Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանում տիրում է խորքային անվտանգային ճգնաժամ, ինչն արտահայտվում է նաև էներգետիկ համակարգում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ:

- Պարոն Դավթյան, էներգետիկ անվտանգության տեսանկյունից այսօր մեր երկիրն ի՞նչ հիմնախնդիրների, մարտահրավերների առաջ է կանգնել` առաջին հերթին աշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո Արցախի մի շարք ՀԷԿ-երի կորուստներն ու նշվածից բխող առկա հետևանքները:

- Հայաստանում տիրում է խորքային անվտանգային ճգնաժամ, ինչն իր արտահայտումն է գտել նաև էներգետիկ համակարգում: Բավական է նշել, որ հայտնի «Էներգետիկ տրիլեմմա» միջազգային ինդեքսի համաձայն՝ 2021 թ.-ին Հայաստանում գրանցվել է էներգետիկ անվտանգության ամենացածր մակարդակը վերջին 20 տարվա ընթացքում: Դրան նպաստել են մի շարք հանգամանքներ: Դուք նշեցիք պատերազմի արդյունքում Արցախյան ՀԷԿ-երի կորուստը, ինչը միանգամայն ճգնաժամային դրսևորում է: Սակայն հաշվի առնելով այն, որ դրա արդյունքում Հայաստանը 2021 թ.-ին չի կարողացել ստանալ նախատեսված 330 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա, այս խնդիրն առավելապես պետք է դիտարկել ոչ թե տնտեսական, այլ քաղաքական համատեքստում:

Այսինքն, Արցախը, որը տարեցտարի ավելացնում էր դեպի Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանումը և դարձել էր էլեկտրաէներգետիկ առումով ինքնաբավ պետություն, այլևս դադարեց դիտարկվել որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործոններից մեկը: Հայաստանում էներգետիկ ճգնաժամի մասին է վկայում նախևառաջ էլեկտրաէներգիայի ու բնական գազի սակագների էական բարձրացումը, որը գրանցվեց վերջին 2-3 տարվա ըթնացքում, ինչը համակարգի արդյունավետության գնահատման կարևոր ինդիկատոր է: Ձախողելով էներգետիկ համակարգի ռազմավարական կառավարումը՝ ՀՀ պսևդո-իշխանությունները ստեղծել են մի իրավիճակ, որում այլևս հնարավոր չեն սոցիալակենտրոն սակագներ: Իսկ դա նշանակում է աղքատության շարունակական խորացում: Ի դեպ, վերջերս հրապարակված ՄԱԿ-ի պարենային ծրագրի զեկույցի համաձայն, Հայաստանում թերսնվողների թիվը հասնում է 500 հազարի, ընդ որում, 70 հազարը համալրել է այդ շարքերը այս գարնան ընթացքում:

Հայաստանում տիրող էներգետիկ ճգնաժամի դրսևորումներից է նաև էլեկտրաէներգիայի արտահանման ձախողումը՝ հատկապես Վրաստանի ուղղությամբ, շուկայի խիստ ժամանակավրեպ ազատականացումը, որի արդյունքում անհատ ընկերություններ էլեկտրաէներգիա են ներկրում արտաքին շուկայից, ու դա այն դեպքում, երբ մենք ունենք ավելցուկային հզորություններ:

- Աշխարհաքաղաքական իրողությունների, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին եվրոպական երկրներն էներգետիկ ճգնաժամի մասին են հայտարարում: Հայաստանում վերջին շրջանում իշխանությունների հայտարարություններից կարելի է ենթադրել առնվազն քաղաքական կուրսի փորձի ցանկության մասին՝ դեպի Արևմուտք: Եթե նշվածն իրականություն դառնա, էներգետիկ անվտանգության տեսանկյունից ի՞նչ խնդիրներ կարող են լինել:

