Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի հնարավոր բոլոր նորմերը»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թշնամին շարունակում է ռազմական հանցագործությունների դիմել: Վերջին ապացույցը հայ գերիների գնդակահարությունն էր, որի տեսանյութն Ադրբեջանը տարածել էր սոցիալական հարթակներում: Ավելի վաղ Ադրբեջանի կողմից նաև կանանց խոշտանգման, դիերի պղծման մասին փաստող բազմաթիվ ապացույցներ են հրապարակվել: Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ թեպետ միջազգային հարթությունում մեր մի շարք փաստաբաններ ահռելի աշխատանքներ են տանում, բայց մեզ համար առարկայական արձագանքներ դեռ չկան:

«Հայաստանի մի շարք հարգարժան իրավաբաններ 44-օրյա պատերազմից սկսած միջազգային իրավունքի տիրույթում հնարավորինս լայնածավալ աշխատանքներ են կատարում: Արդարադատության միջազգային դատարանում, նաև ՄԻԵԴ-ում գործեր կան հարուցված: Ահռելի քանակով փաստեր ունենք, որոնցով ապացուցվում է հանգամանքը, որ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի հնարավոր բոլոր նորմերը: Դրանք առնչվում են պատերազմական հանցագործություններին, ռազմագերիների պահման գործընթացին, պատերազմի ընթացքում զինվորների կյանքին և առողջությանը, խոշտանգումներին և համանուն մի շարք կոնվենցիաների հիմնարար դրույթներին: Ցավալիորեն, սակայն, պետք է արձանագրենք, որ համալիր փաթեթներում ՀՀ-ն դեռևս շոշափելի արդյունք չի ստացել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց իրավաբանը:

Նրա խոսքով, հոկտեմբերի 2-ին տարածված տեսանյութը այդ ամբողջ շարքում հերթականն է. «Այդ տեսանյութի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պետք է ընթացակարգեր ձեռնարկի թե՛ ՄԻԵԴ, թե՛ Արդարադատության միջազգային դատարան դիմելու կամ այն արդեն իսկ առկա գործերին կցելու տեսանկյունից: Մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ ՀՀ-ի ու հայ ազգի տեսանկյունից մեր՝ մասնագետներիս համար միջազգային իրավունքը պրակտիկայում կորցնում է իր արդիականությունը: Մենք ականատես չենք լինում այն լուծումներին, որոնք պետք է լինեին: Կարելի է ասել, որ իրավունքի դաշտում ավելի մեծ նշանակություն է ունենում քաղաքական ենթատեքստը: Հոկտեմբերի 2-ին տարածված տեսանյութը հերթական ողբերգությունն էր մեզ համար»:

Անդրադառնալով երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, ըստ որի, խախտվել է 17 հայ ռազմագերիներին վերադարձնելու՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, Գ. Մելոյանը նշեց. «Սա ևս մեկ հանգամանք ու հիմնավոր փաստ է առ այն, որ գործող ուժի հետ պայմանավորվածությունները չեն պահվում, որ այս պահի դրությամբ ՀՀ-ն ծայրահեղ խոցելի վիճակում է, որովհետև անգամ միջնորդ պետության հեղինակավոր միջամտության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունն է կոպտորեն խախտվում: Արհամարհական ձևով ու ծաղրանքի ենթարկելով մեր կողմին՝ պայմանավորվածություն է խախտվում, իսկ մենք ամեն անգամ բավականին թանկ գին ենք վճարում: Մեզ համար այս ամենը մարդկային կյանքեր, տարածքներ է արժենում: Ընդհանուր առմամբ, մեզ համար բարենպաստ կամ հնչեղ ելքով որևէ արդյունքի դեռևս ականատես չենք եղել»:

Գոհար Մելոյանը իրավիճակը թե՛ հայ ազգի, թե՛ մեր պետության համար անարդարացի է որակում, միևնույն ժամանակ շեշտում այն բանաձևի մասին, որով, իր կարծիքով, պետք է առաջնորդվել: «Կյանքն ու պրակտիկ փորձը ցույց տվեցին, որ ուժն է ծնում իրավունք: Մինչև այս իշխանության գալը, թեկուզ Ադրբեջանի համեմատ ունեցած նվազ ռեսուրսներով, նախկին իշխանություններն իրենց փորձառության, հմուտ դիվանագիտական աշխատանքների շնորհիվ մի շարք հաջողություններ են գրանցել: Իսկ հիմա անհամեմատ վատթար վիճակում ենք հայտնվել:«Ուժն է ծնում իրավունք» բանաձը, ամեն դեպքում, գործում է: Մենք բոլոր իրավիճակներում առաջին հերթին մեզ վրա պետք է հույսը դնենք: Նախ՝ պետք է մեր բանակի մարտունակության վրա մեծագույն ներդրում անենք ու աշխատանք տանենք այդ ուղղությամբ: Նաև պետք է փորձենք այդ իրավիճակի համատեքստում դիվանագիտական ու բանակցային գործընթաց մեկնարկել, որովհետև այսպիսի նվաստացուցիչ, անհավասար ու վատթար պայմաններում անընդհատ պայմանավորվածություններ են խախտվելու»,-ասաց նա՝ նշված համատեքստում անդրադառնալով երեկ իշխանական մամուլում հրապարակված հոդվածին:

«Երեկ Ադրբեջանի պահանջների վերաբերյալ չակերտավոր «Հավաստի աղբյուրի» կողմից մի հոդված հրապարակվեց՝ ուղղված երեք նախագահներին ու Վեհափառ հորը: Իրականում նրանց համար որևէ կերպ գաղտնիք չեն Ադրբեջանի պահանջները, որոնք մշտապես են եղել: Հարցն այն է, որ Ադրբեջանը այդ պահանջները բարձրաձայնելու համար երբևէ այսքան մեծ հիմքեր չի ունեցել, օրինակ՝ նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեքստում: Հիմա ողբերգական վիճակ է այն առումով, որ կարողանում են բարձրաձայնել, նկրտումներ ունենալ ՀՀ ինքնավար տարածքի, տարածքային ամբողջականության նկատմամբ: Մեր խնդիրն առաջին հերթին ինքնակազմակերպվելն է, հույսը մեզ վրա դնելը: Հետո, երբ արդեն կլինի տեխնոկրատ կառավարում, երբ կլինեն պրոֆեսիոնալ, ազգանվեր կառավարիչներ, այդ ժամանակ հնարավորություն կունենանք աշխատեցնել նաև միջազգային իրավունքը: Իսկ այս օրերին միջազգային իրավունքը համենայն դեպս ՀՀ շահերի համատեքստում կաղում է»,-հավելեց Գ. Մելոյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում