Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հեռանկարի մասին որևէ պատկերացում չկա». փորձագետը՝ բուհերի օպտիմալացման և ակադեմիական քաղաքի ստեղծման մասին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կրթական համակարգը կառավարության՝ բացասական իմաստով «ուշադրության» կենտրոնում է` բուհերի օպտիմալացում, իբր ակադեմիական քաղաքի ստեղծում: Որոշումներից շատերի մասին հանրությունը պատահաբար է տեղեկանում: Դեռևս սեպտեմբերին Ն. Փաշինյանը հայտարարել էր, թե մտադիր են «գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, արդյունքում կունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ»: Առաջին ծիծեռնակները Բրյուսովի անվան պետական համալսարանն ու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն են: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է` այն իրավիճակում, որում այսօր Հայաստանն է, բուհերի օպտիմալացման մասին խոսելն ավելորդ է:

«Եթե ուզում ես ինչ-որ լավ բան անել կրթական համակարգի զարգացման համար, պետք է հիմնավորումներ ունենաս, այդ նախաձեռնությունն անպայման պետք է գա բուհերից, և այն չպետք է լինի գաղտնի: Ի՞նչ է նշանակում` կառավարման խորհրդի ժամանակ բուհի ղեկավարությունն իմանում է, որ հնարավոր է՝ բուհը լուծարվի: Չէ՞ որ ամենն անում ենք լավ բանի` կրթության զարգացման ու որակի ապահովման համար, բայց ստացվում է, որ անում ենք գաղտնի` առանց բուհերին տեղեկացնելու: Հայաստանն այսօր մի շարք մարտահրավերների առջև է, անվտանգային հարցեր կան, և այս փոփոխություններն ուղղակի ավելորդություն են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Նշում է` նախ չգիտի, թե քանի հոգի է տեղյակ շրջանառվող փաստաթղթից: «Կարծում եմ` եթե լինեին իրական հիմնավորումներ, պետք է շահագրգռված լինեին, որ մասնագետները դրանց ծանոթանային, կարծիք հայտնեին, եթե կարիքը կար` բարելավեին: Բոլոր որոշումները գալիս են մեր կառավարության ունեցած միակ պատկերացումից, այն է` բուհերը պետական սեփականություն են, ինչ ուզենան, կարող են անել բուհերի հետ: Նույն տրամաբանությունն էր գործում այն ժամանակ, երբ օրենքում փոփոխություն էին անում, իսկ մենք ասում էինք` պետք չէ կառավարման խորհուրդները վերցնել պետական վերահսկողության ներքո, խորհուրդներում մեծամասնություն ունենալ և կառավարել բուհերը: Մեզ չլսեցին, հետո, իհարկե, ՍԴ-ն այս օրենքը հակասահմանադրական ճանաչեց: Նույնն էլ բուհերի օպտիմալացման դեպքում է, իրենց թվում է` ինչ ուզեն, կարող են անել:

Բուհերի ինքնակառավարման, զարգացման տեսանկյունից սա կարող է խոչընդոտող հանգամանք լինել, կարճ ժամանակաընթացքում բուհերը կկորցնեն իրենց առանց այն էլ քիչ ուսանողներին, որովհետև ոչ ոք չի ցանկանա սովորել այնտեղ, որտեղ ինքը չի ընդունվել, իսկ երկարաժամկետ տեսանկյունից` եթե պետությունն այս բուհերը վերցնի իր վերահսկողության ներքո, դրանք կկորցնեն իրենց մրցունակությունը: Բուհերի կառավարման տեսանկյունից պետությունը լավ կառավարիչ չէ: Դրանք պետք է ինքնուրույն լինեն, լիարժեքորեն իրացնեն իրենց ազատությունները, որպեսզի նաև իրենց տեղն ունենան մեր հասարակության մեջ: Պետության այս քայլերը չեն նպաստելու անգամ այն ամենի իրականացմանը, ինչը դրված է կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրում»,-հավելում է փորձագետը:

Նման կարևոր հարցերում գաղտնիությունը, հիմնավորումների բացակայությունը մարդկանց ստիպում է մտածել` իսկ գուցե բուհերը միավորում են, որ շենքերը վաճառե՞ն: «Նման բան յուրաքանչյուրը կարող է մտածել, երբ անակնկալ ձևով իմանում է մի կարևոր որոշման մասին, որն ամբողջությամբ կարող է փոխել բուհի ճակատագիրը: Կա նաև երկրորդ կարծիք, որ կառավարությունը փորձում է ազատվել որոշ բուհերի անցանկալի ռեկտորներից, որոնք չունեն իրենց քիմքին հաճելի հայացքներ: Այս պարագայում արդեն կրճատումներ կլինեն, չէ՞ որ եթե երեք բուհ միավորվի, արդեն մեկ ադմինիստրացիա կլինի, որոշ մարդիկ դուրս կմնան: Ի վերջո, տեսնում ենք կառավարության ձեռագիրը, երբ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներին ուղղակի դուրս են թողնում պետական բուհերից: Մյուս կողմից էլ` բուհերի շենքերը Երևանի կենտրոնում են, կառավարությունն իր ձեռքը կգցի այդ շենքերը, իսկ թե ինչպիսին կլինի նրանց ճակատագիրը, անհասկանալի է, շատերը նաև կարող են այս կարծիքն ունենալ»,ընդգծում է մեր զրուցակիցը:

Շաբաթներ առաջ շրջանառության մեջ դրվեց ակադեմիական քաղաք ունենալու գաղափարը, մյուս կողմից` բուհերի օպտիմալացման նախագիծն է: Առաջինի դեպքում կարծիքներ հնչեցին` գաղափարը լավն է, բայց դրան պետք է լիարժեքորեն պատրաստվել, բուհերի օպտիմալացման պարագայում մասնագետները հստակ հիմնավորումներ են ուզում լսել: Արդյոք կառավարությունը պատկերացնո՞ւմ է, թե այս գործընթացների վերջնարդյունքն ինչպիսին է լինելու: «Սրա մասին խոսելիս միանգամից հիշում եմ հայկական հայտնի ասացվածքը` «մի հիմար քարը գցեց փոսը, յոթ խելոք չի կարողանում հանել»: Մեկն ինչ-որ բան է ասել` առանց հիմնավորման, առանց մտածելու, նույնիսկ առանց պատկերացնելու, հիմա մյուսները փորձում են դա իրականացնել` կրկին պատկերացում չունենալով: Խոսքս լիազոր մարմնի` ԿԳՄՍ նախարարության մասին է: Ակադեմիական քաղաքի գաղափարը լավն է, բայց եկեք դրա մասին այնպիսի մարդիկ խոսեն, որոնք կրթության և գիտության ոլորտում հետագիծ ունեն, բայց եթե այնպիսի մարդ է խոսում, որ, ասենք, բարձրագույն կրթություն չունի, կրթության ոլորտից հեռու է, դա փորձ է արժեզրկել գաղափարը:

Եթե վաղը որևէ մեկն ուզենա այն կյանքի կոչել, ասում եմ վաղը, որովհետև չեմ կարծում, որ ներկա կառավարության օրոք հնարավոր է այն իրականացնել, այն արդեն արժեզրկված կլինի: Այս գաղափարի իրականացումը սկսում են բուհերի կազմալուծմամբ, միավորմամբ, դեռ հայտնի չէ, թե մյուս բուհերի մասով ինչ է սպասվում: Որևէ տեսլական, հեռանկարի մասին պատկերացում, իհարկե, չկա: Արդյունքում արժեզրկվում է լավ գաղափարը, ինչն ամենացավալին է: Եթե մեկը դա տեսել է, թութակի պես, առանց հասկանալու կրկնում է դրա էությունը, ընդ որում՝ այնպիսի մարդ, որն ընդհանրապես կապ չունի ոլորտի հետ, դա խանգարելու է հետագայում այդ գաղափարը կյանքի կոչելուն: Իմ առաջարկը եղել է հետևյալը` կարելի է տեխնոլոգիական ուղղվածության մեկ նոր բուհ ունենալ Աշտարակում, ինքս այնտեղ եմ ավարտել ասպիրանտուրան, այնտեղ կան ստարտային պայմաններ: Կարող ենք այսպես սկսել: Բայց քանդել բուհերը, ինչպես շատերն են մտածում, շենքերը վաճառել և այդ գումարով կառուցել ակադեմիական քաղաք, ուղղակի անիրականանալի է, հատկապես Հայաստանի անվտանգային այսպիսի պայմաններում, սա ուղղակի աբսուրդի ոլորտից է»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը