Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Երկրավաճառները, երկրաքանդները ժողովրդին զրկեցին իր ազգային դիմագծից, պարտավոր ենք նրան դարձի բերել դեպի իր ճշմարիտ կերպարը»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետությունը հայտնվել է ջրբաժանին: Ի՞նչ անել հարցն այսօր բոլորիս շուրթերին է: ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը կարծում է՝ ժողովուրդը չի կարողանում գիտակցել, թե որտեղ են իրեն խաբում:

«Վերջերս կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում 18 խոշորացված համայնքներից մի քանիսում ՔՊ-ն հաղթանակ գրանցեց: Ինչպես կուզեք բացատրեք այդ հաղթանակը՝ խախտումներ, իշխանական լծակների օգտագործում, պարտադրանքներ: Սրանք եղել են, բայց եղել է նաև կորիզ, որի վրա հենվելով՝ իրենք իրենց իշխանական լծակները գործածել են: Խնդիրն այն է, թե որքանո՞վ են նրանք աղավաղել այս ժողովրդի հոգեկերտվածքը, հոգեբանությունը, մտածողությունը: Դա միայն վերջին չորս տարվա արդյունքը չէ, տասնամյակներ շարունակ իրենք իրենց գործակալներով ժողովրդի արյան բաղադրության մեջ ներարկել են այն մտքերը, որոնց հետևանքներն այսօր տեսնում ենք: Նրանցից շատերի գործակալ և հավաքագրված լինելու մասին տարբեր ժամանակներում հրապարակումներ են եղել, այլևս որևէ բան գաղտնիք չէ: Մեր ժողովուրդը հայտնվել է հատուկ գործակալների ծառայությունների մի մեծ ցանցում: Սովորաբար գործակալներն իշխանական լծակների չեն տիրապետում, նրանք ընդամենը կատարողներ են, իսկ մեզանում երևույթը լրիվ հակառակն է: Այդ գործակալներն այսօր իշխանական կենսականորեն վճռորոշ լծակների են տիրապետում և անում են այն, ինչ իրենց տերերը թելադրում են: Սա՝ ժողովրդի հոգեբանության խեղման իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը:

Հիշում է՝ խորհրդային տարիներին տարածված առականման մի պատմություն կար: «Ասում էին՝ մարդը գալիս է, ինձ հետ խոսում, ամեն ինչ բացատրում, բայց չեմ կարողանում հասկանալ, թե որտեղ է ինձ խաբում: Այսինքն, մարդը գիտի, որ խաբվում է, բայց չի հասկանում, թե որտեղ: Հիմա մեր ժողովուրդն այդ խաբվող մարդու կարգավիճակում է: Մարդն իր խառնվածքով հակված է դեպի լավատեսության, եթե անգամ դրա հիմքը չունի: Նա երազում է լավ բաների մասին: Այսօր աշխարհում երկրորդ ժողովուրդը չեք գտնի, որը հայ ժողովրդի նման խաղաղություն է տենչում: Այնքան նուրբ հաշվարկ են կատարել «խաղաղության դարաշրջան» ձևակերպմամբ: Գիտեն, որ այս ժողովուրդը խաղաղության ծարավ է, այնքան, որ պատրաստ է ինչ-ինչ զոհողություններ անել: Ժողովուրդը չի գիտակցում, սակայն, թե կենսական ինչ զոհողություն է անում: Չի հասկանում, որ խաղաղության նման ձևակերպմամբ ինքը հյուսում է իր մահվան պատանքը: Պատրաստ է դրան: Բնութագրումներին նայեք՝ «մի դժգույն ու դժբախտ քաղաք», «մի անմարդաբնակ լեռ», «մի լեռնագագաթ, որի վրա միշտ ձյուն է», արժի՞ սրա համար արյուն տալ և պղտորել խաղաղությունը:

Մինչդեռ դրանք այն երակներն են, որոնք սնում են քո գոյությունը, գոյության խորհուրդը: Իրենք այդ երակներն են կտրում»,-նշում է մեր զրուցակիցը: Գրականագետի խոսքով, սկսել են շրջանառել «ամայի ու անմարդաբնակ տարածքներ» հասկացությունը, որը հակադրվում է հայրենիք հասկացության հետ: «Հայրենիքը վերածում են տարածքի, մինչդեռ հայրենիքը տարածք չէ, դա քո պատմությունն է, քո դիմագիծը, քո ազգային մտածողությունը, քո կրոնը, հազար ու մեկ բան է: Իրենք հմտորեն խաբում են, և ընդդիմությունն այստեղ ունի մի մեծ բաց՝ չի կարողանում համոզիչ հակափաստարկներով այս ժողովրդի արդեն պղտորված մտածողությունը տանել պարզեցման, բացատրել այդ վտանգների ահագնությունը:

Պատկերացնո՞ւմ եք՝ խոշտանգում ենք կին զինվորականի մարմինը, գնդակահարում մեր զինծառայողներին: Ինչպես ժամանակին թուրքերն էին մեր ու մանուկ, ծեր ու երիտասարդ մեկտեղում եկեղեցիներում և այրում, այնպես էլ հիմա մեր երեխաներին հավաքում են քարերի մի շրջանակի մեջ, որն իբրև թե դիրք է, այս մարդիկ չորս տարվա մեջ մեր դիրքերը հասցրեցին այդ վիճակին, և գնդակահարում են նրանց: Հիմա՝ հատուկ հանձնակատար դեսպան կա, ասում է՝ միջազգային կառույցները պետք է դատապարտեն Ադրբեջանին և պատժեն: Նրան եմ հարց ուղղում՝ սա այս վայրենության որերո՞րդ դեպքն է: Դուք հրավիրում եք միջազգային կառույցների ուշադրությունը, որոնք բազմիցս ապացուցել են, որ իրենց խնդիրն իրենց շահերն ապահովելն է: Որևէ մեկը հակված չէ մեղավոր ու անմեղ փնտրելու և, ըստ այդմ, իր գաղափարաբանությունը կառուցելու: Հայաստանն այսօր ոչինչ չարժե, հայ մարդը ոչինչ չարժե»,- հավելում է գրականագետը:

Ընդգծում է՝ այս իրավիճակում զարմանում ենք մեր ժողովրդի անտարբերության վրա: «Գիտե՞ք՝ թափով հարվածները շշմեցնում են մարդուն: Այս ժողովուրդը ժեխ չէր, ինչո՞ւ հանկարծ ժեխացավ, այս ժողովուրդը վախկոտ չէր, ինչո՞ւ հանկարծ վախեցավ, այս ժողովուրդը հերոսների ժողովուրդ էր, թվարկում ես, հերոսների վերջն ու տուտը չես գտնում՝ սկսած Ավարայրի ճակատամարտից մինչև մեր օրեր, այդ ինչպե՞ս այդքան վախկոտ դարձավ: Դարձրեցին: Բոլորս, այդ թվում՝ ընդդիմադիրներս, մեծ պարտք ունենք փոխհատուցելու մեր ժողովրդին, պարտավոր ենք նրան դարձի բերել դեպի իր ճշմարիտ կերպարը, իր ճշմարիտ էութենականությունը: Այս տիպի պրծուկները, փողամոլները, երկրավաճառները, երկրաքանդները ժողովրդին զրկեցին իր իսկական, պատմական ու ազգային դիմագծից»,- եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»