- Նախ՝ վստահ եմ, որ հակառուսականության տարածման արդյունքում ձևավորված ռազմավարական վակուումը լրացվելու է ոչ թե արևմտյան, այլ բացառապես թուրքական ազդեցությամբ: Իսկ դա նշանակում է, որ մենք ունենալու ենք լրջագույն խնդիրներ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում: Առանձնացնեմ երկու բազային խնդիր: Առաջին՝ հայ-ռուսական հարաբերությունների վերանայման պարագայում մենք սկզբնական փուլում կանգնելու ենք բնական գազը միջազգային շուկայական գներով ձեռքբերելու անհրաժեշտության առաջ: Իսկ դա նշանակում է, որ ինչ-որ պահի ստիպված ենք լինելու վճարել 1000 խմ դիմաց այն գինը, որը, օրինակ` վճարում է այսօր Եվրոպան՝ 2000-3000 դոլար: Աշխարհը թևակոխել է գազի բարձր գնի ժամանակաշրջան, որը բավականին երկար է տևելու: Նշեմ, որ այս պահին Հայաստանը Բելառուսից հետո ռուսական գազի համար վճարում է ամենացածր գինը՝ 165 դոլար: Ներքին սակագների խնդիրը գտնվում է այլ տիրույթում: Ամեն դեպքում, գնի նման բարձրացումը հանգեցնելու է նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, քանի որ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 40 %-ն իրականացվում է գազով աշխատող ՋԷԿ-երում: Այստեղից անցում կատարենք երկրորդ բազային խնդրին:

Հաշվի առնելով Թուրքիայի էներգետիկ մեծ հավակնությունները՝ ուղղված 2025 թ.-ից ի վեր էլեկտրաէներգիայի արտահանման ակտիվացմանը, մեծ հավանականությամբ, մի քանի տարի անց մենք կսկսենք Թուրքիայից էլեկտրաէներգիա ներկրել, ու դա այն դեպքում, երբ 2008-2009 թթ. կնքվել էր հայ-թուրքական հուշագիր Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու վերաբերյալ: Սակայն այսօր Թուրքիան զարգացնում է միջուկային համալիրը, զարկ է տալիս վերականգնվող էներգետիկային, ինչը նախադրյալներ է ստեղծում տարածաշրջանային հավակնոտ էներգետիկ քաղաքականության մշակման համար: Ամփոփելով՝ չեմ բացառում, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության պարագայում Մոսկվան որոշի վաճառել Հայաստանի գազատրանսպորտային համակարգը, ինչպես նաև էլեկտրական ցանցերն ու երկաթուղին: Իսկ դա նշանակում է, որ եթե էլեկտրաէներգիան Հայաստանը ներկրի Թուրքիայից, ապա բնական գազը՝ Ադրբեջանից, սկզբնական փուլում՝ Վրաստանի տարածքով: Կարծում եմ՝ դա կլինի Հայաստանի ապասուբյեկտայնացման կուլմինացիոն կետերից մեկը:

- Աշխարհի շատ երկրներ անցնում են այլընտրանքային, այդ թվում՝ արևային էներգիայի: Մենք ի՞նչ հնարավորություններ, ի՞նչ ներուժ ունենք այս առումով, զարգացման միտումներն ինչպիսի՞ն են:

- Հայաստանն առանձնանում է վերականգնվող էներգետիկայի զարգացման հսկայական ներուժով: Հատկապես մեծ է ներուժն արևային էներգիայի մասով՝ 1 քմ տարածքին տարեկան բաժին է ընկնում մոտ 1720 կՎտ.ժ էլեկտրաէներգիա: Նշեմ, որ միջին եվրոպական ցուցանիշը 1քմ համար 1000 կՎտ.ժ է: Սա շատ բարձր ցուցանիշ է: Սակայն, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, էներգետիկ անվտանգության ապահովման համար բավարար չեն զարգացման միայն էներգետիկայի «կանաչ» ուղղությունները: Դա հատկապես ցույց տվեց Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը: Կարծում եմ՝ ճիշտ ուղին կոնվերգենցիան է, այսինքն՝ այլընտրանքային և կոնվենցիոնալ էներգետիկայի ներդաշնակ, սինխրոն զարգացումը:

Նույն ԵՄ-ն, գիտակցելով դրա անհրաժեշտությունը, տաքսոնոմիայի մասին իր վերջին օրենքում որպես էներգիայի գեներացման մաքուր աղբյուր է դիտարկում նաև գազը և «խաղաղ ատոմը»: Անդրադառնալով Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման միտումներին՝ փաստենք, որ դրանք միարժեք չեն: Թղթի վրա ունենք մի բան, այսպես ասած, հողի վրա՝ մեկ այլ բան: Այսպես, արևային էներգետիկայի մասով ՀՀ էներգետիկայի զարգացման մինչև 2040 թ. ծրագրում նշվում է, որ մինչև 2030 թ. արևային կայանների տեսակարար կշիռը համակարգում պետք է հասնի 15 %-ի կամ 1,8 մլրդ կՎտ.ժ-ի: Մինչդեռ այս պահին վերականգնվող էներգետիկայի՝ բացառությամբ փոքր ՀԷԿ-երի, կշիռը հազիվ գերազանցում է 1 %-ը: Պարալիզացված են «Մասրիկ-1» կայանի կառուցման աշխատանքները՝ վերջերս հետաձգվելով հերթական անգամ: Կարծում եմ՝ խնդիրը կայանի դիրքն է՝ Մեծ Մասրիկ համայնքում, որն ընդամենը 8 կմ հեռավորության վրա է գտնվում Քարվաճառից: Խիստ դանդաղ տեմպերով է ընթանում «ԱՅԳ» նախագիծը: Կապիտուլ յացիայից հետո ձախողված են Զոդում հողմային կայանների համալիրի կառուցման աշխատանքները: Մի խոսքով, ունենք նույն պատկերը, որն առկա է պետական կառավարման ցանկացած ոլորտում:

- Մեծ հաշվով, էներգետիկ անվտանգության տեսանկյունից որքանո՞վ է մեզ համար արդիական այլընտրանքային աղբյուրներ գտնելը, այդ թվում՝ արևային:

- Արդիական է, սակայն, ինչպես արդեն ասացի, ապահովելով ներդաշնակ զարգացում ավանդական և այլընտրանքային էներգետիկայի համար: Առհասարակ, աշխարհում շատ քիչ են այն երկրները, որոնք կարողացել են միայն վերականգնվող էներգետիկայի շնորհիվ ապահովել սեփական էներգետիկ անվտանգությունը, դրանք էլ զարգացրել են այդ համակարգը տասնամյակների ընթացքում: Օրինակ՝ նույն Դանիան, որը 1970-ականներից ի վեր զարգացնելով հողմային էներգետիկան ու հասցնելով դրա կշիռը 65-70 %-ի ՝ այսօր շատ ավելի շահեկան դիրքում է եվրոպական բազմաթիվ երկրների համեմատ: Հայաստանում խնդիրը սակագներն են: Իմ աղբյուրների փոխանցմամբ, կառավարությունը պատրաստվում է այս տարվա նոյեմբերի 1-ից իջեցնել արևային կայանների համար սակագինը՝ գործող 5 ցենտից մինչև 4,15 ցենտ: Այսպիսով, արևային կայանների համար սակագնի նման իջեցումը պարալիզացնելու է ոլորտի առանց այդ էլ անառողջ ներդրումային մթնոլորտը: Խոսքը մոտ 60 ՄՎտ ընդհանուր հզորությամբ նախագծերի մասին է, որոնք նոր սակագնի պայմաններում պարզապես սառեցվելու են:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակիչի օրը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին հիվանդանոցում է Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելՏոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակըԻրանի հարձակումից հետո Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում. CNNՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել