Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ո՛չ երեխա ենք, ո՛չ էլ միամիտ, որ բիզնեսին «օպտիմիզմ հաղորդելով» կերակրեն. իրավիճակը խիստ անբավարար է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարությունը հայ արտահանողներին խոստացել էր հունիսից լաստանավային փոխադրումներ կազմակերպել, անգամ ժամկետներ էին նշվել: Նախաձեռնությունը կապված էր ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Վերին Լարսի անցակետի ծանրաբեռնվածությամբ: «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանն ընդհանուր քաղաքականության համատեքստում է դիտարկում վերոնշյալը:

«Ծրագրերը կարող են շատ լինել ու պլանավորվել, սակայն դրանցից ոչ բոլորն են իրագործվում: Հիմա մեր կառավարությունը, մասնավորապես էկոնոմիկայի նախարարությունը «շոկային օպտիմիզմ» հաղորդելու կամ, միգուցե, այլ նպատակներով հաճախ շտապում է ինչ-որ դրական նորություններ հայտնել: Ամենապրիմիտիվը երկնիշ տնտեսական աճն էր, որն անցած տարի էին խոսք տալիս, հետո էլ ասացին, որ ուզում էին «օպտիմիզմ» հաղորդել: Նույն տրամաբանությամբ էլ Վերին Լարսի խնդրի դեպքում է: Նախագիծն իրականում 100 տոկոսով մեր կողմից կախված չէր, և այդ պատճառով չպետք է ժամանակից շուտ հայտարարվեր այդ մասին, ընդ որում՝ ժամկետներով: Մեծ հաշվով, կարծես դաս չենք քաղում: Ամեն անգամ փորձում ենք «օպտիմիզմ» հաղորդել՝ հաշվի չառնելով իրողությունները: Հիշեցնեմ նաև թուրքական ապրանքների ներմուծման արգելքի շուրջ այն հայտարարությունները, թե ամեն ինչ արվելու է այն երկարաձգելու համար, բայց հետո մի օրում որոշվեց, որ չի երկարաձգվում: Մենք, ընդհանուր առմամբ, խնդիր ունենք»,-ասաց նա:

Էմիլ Ստեփանյանի խոսքով, պետք է հասկանալ, որ պետական պաշտոնյայի խոսքերը բիզնեսը սովորաբար լուրջ է ընդունում և որոշակի պլանավորումներ է անում. «Բայց արդեն հասկանում ենք, որ կոնկրետ էկոնոմիկայի նախարարության հայտարարությունները պետք է որպես հնարավորություն հասկանալ, որը կա՛մ կլինի, կա՛մ չի լինի, մինչդեռ նախկինում, այդ թվում՝ նախկին նախարարի օրոք ինչ-որ բան հայտարարվում էր միայն այն ժամանակ, երբ իրականացման հավանականությունը 100 տոկոս էր: Նաև խաղողի մթերման օրինակը բերեմ, երբ ամռան կեսին հայտարարվեց, որ խնդիր չի լինի, բայց այսօր խնդիրներ ունենք, խաղողագործները դժգոհ են, իսկ էկոնոմիկայի նախարարին «սուտասան» մեդալով պարգևատրեցին: Այս ամենը վկայում է այն մասին, որ չինովնիկը պետք է ավելի լուրջ վերաբերվի իր խոստումներին ու հայտարարություններին»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ, այնպես չէ, որ աշխատանք չի իրականացվում, բայց ներկայացվում է ավելի շատ, քան ստացվում է վերջնարդյունքում: Միևնույն ժամանակ, նա նշեց, որ արտահանողները հույսը չեն կապել լաստանավի հետ: «Բիզնեսն արդեն մեկ տարի է՝ սովոր է ինչոր դրական լուր շտապել հայտնելու այդ ոճին, այդ ռեժիմին: Հաշվի առնելով այդ ամենը՝ դժվար թե արդեն հարյուր տոկոսով ընդունենք այն ինֆորմացիան, որը գալիս է էկոնոմիկայի նախարարությունից: Մենք իրականում վատ ենք զգում, որ էկոնոմիկայի նախարարը ծաղրանքի է ենթարկվում, որովհետև, վերջիվերջո, նա ներկայացնում է Հայաստանի տնտեսությունը, և այդ պաշտոնին պետք է հարգալից վերաբերվել: Պետք է դասեր քաղել, ավելի զգույշ լինել ու չնշել ժամկետներ այն դեպքում, երբ իրենից ոչ ոք ժամկետ չի ուզել: Արդեն վաղուց այդ ոճը պետք է փոխվեր»,-հավելեց նա:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո ի հայտ եկած նոր իրողություններին, Լարսի անցակետով տրանսպորտային հոսքերի կտրուկ ավելացմանն ու արտահանողների վրա նշվածի ազդեցությանը: Կառավարությունը հայ արտահանողներին խոստացել էր հունիսից լաստանավային փոխադրումներ կազմակերպել, անգամ ժամկետներ էին նշվել: Նախաձեռնությունը կապված էր ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Վերին Լարսի անցակետի ծանրաբեռնվածությամբ: «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանն ընդհանուր քաղաքականության համատեքստում է դիտարկում վերոնշյալը:

«Շփվելով բիզնեսի հետ՝ կարող եմ ասել, որ դեռ ապրիլ-մայիս ամիսներից մեր ներմուծողներն ու արտահանողներն արդեն պլանավորում են իրենց աշխատանքը՝ հաշվի առնելով, որ բեռը կարող է մոտ 10, 15, 20 օրում հասնել Մոսկվա: Այսինքն, շուտ փչացող ապրանքներ չէին առաքում: Կան նաև պահեստային մնացորդների կառավարման, ցանցերի հետ պայմանավորվածությունների հետ կապված հարցեր: Եթե բիզնեսը մինչ այս 3-4 օրվա պլանով էր առաջ շարժվում, հիմա 15, 20 օրվա պլան դարձավ: Հիմա պահեստային մնացորդներն ավելի երկար են պահվում, կամ էլ խուսափում են վտանգավոր, շուտ փչացող բերքի արտահանումից: Շատերը հենց մայիսից, հունիսից սկսած հրաժարվեցին շուտ փչացող բերք արտահանելուց, որովհետև բեռնափոխադրողը, արտահանողը ճանապարհ ընկնելուց նշվածից բխող ռիսկն արդեն իր վրա էր վերցնում»,-ասաց Ստեփանյանը: Մեր զրուցակիցը նշեց, որ, մեծ հաշվով, այսօր արտահանողները համակերպվել են ստեղծված պայմաններին՝ կապված թե՛ արտարժույթի տատանումների, թե՛ լոգիստիկայի հետ.

«Այլ հարց է, որ և՛ լոգիստիկ, և՛ արտարժույթի առումով Հայաստանի արտահանման համար վիճակը խիստ բացասական է, և պետք է հասկանանք, թե այն որքան կտևի: Այդուհանդերձ, շատ չեն տուժել այն արտահանողները, որոնք արտադրում են ներմուծված հումքի հիման վրա: Հումքը թանկացել էր, բայց փոխարժեքի տեսանկյունից իրենց համար դոլար-դրամ տատանումը փոքր-ինչ մեղմել է վիճակը, և հիմա հումքն ավելի էժան են ձեռք բերում: Իսկ ովքեր արտադրում են տեղական հումքով, բնականաբար, իրենց վիճակը շատ վատ է: Հատկապես վատ է եվրոյով արտահանում իրականացնողների վիճակը, քանի որ եվրոն արժեզրկվել է և՛ դրամի, և՛ դոլարի նկատմամբ»:

Այս համատեքստում մեր զրուցակիցը հիշեցրեց ևս մեկ չիրականացած խոստման մասին. «Էկոնոմիկայի նախարարությունն օգոստոսին հայտարարեց, որ մի օժանդակության ծրագիր է նախապատրաստվում, որը որոշակի փոխհատուցում է ենթադրում դրամի արժևորումից տուժած արտահանողների համար: Մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա այդ մասին: Գործում են ինչ-որ սուբսիդավորման ծրագրեր, բայց դրանք նախկինում էլ էին գործում: Նշվածը չի կարելի կապել լոգիստիկ ու տարադրամի վերջին խնդիրների հետ, որակել այն որպես հատուկ ծրագիր: Այս դեպքում, եթե ծրագիր չկա, վնասները հաշվելն էլ իմաստ չունի: Վնասները հաշվում են, որ ասեն՝ մեզ վրա հույս չդնե՞ք: Այդպես չի լինի: Սա էլ է վերոնշյալ տրամաբանության մեջ. կարող է մի մտքի շուրջ իբր օպտիմիզմ հաղորդելու համար մի կարծիք հայտնեն, բայց դա ավելի անլուրջ տպավորություն է թողնում, նախարարությունն իմիջային վնասներ է ունենում, քան իրական օպտիմիզմ է հաղորդվում: Մենք ո՛չ երեխա ենք, ո՛չ էլ միամիտ, որ բիզնեսին «օպտիմիզմ հաղորդելով» ու նման հայտարարություններով կերակրեն»:

«Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիան, Էմիլ Ստեփանյանի խոսքով, այս պահին համագործակցում է նախարարության հետ արտահանման մեծ քաղաքականության մշակման ուղղությամբ. «Նախարարությունում արտահանման բաժին է ստեղծվել, հիմա որոշակի հաստիքներ են լրացվում: Այդ առումով համագործակցում ենք նախարարության հետ, կոնսուլտացիաներ անում արտահանման ճյուղն ուժեղացնելու նպատակով: Արդյունքներ դեռ չկան, ամեն ինչ դեռ քննարկումների մակարդակում է: Մոտ օրերս ևս հանդիպումներ են սպասվում: Այդուհանդերձ, ցավոք նախարարությունում արտահանման վերաբերյալ շատ սաղմնային վիճակ է: Հայաստանն այսօր անգամ արտահանման ռազմավարություն չունի, որը տարօրինակ է, ամոթալի է… Էլ չգիտենք՝ ի՞նչ գնահատական տանք այն փաստին, որ 2022 թվականն է, բայց Հայաստանում արտահանման ռազմավարություն գոյություն չունի, ինչի իրավունքը չունեինք: 2018-ից սկսած ևս խոսվում է արտահանման կարևորության մասին, բայց այսօր ո՛չ արտահանման առանձնացված ստորաբաժանում կա, ո՛չ արտահանման ռազմավարություն: Ես իրավիճակը խիստ անբավարար կորակեի: Պետական միջոցառումներն էլ խիստ սահմանափակ են ու ոչ բավարար: Մենք, ամեն դեպքում, հուսով ենք, որ ուշացած, բայց դրական ինչ-որ զարգացումներ կունենանք, թեպետ արդեն 4 տարի է՝ նույն բանն ենք լսում: Այսինքն, սա ևս, ի վերջո, կարող է խոստացված, բայց չիրականացված հերթական ծրագիրը դառնալ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении