Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Որտե՞ղ և ինչպե՞ս է ստեղծվել «Մաքսիմ» գնդացիրը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հին խորհրդային «Երկու Մաքսիմ» երգում կա երկու հերոս` գնդացրորդ Մաքսիմը և նրա հավատարիմ անվանակից ծանր գնդացիր «Մաքսիմը»: Ոչ բոլորը գիտեն, որ, ի տարբերություն տղամարդու անվան, «Մա՛քսիմ» գնդացրի անվանման մեջ շեշտն ընկնում է առաջին վանկի վրա, և միայն Ռուսաստանում է, որ մարդու անունն ու գնդացրի մակնիշը նույնական են հնչում: «Մաքսիմ» գնդացիրը (անունն ստացել է գյուտարար Հայրամ Սթիվենս Մաքսիմի անունով) ստեղծվել է ԱՄՆ– ում 1883 թվականին, բայց երկրի ռազմական գերատեսչությունը մերժել է առաջարկվող զենքը՝ համարելով, որ այն չափազանց անօգուտ է, քանի որ փամփուշտների մեծ սպառում ունի: Համոզված լինելով իր նախագծած գնդացրի խոստումնալից լինելու մեջ՝ Մաքսիմն արտագաղթել է Անգլիա, որտեղ էլ անմիջապես գնահատել են նրա գնդացիրը:

Արտադրության կազմակերպման համար Հայրամ Մաքսիմն այնտեղ քաղաքացիություն է ստացել, իսկ ապա անգամ ասպետի կոչում: Ավտոմատ գնդացրի վերալիցքավորումը հիմնված է կրակոցի հետհարվածի էներգիայի օգտագործման վրա, որի արդյունքում կրակահերթի արագությունը հասցվում է մինչև 600 փամփուշտ/րոպե-ի: Հետաքրքիր է, որ սկզբում «Մաքսիմ» հաստոցային գնդացրի հենց այդ հատկանիշն էր վախեցնում զինվորականներին, մասնավորապես ռուս գեներալ Մ. Ի. Դրագոմիրովին, որի կարծիքով, «պետք չէ մարդու վրա անընդհատ կրակել, քանի որ բավական է նույնիսկ մեկ փամփուշտը»: Չնայած դրան, 1899 թվականին գնդացիրների մի փոքրիկ փորձնական խմբաքանակ է առաքվել Ռուսաստան: Այդ զենքի մարտական օգտագործման առաջին իսկ փորձը փարատել է բոլոր հոռետեսների կասկածները:

Գյուտարարը կարողացել է հասնել նաև գնդացրի ծայրահեղ կենսունակության, ուստի անգամ 15 հազար կրակոցից հետո գնդացրի մեխանիզմների հապաղում կամ խափանում չի ունեցել: «Մաքսիմ» հաստոցային գնդացրի բացառիկ հուսալիությունն ու բարձր մարտական որակները հանգեցրել են դրա երկարատև կիրառմանը տարբեր երկրների զինված ուժերում: Օրինակ՝ ռուսական, իսկ հետագայում խորհրդային բանակում «Մաքսիմի» տարբեր մոդիֆիկացիաներ արտադրվել են մինչև 1945 թվականը: Դրանից հետո այդ զենքերը երկար ժամանակ պահվել են պահեստներում և սառը պատերազմի տարիներին մատակարարվել ԽՍՀՄ դաշնակիցներին:

Հայտնի է դրանց օգտագործման մասին անգամ Հյուսիսային և Հարավային Կորեաների պատերազմներում, ինչպես նաև Հնդկաչինում: Գոյություն ունեն ապացույցներ, որ ԽՍՀՄ-ի և Չինաստանի միջև սահմանային հակամարտությունների սրման ընթացքում «Մաքսիմ» գնդացիրներ են առաքվել խորհրդա-չինական սահմանի երկայնքով գտնվող ամրացված տարածքների պահեստներ: Հնարավոր է, որ նույնիսկ հիմա այդ լեգենդար զենքի առանձին օրինակները շարունակում են ծառայել ինչ-որ տեղ հեռավոր «թեժ կետերում»:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները