Yerevan, 28.March.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հրամանն արդեն գործում է

SOCIETY

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել, որով հաստատվել է մեծահասակի հիվանդության պատմագրի լրացման և շրջանառության կարգը։

Հրամանն ուժի մեջ է մայիսի 7-ին։

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում կարգը ամբողջությամբ։

ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտի (այսուհետ` պացիենտ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի փետրվարի 14-ի N 02-Ն հրամանի հավելված N 1-ով սահմանված մեծահասակի հիվանդության պատմագրի (այսուհետ` պատմագիր) վարման` լրացման և շրջանառության առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները:

2. Պատմագիրը լրացվում է գրական հայերենով` ավագ բուժաշխատողի (այսուհետ` բժիշկ) և միջին բուժաշխատողի (այսուհետ` բուժքույր) կողմից:

3. Պատմագրում լրացված տեղեկությունները պետք է լինեն հավաստի և ժամանակագրական առումով ճշգրիտ:

4. Պատմագրում արձանագրվում է տվյալների թարմացման արդյունքում կատարված յուրաքանչյուր փոփոխություն ու այն իրականացնողի վերաբերյալ տեղեկատվությունը, թարմացման ամսաթիվը և պահպանվում, ընդ որում թղթային տարբերակում խմբագրողի կողմից` Պատմագրի մեջ, իսկ էլեկտրոնային տարբերակում` էլեկտրոնային առողջապահության համակարգի էլեկտրոնային իրադարձությունների մատյանում:

2. ՊԱՑԻԵՆՏԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼԻՍ ՊԱՏՄԱԳՐԻ ՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5. Պացիենտին բժշկական կազմակերպություն ընդունելիս բժշկական կազմակերպության ընդունարանում ընդունարանի բժշկի ցուցումով` պատասխանատու բուժքույրը լրացնում է պատմագրի հետևյալ տողերը.

1) «Բժշկական կազմակերպություն» տողում լրացվում է բժշկական կազմակերպության անվանումը,

2) «Բաժանմունք» տողում նշվում է բաժանմունքի անվանումը, որտեղ ուղեգրվել է պացիենտն առաջին զննումից հետո,

3) «Հիվանդասենյակ No.» տողում նշվում է հիվանդասենյակի համարը, որտեղ գտնվում է պացիենտը,

4) «Մեծահասակի հիվանդության պատմագիր N» տողում նշվում է պատմագրի համարը, պացիենտի` բժշկական կազմակերպություն ընդունվելու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը,

5) «Ընդհանուր տեղեկատվություն» բաժնում լրացվում են պացիենտի`

ա. անունը, ազգանունը, հայրանունը

բ. ում կողմից և երբ է ուղեգրվել

գ. փոխադրման միջոցը

դ. անձը հաստատող փաստաթղթի տեսակը, համարը

ե. արյան խումբը, ռեզուս-պատկանելիությունը

զ. դեղերի նկատմամբ կողմնակի ազդեցությունը (հակացուցված դեղեր)` նշվում են հակացուցված դեղի(երի) անվանումները (այդպիսիք լինելու պարագայում)

է. ծննդյան օրը, ամիսը, տարին

ը. սեռը

թ. բնակության վայրը

ժ. հաշվառման վայրը

ժա. հեռախոսահամարը (քաղաքային, բջջային)

ժբ. պացիենտի օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի տվյալները

ժգ. պացիենտի օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի հեռախոսահամարը (քաղաքային, բջջային)

ժդ. ընտանեկան դրությունը

ժե. սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման Հավելված 1-ի համաձայն

ժզ. մասնագիտությունը

ժէ. աշխատանքի վայրը և պաշտոնը

6) «Փոխադրվել է ստացիոնար անհետաձգելի ցուցումներով» տողում ընդգծվում է «այո» կամ «ոչ» տարբերակներից մեկը, ինչը ցույց է տալիս` արդյոք պացիենտի տեղափոխումը բժշկական կազմակերպություն եղել է անհետաձգելի, թե ոչ,

7) «Հոսպիտալացվել է պլանային կարգով» տողում նշվում է «այո» կամ «ոչ» տարբերակներից մեկը:

6. Բժշկական կազմակերպություն ներկայացված պացիենտին վերաբերող փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ընդունարանի բժշկի կողմից լրացվում է.

1) «Վճարման տեսակը» տողը: Ընդգծվում է` կամ «ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում» կամ «պետական պատվերի շրջանակներում համավճարով» կամ «ապահովագրություն» կամ «վճարովի» կամ «այլ» տարբերակներից մեկը: «Այլ» տարբերակն ընդգծելու դեպքում նշվում է վճարման համապատասխան տեսակը,

2) «Պետական պատվերով բուժման պարագայում` սոցիալական հիմքերը» տողը լրացվում է պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու պարագայում` նշելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 375-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 28-ի թիվ 806-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 65-Ն հրամանով կամ այլ իրավական ակտերով սահմանված համապատասխան հիմքերը:

3. ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏՄԱԳՐՈՒՄ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՈՂԵՐԸ

7. Ախտորոշմանը վերաբերող տողերը լրացվում են բժշկական կազմակերպության ընդունարանի բժշկի կամ հերթապահ բժշկի կամ համապատասխան բաժանմունքի բժշկի կողմից:

8. Բժիշկը.

1) «Ուղեգրող հաստատության ախտորոշում» տողը լրացնում է, եթե պացիենտը բժշկական կազմակերպություն է ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 2-ի 9-րդ կետով սահմանված ուղեգրող հանձնաժողովի ուղեգրով կամ բժշկական կազմակերպության ուղեգրով կամ շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգրով կամ բժշկի խորհրդատվական թերթիկով կամ ամբուլատոր քարտից քաղվածքով,

2) «Ախտորոշումն ընդունվելիս (նախնական ախտորոշում)» տողը լրացնում է բժշկական կազմակերպությունում պացիենտին զննելուց անմիջապես հետո: Ախտորոշումը լրացվում է ամբողջությամբ` առանց հապավումների: Լրացվում են նաև ուղեկցող հիվանդությունները,

3) «Կլինիկական եզրափակիչ ախտորոշում» տողում լրացվում է պացիենտի հիմնական ախտորոշումը, ընթացիկ բարդությունները և ուղեկցվող հիվանդությունները` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների ՀԴ-10 վիճակագրական դասակարգչին համապատասխան: Տողը լրացվում է պացիենտի ընդունվելու պահից 3 աշխատանքային օրերի ընթացքում: Եթե բուժման ընթացքում կլինիկական ախտորոշումը փոփոխվել է, ապա դրա մասին նշում է կատարվում պատմագրում,

4) «Հոսպիտալացվել է» տողում լրացվում է տվյալ տարեթվին տվյալ հիվանդության կապակցությամբ պացիենտը հոսպիտալացվել է առաջին անգամ, թե կրկնակի: Եթե կրկնակի, ապա նշվում է, թե ընդհանուր քանի անգամ է հոսպիտալացվել,

5) «Վիրահատություններ, անզգայացման եղանակներ և հետվիրահատական բարդություններ» աղյուսակում նկարագրվում է վիրահատության տեսակը (անունը), միջամտությունները, օրը, ամիսը, տարին, ժամը, ինչպես նաև անզգայացման եղանակը և հետվիրահատական բարդությունները, որը ստորագրվում է վիրահատող բժշկի կողմից,

6) «Հատուկ նշումներ» տողում լրացվում են պացիենտի զննման, հետազոտման և կատարված միջամտությունների վերաբերյալ լրացուցիչ տվյալներ, եթե այդպիսիք առկա են: Տողը ստորագրվում է բուժող բժշկի և բաժանմունքի ղեկավարի կողմից:

4. ՊԱՑԻԵՆՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՏՄԱԳՐԻ ՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

9. Բժշկական կազմակերպություն անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդություններով կամ վիճակներով պացիենտի ընդունվելու դեպքում բժիշկը պատմագրի «Պացիենտի առաջնային զննում» բաժինը լրացնում է անմիջապես, իսկ պլանային կարգով ընդունված պացիենտի դեպքում` ընդունման օրը, մասնավորապես.

1) «Գանգատներ» տողում լրացվում է պացիենտի կողմից ներկայացված սուբյեկտիվ գանգատները,

2) «Հիվանդության անամնեզ» տողում հստակ նկարագրվում և լրացվում է հիվանդության սկիզբը, ընթացքը` սուր կամ փոփոխվող ախտանիշների առաջացման հաջորդականությունը, ստացած բուժումը` դեղերը, դեղաչափը, տևողությունը և կատարված միջամտությունները,

