Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Երեխաներին պատերազմի մասին պետք է պատմել հեքիաթի միջոցով, այն չպետք է ողբերգական ավարտ ունենա»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմը չի կարող ազդեցություն չունենալ մարդու հոգեկան աշխարհի վրա, յուրաքանչյուրս յուրովի է արձագանքում տարբեր իրավիճակներին և հաղթահարում տագնապներն ու վախերը: Այս առումով խոցելի են հատկապես երեխաները: Ինչպե՞ս խոսել նրանց հետ պատերազմի մասին, ծնողներից շատերն այս պարագայում կտրականապես մերժում են երեխաների հետ այս թեմայով ցանկացած զրույց ունենալու միտքը՝ նշելով, որ այս կերպ պաշտպանում են նրանց: Բայց չէ՞ որ ինչ-որ տարիքից սկսած երեխաների տեղեկատվություն ստանալու հնարավորությունը վերահսկելը գրեթե անհնար է: Կլինիկական հոգեբան Եվա Օհանյանը նշում է՝ պատերազմներ միշտ են լինում:

«Արդեն մի քանի տարի է՝ ճգնաժամային վիճակում ենք: Պատմե՞լ, թե՞ չպատմել երեխային պատերազմի մասին: Նախքան այս հարցի քննարկումը՝ պետք է սկսել ծնողի հոգեվիճակից: Երեխան պորտալարով կապված է ծնողի հետ, առաջին հերթին նա է զգում ծնողի հոգեվիճակը, հատկապես մինչև վեց տարեկանը: Այս տարիքի երեխաները շատ ավելի զգայուն են: Եթե անգամ ծնողը չի պատմում որևէ բան, փորձում է երեխային ամեն կերպ զերծ պահել տեղեկատվությունից, խոսակցություններից, միևնույնն է՝ երեխան զգում է, որ ինչ-որ բան այն չէ, վատ բան է կատարվում: Երբ երեխային զերծ ենք պահում սրանից, հետևանքները կարող են ավելի վատը լինել, դա դառնում է գաղտնիք: Սա փախուստ է իրականությունից: Երեխային մանկուց սովորեցնում են փախչել իրականությունից»,-«Փաստի հետ զրույցում ասում է հոգեբանը:

Նա հարց է ուղղում և միանգամից էլ պատասխանում դրան՝ ի՞նչն է ամենավախենալուն այսօր մեր հոգեվիճակի համար: «Անորոշությունը: Այն ուղղակի սպանում է: Բայց այս անորոշության վիճակի հետ պետք է փորձենք այս պահին և այստեղ ապրել հենց մեր երեխաների համար, որպեսզի մեր բացասական էմոցիաներն իրենց վրա չանդրադառնան»,-նշում է մեր զրուցակիցը:

Ինչպե՞ս պատմել երեխաներին պատերազմի կամ մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների մասին: «Պատմել հեքիաթների միջոցով: Դեռ մանկուց ներդնել հեքիաթաթերապիայի գործիքակազմը: Հեքիաթը չպետք է ողբերգական ավարտ ունենա, պետք է ունենա հաղթող և ոչ թե թշվառ հայ հերոս: Մեր հեքիաթներում բարին միշտ հաղթում է չարին, այդ պայծառ լույսը պետք է կարողանալ ներդնել երեխաների մեջ: Հեքիաթների, նրանց մեջ եղած տրամադրվածության և հերոսական ոգով գուցե կարողանանք հաղթել»,-հավելում է Օհանյանը:

Իհարկե, ավելի փոքր տարիքի երեխաների հետ հեշտ է խոսել հեքիաթի լեզվով: Իսկ ի՞նչ «լեզվով» խոսել դեռահասների կամ նրանց հետ, որոնք որոշ ժամանակ անց պետք է զինծառայության մեկնեն, չէ՞ որ նրանց էլ ավելի բարդ է տեղեկատվական հոսքերից զերծ պահել: «Իրենց հետ մի քիչ ավելի բարդ է: Կախված երեխայի անձից՝ յուրաքանչյուրի հանդեպ պետք է յուրահատուկ մոտեցում ցուցաբերել: Մեկն, օրինակ՝ ուզում է գնալ կռվելու, մյուսը հակառակը՝ վախենում է: Բայց վախը լավ զգացում չէ, դա պարտվողին բնորոշ զգացում է, և երեխայի մեջ անխուսափելիից վախ սերմանել չի կարելի: Դեռահասներն ավելի շատ միտված են դեպի իրենց հասակակիցները: Եթե ընտանիքում էլ ինչ-որ բան այնպես չէ, նա ավելի շատ ձգտում է դեպի դուրս: Ուստի, երեխայի հետ ամեն ինչի մասին պետք է մանրամասն խոսել:

Ծնող-երեխա փոխհարաբերությունները պետք է փոխվստահության վրա կառուցվեն, որպեսզի երեխան չվախենա ասել, որ ինքն, օրինակ՝ վախենում է մեկնել ծառայության: Միայն այդ դեպքում ծնողը կհասկանա, թե ինչ անել: Օրինակ՝ դիմել մասնագետի, ընտանիքում հեղինակություն ունեցող անդամների օգնությանը, ի վերջո, շատ մայրեր կան, որոնք միայնակ են մեծացնում իրենց զավակներին: Երեխան ծնողի հետ ամեն ինչի մասին պետք է խոսի, նաև՝ վախերի: Եթե դու խոսում կամ գրում ես քո վախի մասին, այն դառնում է ավելի առարկայական: Երբ դու բարձրաձայնում ես վախերիդ մասին, նաև լուծումներ ես գտնում: Լուծման բանալիներն ընտանիքում են: Դեռահասների պարագայում լինում են շատ դեպքեր, երբ ծնողներն արդեն «ուշացել» են, փոխվստահությունը չի ձևավորվել: Գալիս են և ասում՝ բայց ես ի՞նչ անեմ, ինքն ինձ չի լսում: Պատասխանը հստակ է՝ պետք էր սկսել զրո տարեկանից: Այս պարագայում մասնագետների և ընտանիքի անդամների հետ պետք է երեխայի հետ երկխոսել և փոխվստահության մթնոլորտ ստեղծել»,-եզրափակում է Եվա Օհանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)