Ереван, 30.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Վերջին բախումները սցենարային բնույթ են կրե՞լ. ավելի հստակ տեսանելի են դարձել Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականության ուրվագծերը․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru–ն «Անդրկովկասում Ռուսաստանի համար կարևորը չուշանալն է» վերնագրով հոդվածում գրում է, որ Եվրախորհուրդը հայտարարել է Հայաստան–Ադրբեջան սահմանին ԵՄ–ի քաղաքացիական առաքելության մեկնարկի մասին: Այն կսկսի աշխատել այս ամիս, իսկ մանդատի ժամկետը սահմանափակվում է երկու ամսով։ Միաժամանակ հատուկ ընդգծվել է, որ «Հայաստանը համաձայնել է աջակցել քաղաքացիական առաքելությանը, իսկ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նրա հետ այնքանով, որքանով դա կվերաբերի իրեն»։ Սա նշանակում է հետևյալը: Թեև Ռուսաստանի ակտիվ մասնակցության շնորհիվ է հնարավոր եղել դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանային վերջին բախումները, նման որոշումը կայացվել է առանց Մոսկվայի մասնակցության։

Պատահական չէ, որ Մոսկվայի անորոշ հայտարարությունների ֆոնին ԱՄՆ–ի Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը ողջունել է Եվրոպական խորհրդի այդ արարքն՝ այն անվանելով «համապարփակ խաղաղության գործընթացում» նոր ազդակ։ Նման արձագանքը կարելի է հասկանալ, քանի որ տարածաշրջանում հայտնվում են նոր դերակատարներ, որոնք հնարավորություն են ստանում ամրագրել իրենց ներկայությունը և անմիջականորեն մասնակցել հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը խաղաղության համաձայնագրի կնքմամբ։ Սա հենց այն քաղաքական դիվիդենտն է, որը Արևմուտքին հնարավորություն է տալիս հաջողված հանգամանքներում «բռնվել տարածաշրջանից»: Այս առումով Երևանի ու Բաքվի դիրքորոշումներն ինտրիգային են թվում։ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստը 1991 թվականի սահմաններում, ինչը ենթադրում է նրա համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ Բաքվի վերահսկողությանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերակենդանացնելու Հայաստանի համառ փորձերն ավարտվում են ԵՄ առաքելության հայտնվելու մասին միջանկյալ որոշմամբ, որը ցույց է տալիս հայկական անկլավի ճակատագիրը և նրա կարգավիճակը միջազգային երաշխիքների ձևաչափով որոշելու մտադրությունը, իհարկե՝ Եվրամիության երաշխիքներով։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առաքելության գործունեությանը նրա համաձայնությունը վկայում է նաև նրա այն պատրաստակամության մասին, որ ԵՄ հսկողության տակ որոշվի անկլավի կարգավիճակը՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի անվերապահ վերադարձը իր կազմ։ Հակառակ դեպքում Բաքու-Երևան երկխոսությունը կբացառվեր։ Ավելին, ձևավորվող գործընթացի տրամաբանությունը տարածաշրջանային իրավիճակի օրակարգ կմտցնի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայության կամ նրանցից բացի եվրոպական խաղաղապահ կորպուսի հայտնվելու հարցը։

Եթե Բաքուն իսկապես երկխոսության գնա Ստեփանակերտի հետ, ինչպես ասում է Հայաստանի վարչապետը, ապա հավանական է, որ Ադրբեջանը Մոսկվայի հետ քննարկումների ժամանակ ձգտի ռուս խաղաղապահների դուրսբերմանը։ Պատահական չէ, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով սահմանային հանձնաժողովի հերթական նիստը։ Այստեղից էլ հիմնարար բնույթի եզրակացություն. վերջին բախումները ադրբեջանա-հայկական սահմանին սցենարային բնույթ են կրել, իսկ հիմա նման դեպքերի կրկնության վտանգը հասցված է նվազագույնի։ Ի՞նչ է լինելու հաջորդիվ: Մոսկվան ասում է, որ շարունակում է «տարածաշրջանում մատը զարկերակի վրա պահել», թեև Բրյուսելը նրա աչքի առաջ «սեփականաշնորհում է» խաղաղության՝ ռուսական բոլոր լուծումները։

Բրյուսելը նույնիսկ իր վրա է վերցնում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային խնդիրների լուծումը, թեև ԽՍՀՄ–ի հիմնական քարտեզները Մոսկվայի տրամադրության տակ են։ Սակայն երևանյան որոշ փորձագետներ դրան պատասխանում են, որ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը կիրականացվի 1919-1920 թվականների քարտեզներով, և անգամ հնարավոր է՝ դեռևս Վերսալի խաղաղության համաժողովում Բաքվի ու Երևանի ներկայացրած տարբերակով։ Հայ փորձագետները պնդում են, որ «Ադրբեջանը հրաժարվել է խորհրդային սահմաններից՝ իրեն ճանաչելով որպես Առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) իրավահաջորդ, և ընդունել է համապատասխան սահմանադրական ակտ։ Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կորոշվի առանց Ռուսաստանի մասնակցության, ինչը որոշակի պայմաններում կարող է ձեռնտու լինել Ադրբեջանին և Թուրքիային։

Պատահական չէ, որ Թեհրանն է նյարդայնացել այս իրավիճակից։ Հայաստանի կողմից, այսպես կոչված, Պրահայի փոխզիջումներից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հանդես է եկել հայտարարությամբ. «Հայաստանի և Իրանի սահմանը գրավելու համար եթե իրականացվի Ադրբեջանի հարձակում, ապա Կովկասում մեծ աշխարհաքաղաքական պատերազմի սկիզբ կլինի։ Ցանկացած քայլ, որը կասկածի տակ է դնում Իրանի անվտանգությունը, կհանգեցնի մեր միջամտությանը»։ Ճիշտ է, դժվար է ասել, թե ինչո՞ւ է Իրանում այնպիսի տպավորություն, որ Բաքուն պատրաստվում է զավթել Հայաստանի տարածքի մի մասը։ Չնայած կա մի գործոն, որը անհանգստացնում է իրանցիներին, և դա Զանգեզուրի միջանցքի բացման հնարավորությունն է։ Հիշեցնենք, որ հաղորդակցության միջոցի, բայց ոչ նման միջանցքի բացումը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով։

Թեհրանը մտավախություն ունի, որ կարող է կտրվել Հայաստանից, և այդ ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի դերը կմեծանա ոչ միայն Անդրկովկասում։ Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունները շատերի համար անսպասելի ընթացք են ստանում, ակնհայտ է դարձել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետաքրքրության աճը: Միևնույն ժամանակ, ավելի հստակ տեսանելի են դարձել Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականության ուրվագծերը: Փորձագետներից մեկի խոսքերով, «նրա ոտքերի առաջ սկսել են նետել կոտրված ապակիներ, որոնց վրայով քայլելը վտանգավոր է»: Ավելին, մերձավորարևել յան անկայունության հնարավոր տեղափոխումը կովկասյան տարածաշրջան խիստ հավանական է դառնում։ Ուստի, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների դինամիկան Մոսկվայի օրակարգ է մտցնում այնտեղ ազդեցության ոլորտների վերաբաշխման խնդիրը։ Եվ հիմա Ռուսաստանի համար գլխավորը չուշանալն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Акции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на Пашиняна