Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ Մխիթար Զաքարյանը վայր դրեց մանդատը. հարցազրույց

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «ՎերածնվողՀայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանի հետ.

Պարոն Զաքարյան, որոշում եք կայացրել վայր դնել պատգամավորական մանդատը։ Ինչո՞ւ։

Այո՛, կայացրել եմ ինձ համար շատ կարևոր որոշում։ Ըստ էության, ես իմ հանրային խոսքում արդեն անդրադարձել եմ որոշմանս պատճառներին, և դրանք, ըստ իս, առավել քան հիմնավոր են։ Հայաստանն ու Արցախն այսօր աննախադեպ լուրջ խնդիրների առաջ են կանգնած։ Այսօր մշուշոտ է Արցախի ապագան, խիստ վտանգավոր են Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Իրապես վճռական փուլում ենք գտնվում, որտեղ հապաղելու, դանդաղելու իրավունք պարզապեսչունենք։

Ես համոզված եմ, որ նման իրավիճակում հայրենիքի համար սրտացավ յուրաքանչյուր ոք պիտի փորձի անել առավելագույնը, իսկ դրա կարևոր նախապայմանը ճիշտ տեղում լինելն է։ Խորհրդարանն, այո՛, ընդդիմադիր գործունեության իրականացման կարևոր հարթակ է, և շատ-շատերի համար բավական արդյունավետ հարթակ։ Ինչ վերաբերում է ինձ, ապա կարծում եմ՝ խորհրդարանից դուրս ավելի մեծ նպաստ կարող եմ բերել իմ պետությանն ու հայրենիքին։

Ինչո՞ւ հիմա։ Նախկինում չունեի՞ք ընկալում, որ խորհրդարանն ամենաարդյունավետ հարթակը չէ Ձեզ համար։

Յուրաքանչյուր որոշում հասունանալու համար ժամանակ է պահանջում։ Մյուս կողմից, կարծում եմ՝ սխալ կլիներ անմիջապես հրաժարվել խորհրդարանական գործունեության հնարավորությունից՝ առանց, առնվազն, փորձելու առավելագույնը անել։ Ես իսկապես փորձել եմ, և, կարծում եմ, որոշ հարցերում նաև հաջողել եմ։ Բայց, նորից կրկնեմ, հիմա մենք գտնվում ենք այնպիսի լուրջ մարտահրավերների առաջ և իրադարձություններն այնպիսի արագությամբ են զարգանում, որ հապաղելու ժամանակ չունենք։ Պիտի յուրաքանչյուրս լծվենք այն գործին, որը բոլորից ու ամենից լավն ենք կարողանում անել, պիտի յուրաքանչյուրս մեր դիրքը պահենք։

Արդյոք Ձեր որոշումն արդյո՞ւնք էխմբակցության կամ կուսակցության ներսում առկա տարաձայնություների, և մանդատը վայր դնելուց հետո ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել։

Իմ որոշման պատճառների մասին արդեն նշեցի, որևէ այլ պատճառ պարզապես չկա։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ թե՛ կուսակցության, թե՛ խմբակցության իմ գործընկերների հետ: Նույն «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ ունենք միասին անցած երկար ճանապարհ, որը ժամանակի ընթացքում վերածվել է ամուր ընկերության:

Եվ, ի դեպ, մանդատը վայր դնելուց հետո ևս շարունակելու եմ աշխատելգործընկերներիս հետ՝ հանուն ընդհանուր նպատակի։ Ես չեմ հեռանում քաղաքականությունից, շարունակելու եմ գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում։ Իհարկե, ուզում եմ հիշեցնել նաև, որ ամեն գործունեություն չի, որ պարտադիր կերպով պիտի հանրային ու հրապարակային լինի։ Կա աշխատանքի լայն դաշտ մարդկանց հետ, աշխատանք տեղերում, և սրանք շատ ավելի արդյունավետ կարող են լինել։ Ես ունեմ նման աշխատանքի և՛ փորձ, և՛ պատկերացում։ Մի բան վստահաբար կարող եմ ասել՝ շարունակելու եմ հնարավորություններիս սահմաններում պայքարել հանուն մեր երկրի և կլինեմ այնտեղ, որտեղ այդ պայքարն ամենաարդյունավետ կերպով կկարողանամ իրականացնել։

Նարե Պետրոսյան

Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհը Բաքվի փայտանյութի շուկայում հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Արևելյան Ֆինլանդիան տնտեսապես տուժել է ՌԴ գործողություններից. Օրպոն ԵՄ-ից գումար է խնդրում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ «Mitsubishi Outlander»-ը հայտնվել է ձորակում․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան