Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ռազմական գործողությունների ժամանակ բուժաշխատողների թիրախավորումը հանցագործություն է». արագ արձագանքման բժշկական թիմերի հանդիպման վայրը Երևանն է․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ/EMT) 5-րդ եռօրյա գլոբալ հանդիպման վայրն այս անգամ Հայաստանն է: ԱՀԿ-ի վեց տարածաշրջանից ԱԱԲԹ-ների ցանցի ավելի քան 500 անդամ Երևանում է` հոկտեմբերի 5-7-ը մասնակցելու այս կարևոր միջոցառմանը: Բացմանը ներկա էին ՀՀ պաշտոնատար անձինք, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը տեսակապով ողջունեց ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին այս համաժողովը հյուրընկալելու համար։

Ընդգծեց` համավարակի ժամանակ արագ արձագանքման բժշկական թիմերն անգնահատելի դեր են ունեցել, փրկել մարդկային կյանքեր: Բացման արարողությանը հաջորդեց մամուլի ասուլիսը, որի ժամանակ լրագրողների տարաբնույթ հարցերին պատասխանեցին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն (ԱՀԿ) Դր. Մայքլ Ռայանը, Արտակարգ իրավիճակների գծով տնօրեն (ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակ) Դր. Ջերալդ Ռոկենշաուբը և ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմեր, ցանցի ղեկավար (ԱՀԿ գլխադասային գրասենյակ) Դր. Ֆլավիո Սալիոն: «Փաստին» հետաքրքիր էին ԱՀԿ-ի պաշտոնյաների դիտարկումները ռազմական գործողությունների ժամանակ բուժաշխատողների թիրախավորման դեպքերի վերաբերյալ:

44օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Ադրբեջանի կողմից պարբերաբար սանձազերծվող ագրեսիաների ընթացքում այս երկրի ԶՈւ-ի կողմից թիրախավորվել են մեր բուժծառայողները ու բուժհաստատությունները: Բուժաշխատողների շրջանում եղել են զոհեր և վիրավորներ: Մինչդեռ անգամ պատերազմն ունի իր չգրված օրենքները` իրենց մասնագիտական պարտքը կատարող անձինք, այդ թվում` բուժաշխատողները որևէ պարագայում չպետք է թիրախավորվեն: Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Դր. Մայքլ Ռայանն ասում է` ԱՀԿ-ն միանշանակ դատապարտում է ցանկացած հարձակում բուժաշխատողների վրա: «Ունենք հսկողության համակարգ` բոլոր այդ հարձակումներին հետևելու: Ցավոք, վերջին հինգ տարվա ընթացքում պատերազմական տարբեր գոտիներում բուժաշխատողների վրա հարձակումներն ավելացել են:Սա միանշանակ հանցագործություն է և պետք է դադարեցվի»,նշում է Ռայանը:

Արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Դր. Ջերալդ Ռոկենշաուբը հավելում է` սա միանշանակ դատապարտելի երևույթ է: «Ամեն անգամ, երբ լսում ենք նման դեպքերի մասին Հայաստանի կոնտեքստում, դիմում ենք ԱՀԿ-ի երկրի գրասենյակ, փաստաթղթավորում ենք բոլոր այդ դեպքերը»,ընդգծում է Ռոկենշաուբը:

Հարցի վերաբերյալ հավելում է կատարում նաև Անահիտ Ավանեսյանը: «Ինչպես 2020 թ.-ի, այնպես էլ Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված ագրեսիայի ժամանակ մեր բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների նկատմամբ թիրախավորված հարձակումները փաստագրված են, բոլոր մոնիտորինգային օղակներով այդ ապացույցները ներկայացրել ենք: Վստահ եմ, որ դրանք մաս են կազմելու միջազգային դատարաններում Հայաստանի կողմից ներկայացված հայտերի շրջանակներում: Նման արարքները, որոնք դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին և անգամ պատերազմի օրենքներին, պետք է խստագույնս դատապարտվեն»,-ասում է նախարարը: ԱՀԿ պաշտոնյաներն ընդգծում են` կառույցը պետք է փաստաթղթավորի, քանակավորի և համապատասխան խողովակներով հաղորդի բուժաշխատողների թիրախավորման դեպքերը: Միջազգային քրեական դատարանում նման գործերին ընթացք տալիս և քննելիս օգտվում են ԱՀԿ-ի փաստաթղթավորած և տրամադրած տեղեկություններից:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»