան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!