3) «Կյանքի անամնեզ» տողում լրացվում է պացիենտի կողմից նկարագրած կյանքի ընթացքում կրած հիվանդությունները, այդ թվում` մանկական տարիքում ունեցած հիվանդությունները, ինֆեկցիաները, դրանց տևողությունը, բարդությունները, կատարված վիրահատությունները, ինչպես նաև ստացած բուժումները յուրաքանչյուր հիվանդության դեպքում, գտնվում է դիսպանսերային հսկողության տակ թե ոչ, պատվաստումներ ստացել է, թե ոչ, վերջին պատվաստման ստացման ժամկետը և այլն: Պարտադիր նշվում են ալերգիաների վերաբերյալ տեղեկություններ (սննդից, դեղերից և այլն), ժառանգական նախատրամադրվածությունը, ինչպես նաև սեռական անամնեզը, տարբեր մուտագենների ազդեցությունը,

4) «Համաճարակաբանական անամնեզ» տողում նշվում է պացիենտի` վարակիչ հիվանդություններով անձանց հետ շփման փաստը և դրա ժամկետները, կենդանիների հետ շփման հնարավորությունը, վարակիչ հիվանդության առումով անբարենպաստ տարածքում գտնվելը, օտարերկրյա պետություններ ուղևորությունները և դրանց ամսաթվերը, սոցիալական պայմանների և ապրելակերպի մասին (որոշակի նշանակություն ունեն բնակարանի սանիտարական վիճակի, անձնական հիգիենայի, ոջլոտության առկայության մասին տեղեկությունը), անամնեզում վարակիչ հիվանդություններով հիվանդացման մասին, պատվաստումային կարգավիճակը, աղիքային վարակների դեպքում օգտագործած սննդամթերքի, և ջրամատակարարման մասին, վիրուսային հեպատիտ Բ-ի, Ց-ի, ՄԻԱՎ վարակի դեպքերում` արյան փոխներարկման, կատարված վիրահատությունների, ներարկումների, պատահական սեռական հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունը: Զոոնոզ վարակների ռիսկը գնահատելու համար նշվում է պացիենտի մասնագիտությունը (մսագործներ, անասնապահներ, անասնաբուժական անձնակազմ):

5) «Ախտահարման թիրախ» տողում նկարագրվում է ախտահարման թիրախին բնորոշ բոլոր ախտանիշներն ու համախտանիշները: Վնասվածքների դեպքում նկարագրվում են յուրաքանչյուր վերքային տեղակայում(ներ)ը, չափ(եր)ը, գունային երանգ(ներ)ը և այլ տեղեկություններ:

10. «Օբյեկտիվ զննման տվյալներ» բաժնում բժշկի կողմից նշվում է պացիենտի քաշը, հասակը, ջերմաստիճանը, արյան զարկերակային ճնշումը, շաքարային դիաբետի առկայության դեպքում նշվում է նրա տեսակը, ծխախոտ օգտագործելու վերաբերյալ տվյալներ, ժառանգական նախատրամադրվածությունը: Կանանց համար նշվում է նաև դաշտանադադարի անամնեզը: Գնահատվում և նկարագրվում է պացիենտի ընդհանուր վիճակն ընդունվելիս:

11. «Օրագիր» բաժինը լրացնելիս բժշկի կողմից պահպանվում է ճշգրիտ ժամանակագրությունը և արտացոլում է պացիենտի վիճակի դինամիկան և կատարվող նշանակումները, ընդ որում.

1) «Ամսաթիվ» սյունակում լրացվում է գրառում կատարելու օրը, ամիսը, տարին, որին համապատասխանող սյունակում լրացվում են տվյալներ հիվանդության ընթացքի, նշանակումների վերաբերյալ,

2) «Հիվանդության ընթացք, նշանակումներ» սյունակը լրացվում է համապատասխանաբար. բավարար վիճակում գնահատվող պացիենտի դեպքում` առնվազն յուրաքանչյուր օր, միջին ծանրության կամ ծանր վիճակում գնահատվող և գտնվող պացիենտի դեպքում` յուրաքանչյուր օր առնվազն 2 անգամ, իսկ ծայրահեղ ծանր վիճակում գնահատվող և գտնվող պացիենտի դեպքում` յուրաքանչյուր օր` առնվազն 4 ժամը մեկ անգամ: Լրացվում է գրառման ամսաթիվը, ժամը, պացիենտի ջերմաստիճանի, զարկերակային ճնշման, անոթազարկի և շնչառության հաճախականության տվյալները, պացիենտի գանգատները:

12. «Օրագիր» բաժինը ստորագրվում է բուժող բժշկի և բաժանմունքի ղեկավարի կողմից` նշելով օրը, ամիսը, տարին:

13. Բաժանմունքի ղեկավարը անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդություններով կամ վիճակներով պացիենտին զննում է, գրառում է կատարում պացիենտին ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում, իսկ պլանային կարգով ընդունված պացիենտի դեպքում` 2 օրվա ընթացքում:

14. «Օրագիր» բաժնում կատարվում են համապատասխան գրառումներ բժշկական կազմակերպության ղեկավարի համայցերի կատարման վերաբերյալ` որը վավերացվում է համայց կատարողի ստորագրությամբ:

15. «Պացիենտի բժշկական օգնության և սպասարկման ժամանակ օգտագործված դեղեր, պարագաներ և նյութեր» թերթիկը լրացվում է պացիենտի բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ժամանակ օգտագործված դեղերի, բժշկական պարագաների և նյութերի վերաբերյալ տվյալները, որտեղ նշվում են դեղերի և/կամ պարագաների և/կամ նյութերի օգտագործման ամսաթիվը (օր, ամիս և տարի), անվանումները և քանակը: Թերթիկը լրացվում է ավագ բուժքրոջ կամ բուժող բժշկի կողմից և ստորագրությամբ հաստատվում բաժանմունքի ղեկավարի կողմից:

16. «Պացիենտի բժշկական օգնության և սպասարկման ժամանակ իրականացված հետազոտություններ և միջամտություններ» թերթիկը լրացվում է ավագ բուժքրոջ կամ բուժող բժշկի կողմից և հաստատվում ավագ բուժքրոջ, բուժող բժշկի և բաժանմունքի ղեկավարի ստորագրությամբ, որտեղ նշվում են բժշկական օգնության և սպասարկման ժամանակ կատարված հետազոտությունների և միջամտությունների անվանումները և քանակը, օրը, ամիսը և տարին:

17. «Ջերմաստիճանային թերթիկ»-ը լրացվում է ավագ բուժքրոջ կողմից և հաստատվում է բուժող բժշկի ստորագրությամբ: Թերթիկում լրացվում է հիվանդության պատմագրի համարը, հիվանդասենյակի համարը, պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը, ջերմության չափման օրվա ամսաթիվը, հիվանդության օրը և հիվանդանոցում գրանցվելու օրը:

18. «Ջերմաստիճանային թերթիկ»-ում լրացվում են` պացիենտի ջերմաստիճանի, զարկերակային ճնշման, անոթազարկի, շնչառության հաճախականության, սատուրացիայի, մարմնի քաշի, օգտագործված հեղուկների, օրվա մեզի և կղանքի վերաբերյալ տվյալները: Այն դեպքում, երբ պացիենտը բժշկական կազմակերպությունում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում 14 օրից ավել, «Ջերմաստիճանային թերթիկ»-ը շարունակվում է լրացվել հիվանդանոցում գտնվելու ավելացած օրերի համար:

19. «Ախտաբանաանատոմիական եզրակացություն» թերթիկը լրացվում է պացիենտի մահվան ելքի դեպքում, որտեղ նշվում են ախտորոշումը (հիմնական հիվանդությունը, ուղեկցող հիվանդությունները) և տեղեկություններ կատարված միջամտությունների մասին: Թերթիկում արտացոլվում է մահվան էպիկրիզը:

20. Պատմագրի «Լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքների և այլ փաստաթղթեր փակցնելու համար» հատվածում լրացվում են կատարված լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները կամ փակցվում են այլ բաժանմունքների/բաժինների կողմից կատարված հետազոտությունների արդյունքների նշումներով թերթիկները:

21. Պացիենտին արյան բաղադրամասերի փոխներարկում կատարելու դեպքերում, «Լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքների և այլ փաստաթղթեր փակցնելու համար» հատվածում կատարվում է համապատասխան գրառում նշելով փոխներարկման օրը և ժամը, փոխներարկված արյան բաղադրամասի անվանումը և քանակը, փաթեթի համարը, պատրաստման և պիտանելիության ժամկետները, պացիենտի և դոնորի արյան խումբը և ռեզուս գործոնը, կենսաբանական փորձի տվյալները, խմբային և ռեզուս համատեղելիությունը, ռեակցիաները և բարդությունները կամ լրացվում է արյան բաղադրամասերի փոխներարկման արձանագրությունը` Առողջապահության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 22-Ն հրամանով հաստատված փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի 11-րդ կետով սահմանված Ձևի համաձայն: Փոխներարկված արյան բաղադրամասի պիտակը և արյան բաղադրամասերի փոխներարկման արձանագրությունը (լրացման դեպքում) փակցվում են հիվանդության պատմագրի մեջ:

22. Վիրաբուժական միջամտության ընթացքում էնդոպրոթեզներ, լինզաներ, ստենտեր, մետաղական կոնստրուկցիաներ և այլ պարագաներ օգտագործելու դեպքում «Լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքների և այլ փաստաթղթեր փակցնելու համար» հատվածում ամրացվում է օգտագործված բժշկական պարագայի.

