Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ունենք գործընթաց, որը սրընթաց տանում է դեպի փաստաթղթի ստորագրման». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին առնչվող տարբեր փաստաթղթեր են հրապարակվում, Արցախում հանրահավաքներ են: ՀՀ ԱԺ պատգամավորների բերանով ասվում է, որ Հայաստանն այլևս ի զորու չէ պաշտպանել Արցախի անվտանգությունը: Ստացվում է, որ ականատես ենք նրան, ինչի մասին ամիսներ շարունակ ասում էր փորձագիտական հանրույթը` ՀՀ իշխանությունները ձեռքերը լվանում են Արցախից: Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը ցավով է նշում` կարծես վաղուց պրակտիկա է դարձել, որ բանակցային գործընթացի և առաջիկա զարգացումների մասին ցանկացած նորություն սովորաբար իմանում ենք Ադրբեջանից` նրա թիվ մեկ կամ էլ այլ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից:

«Երբեմն նաև Թուրքիայի պաշտոնյաներից ենք տեղեկանում, թե, ի վերջո, ինչ փուլում է բանակցային գործընթացը և ինչ է սպասվում առաջիկայում: Նաև պրակտիկա է, որ հայաստանյան քարոզչամեքենան կամ էլ պաշտոնյաները սկզբից հերքում են տեղեկատվությունը, կամ էլ իրենց ինտելեկտուալ ու պաշտոնների բարձունքներից խորհուրդ են տալիս չտիրաժավորել ադրբեջանական աղբյուրներից հնչող մտքերը: Բայց այդ աղբյուրը սովորաբար առաջին դեմքն է, ուստի պետք է հաստատել, հերքել կամ էլ ճշտումներ մտցնել նման հայտարարությունների մեջ: Հայաստանի իշխանությունների ոճն է հավաստի աղբուրի միջոցով տեղեկատվություն հանրայնացնելը: Իրենց պարագայում աղբյուրներն անունազգանուն ունեն` Էրդողան, Ալիև, Չավուշօղլու, Բայրամով, Հաջիև: Մինիմում վերջին երկու տարվա պրակտիկան ցույց է տալիս, որ երբ իրենք ինչ-որ բան են հայտարարում, շատ դեպքերում, ցավոք, դա իրականություն է դառնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Քաղաքագետն ընդգծում է` հիմա արդեն որևէ մեկը չի թաքցնում, որ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, ընդ որում` ոչ միայն նրա անվտանգության երաշխավորը լինելուց: «Դրանից Հայաստանի իշխանությունները փաստացի հրաժարվել են նոյեմբերի 9-ից հետո և զբաղված էին Արցախի սոցիալ-տնտեսական որոշ հարցեր լուծելով, այն էլ՝ թույլատրվածի շրջանակում` ոչ միայն նոյեմբերի 9-ին և հետագայում ստորագրված փաստաթղթերով, այլև բանավոր պայմանավորվածություններով: Հայաստանի և Արցախի իշխանությունների բազմաթիվ գործողություններ էինք տեսնում, որոնք որևէ կերպ սահմանված չէին փասատաթղթերով: Ընդ որում, ինչ արվել է բանավոր պայմանավորվածությունների շրջանակում, շատ ավելի վտանգավոր է, քան այն, ինչ գրված էր փաստաթղթում: Հայաստանի իշխանություններն առանց դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու տարածքներ են հանձնել թշնամուն, ընդ որում` ՀՀ թիվ մեկ ամբիոնից ջանասիրաբար հիմնավորելով, թե ինչու դա պետք է տան Ադրբեջանին: Դա արվել է ՀՀ առաջին պաշտոնյայի մակարդակով, հետագայում տիրաժավորվել նրա ձեռքի տակ եղած ենթականերով»,-նշում է մեր զրուցակիցը:

Հակոբյանն ասում է` ներկայում ունենք այս իրավիճակը. «Պրահայում արձանագրված հայտարարություն, որը սահմանում է այն շրջանակային դրույթները, որոնց շուրջ ակտիվորեն նախապատրաստվում է խաղաղության պայմանագիրը, որ փաստաթղթով էլ ձեռքերն ազատեն Արցախից: Հայաստանի իշխանությունը բացահայտ ասում է` ռեսուրս չունենք Արցախի անվտանգությունն ապահովելու համար: Ասում են` եթե Ադրբեջանը բարեհաճի, իր հատուկ ներկայացուցչի միջոցով Արցախի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ինչ-որ բաներ կխոսի: Ենթադրվում է, որ այդ բանակցություններն Արցախի բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի միջև կլինեն հետևյալի մասին` ինչպես ինտեգրվել Ադրբեջանի կազմի մեջ: Սա են ենթադրում արտահոսքի արդյունքում հրապարակված փաստաթուղթը և ձեռք բերված պայմանավորվածությունները: Հայաստանի իշխանությունն ասում է` ռեսուրս չունենք, ուժ չունենք, հիմա սա է, ի՞նչ անենք: Իրենց ընտրողների հետ շփվելու մեթոդոլոգիան սա է: Ռեսուրս չունենք, թույլ ենք, չենք հանձնել, գրավել են, իբր դա մեղմացնում է իրենց մեղքը: Հնարավոր է` ցածր սոցիալական պատասխանատվություն ունեցող հանրությանը սա բավարարում է, բայց ոչ բոլորին: Հիմա էլ ասում են` պատերազմից հետո ռեսուրս չունենք, որ Արցախը պահենք: Տպավորություն է, թե Արցախը խորթ զավակ է: Վաղն էլ կասեն՝ ռեսուրս չունենք, Սյունիքը չենք կարողանում պահել, ու այսպես շարունակ»,-նշում է քաղաքագետը:

Շեշտում է` ունենք գործընթաց, որը սրընթաց տանում է դեպի փաստաթղթի ստորագրման: «Կա երկու տարբերակ` արևմտյան և ռուսական: Ի տարբերություն Արևմուտքի, ռուսներն ասում են` Արցախի կարգավիճակը «բաց» թող, մինչև գան լավ ժամանակներ, իսկ ես` նոյեմբերի 9-ի փաստաթղթով, որպես անվտանգության երաշխավոր, առնվազն երեք տարի էլ կպահեմ Արցախի հայերի անվտանգությունը` խաղաղապահ ուժերի միջոցով: Շատերի մոտ տպավորություն կա, որ Հայաստանի իշխանությունները, սեփական իշխանությանը տրված, ինչպես նաև անձնական երաշխիքներից ելնելով, գերադասում են շարժվել Արևմուտքի կողմից ներկայացված փաստաթղթի մոդելով»,-ասում է Հակոբյանը:

Նրա խոսքով, սակայն, տարածաշրջանում կան շահագրգիռ ուժային կենտրոններ, որոնք, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, ընդդիմության և բնակչության, պասիվ դիրքերից չեն հետևում, թե ինչ է կատարվում, զուտ դիտորդի կարգավիճակն իրենց համար էլ է վտանգավոր: «Օրինակ` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մի քանի անգամ հայտարարել է` իրենց դուր չի գալիս, որ Արևմուտքը մխրճվել է այս պրոցեսի մեջ կամ, որ Հայաստանի իշխանությունները հայ-ադրբեջանական սահման են բերելու արտառեգիոնալ խաղացողների, մասնավորաբար` խոսքը ԵՄ քաղաքացիական առաքելության մասին է: Այսինքն, քաղաքական առումով կա խաղացող, որին դուր չի գալիս Արևմուտքի խորացված ներգրավումն այս պրոցեսի մեջ, իր ռազմավարական դաշնակից Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը և աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու փորձերը:

Մյուս կողմից Իրանն է, որն ասում է` թույլ չի տալու պատմական սահմանի փոփոխություն իր հարևանի հետ, նույնիսկ եթե Հայաստանի իշխանությունները փաստացի գնան դրան: Իրանը հանուն իր երկրի անվտանգության և ազգային շահի կդիմի ցանկացած մեթոդի: Առավել ևս, որ հիմա աշխարհում առանց կանոնների մարտեր են: Այս պարագայում, եթե նույնիսկ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրեն, մինչև նոր աշխարհակարգի խաղի կանոնները չսահմանվեն, ինչը կարող է լինել միայն Ռուսաստանի և Արևմուտքի միջև պատերազմի ավարտից հետո, կարծում եմ` այդ փաստաթուղթն էլ է առոչինչ լինելու: Չեմ կարծում` այսօրվա իշխանությունները քաղաքական և անձնական երաշխիք ունեն, որ փաստաթուղթը ստորագրելուց հետո դեռևս երկար մնալու են իշխանության, թեկուզ այն պատճառով, որ այլևս հետաքրքիր չեն որևէ մեկին: Սա, իհարկե, հնարավոր տարբերակներից մեկն է»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»