1) անվանումը, ինչպես նաև ծածկագիրը` ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգին համապատասխան,

2) տեխնիկական փաստաթղթի բնօրինակը,

3) արտադրող կազմակերպության տվյալները,

4) ներմուծվող խմբաքանակի սերիան,

5) արտադրության և պիտանիության ժամկետը:

5. ՊԱՑԻԵՆՏԻՆ ԴՈՒՐՍ ԳՐԵԼԻՍ ՊԱՏՄԱԳՐԻ ՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

23. Պացիենտին բժշկական կազմակերպությունից դուրս գրելիս բուժող բժիշկը պատմագրում լրացնում է.

1) «Դուրս է գրվել» տողում` պացիենտին դուրս գրելու օրը, ամիսը, տարին, ժամը` հաջորդաբար,

2) «Տեղափոխվել է» տողում` պացիենտին այլ բժշկական կազմակերպություն տեղափոխելու օրը, ամիսը, տարին, իսկ «Տեղափոխման վայրը» տողում` բժշկական կազմակերպության անվանումը,

3) «Մահացել է» տողում` մահվան օրը, ամիսը, տարին, ժամը,

4) «Անց է կացրել մահճակալ-օր» տողում` բժշկական կազմակերպությունում պացիենտի անցկացրած մահճակալային օրերի քանակը` պացիենտին բժշկական կազմակերպություն ընդունելուց մինչև պացիենտին դուրս գրելու օրը,

5) «Հիվանդության ելքը» տողում ընդգծվում է պացիենտի դուրսգրման օրը, հիվանդության ելքը,

6) «Տրված է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ» տողում` անաշխատունակության թերթիկ հատկացնելու դեպքում` անաշխատունակության թերթիկի սերիան, համարը, տրման ամսաթիվը, վավերականությունը` պացիենտի դուրսգրման օրը:

24. Պացիենտին մեկ այլ բաժանմունք կամ այլ բժշկական կազմակերպություն տեղափոխելիս, ինչպես նաև պացիենտին բժշկական կազմակերպությունից դուրս գրելիս բուժող բժշկի կողմից լրացվում է «էպիկրիզ» թերթիկը, որտեղ նշվում է պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման վայրը կամ մշտական բնակության վայրը, բժշկական կազմակերպություն տեղափոխման (դիմելու) օրը, հիվանդության պատմագրի համարը, բժշկական կազմակերպությունում անցկացրած մահճակալային օրերի քանակը, ցույց տրված բժշկական օգնությունը, այդ թվում կատարված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, ստացած բուժումը, ախտորոշումը (ընդունվելիս (նախնական) և դուրս գրվելիս (վերջնական)) և խորհուրդները: «Էպիկրիզ» թերթիկը լրացվում է երկու օրինակից, մեկը պահպանվում է պատմագրում, մյուսը տրամադրվում է պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին:

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offerAraratBank Donates to Regional Libraries: BOOKS FOR ALLAmeriabank set to join BOGG, a London Stock Exchange (LSE) listed financial group as a standalone entityWhich Book to Choose as a Gift for the Book Giving Day? A Piece of Advice from Idram and IDBankAMIO BANK will start the leasing process in the immediate futureFast Bank has received a Mastercard membership license Two new sports channels in Ucom's uTV channel listA bunch of smiles in the city. "Artsakh" branch of AMIO BANK has been reopened A network ready for the transition to 5G and qualitatively new television. Ucom signed official agreements with Nokia and MediaKindHow to Celebrate Love Days? A Piece of Advice from Idram and IDBankVisa Travel card - your best friend of the road Ardshinbank announces agreement to acquire HSBC ArmeniaFastex to Provide up to 5 Million $FTN to the “Olympionic” Sports FoundationAMD 3,665,972 to Armenian Mothers. In February, Cancer Awareness Month, The Power of One Dram will be directed to the City of Smile Ambassadors accredited to Armenia, Galaxy Group and Ucom leaders spoke at the largest event of the European Business Association Idplus Digital Fuel Cards: Everyone Makes a Plus