Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իրավական առումով փրփուրներից են կախված. այս իմաստով նախկիններին հղում անելը մոլորություն, իսկ Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելը «շուլեռություն» է. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հոկտեմբերի 6-ին Պրահայում ՓաշինյանԱլիև հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով կողմերը, ըստ պաշտոնական հաղորդագրության և ըստ օրվա իշխանությունների, ժամանակին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Թե ի՞նչ է ենթադրում այդ հռչակագիրը, որը ժամանակին վավերացվել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից, փորձել ենք հասկանալ ՀՀ ԳԽ նախկին պատգամավորների հետ զրույցում: Նախկինում ՀՀ ԳԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի քարտուղար, «Արցախ» պատգամավորական խմբի համանախագահ Սուրեն Զոլ յանը «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ կա Գերագույն խորհրդի որոշման փաստաթուղթ, որում հռչակագրի վերաբերյալ սևով սպիտակի վրա գրված հատուկ կետ կա:

«Այդ փաստաթղթում գրված է, որ այդ հռչակագիրը ՀՀ-ն ընդունել է վերապահումներով: Այդ վերապահումը նախևառաջ վերաբերում է Արցախին: Բացի այդ, թեև Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը եղել է Ալմա-Աթայում, բայց նրա ստորագրությունն ադրբեջանական Մեջլիսը չեղարկել է: Ու արդեն 1993 թվականի սեպտեմբերին Հեյդար Ալիևը շատ խորամանկ ձևով նորից անդրադարձել է դրան: Դա այն ժամանակ էր, երբ Ադրբեջանն արդեն առանց 7 շրջանների էր: Այնտեղ կար մի կետ, ըստ որի, հռչակագիրը բաց է բոլոր այլ պետությունների համար: ՀՀ ԳԽ-ն ավելացրել է հետևյալը՝ «ինչպես նաև այն ինքնավարությունների համար, որոնք մինչև Խորհրդային Միության փլուզումն են իրենց հանրաքվեն անցկացրել»:

Այսինքն, որոնք անկախացել են մինչև ԽՍՀՄ փլուզումը: Այս առումով Արցախին ևս հնարավորություն էր տրված»,-ասաց նա: Անդրադառնալով 1993-ին Հ. Ալիևի կողմից կրկին հռչակագրին խորամանկորեն անդրադառնալուն՝ Ս. Զոլ յանը հավելեց. «1993ին Հեյդար Ալիևը ոչ թե Ալմա-Աթայի հռչակագիրն է վավերացրել, այլ ԱՊՀ-ի կանոնադրությունը: Փաստորեն, 1993-ին տարածքային կորուստներից հետո Ադրբեջանը, ի դեմս Հ. Ալիևի, փորձեց մտնել ԱՊՀ, որ ՌԴ-ի հետ ինչոր ձևով լեզու գտնեն: Ստացվում է, որ Ադրբեջանը չի ստորագրել հռչակագիրը, Վրաստանը ևս, ինչպես նաև Բալթյան պետությունները: Այսինքն, եթե անգամ Հայաստանը ճանաչել է, ապա ճանաչել է Ուզբեկստանի, Բելառուսի և այլ երկրների տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանին դա չի վերաբերում, Ադրբեջանը մինչև հիմա այդ հռչակագրի կողմը չի նայել»:

Ինչ վերաբերում է Արցախին, նա հավելեց. «Այդ հռչակագիրը վերապահումով է ընդունվել, ու Արցախի վերաբերյալ հատուկ նշում կա: Ճիշտ է, Արցախի անունը չկա, բայց այնպես է նկարագրված, որ այդ կետը կարող էր վերաբերել միայն ու միայն Արցախին, որովհետև միայն Արցախն է, որ հանրաքվեն կազմակերպել է մինչև ԽՍՀՄ փլուզումը: Հաջորդը՝ ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն: Հայաստանը երբեք էլ չի ժխտել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա Արցախին չի վերաբերում, քանի որ մինչև ԽՍՀՄ փլուզումը Արցախն արդեն դուրս է եկել Ադրբեջանի կազմից: Եվ, առհասարակ, եթե խոսքն ինքնորոշման և տարածքային ամբողջականության մասին է, ապա ՄԱԿ-ի փաստաթղթերով նախապատվությունը տրվում է ինքնորոշման իրավունքին: Մեծ հաշվով, հարց է՝ անգրագիտությո՞ւն, թե՞ շատ մեծ խորամանկություն է հիշել մի փաստաթուղթ, որն ի սկզբանե չի գործում: Կարծում եմ, ամեն դեպքում, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները փորձել, բայց այդպես էլ ոչինչ չեն գտել: Մի կողմից էլ լավ է, որ այդքան փաստաթղթերի մեջ չեն կարողանում նշել որևէ այլ փաստաթուղթ, որը Հայաստանը վավերացրած կլինի ու դրանով ճանաչած կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Սա նշանակում է, որ իրավական առումով փրփուրներից են կախված»:

Սուրեն Զոլ յանի կարծիքով, իրականում անիմաստ է իրավական սկզբունքների մեջ մտնել: «Հիմա մենք տեսնում ենք, որ այստեղ չի գործում իրավունքը, որը միանշանակ կողմ է Արցախի ինքնորոշման գործընթացին: Հակառակը՝ այդ գործընթացն ուղղակիորեն վիժեցվել է, ինչի հետևանքով ունենք այն, ինչ ունենք: Այսինքն, որոշումները զուտ քաղաքական են, որոնց բնույթը պարզ է բոլորի համար. այն է՝ հայաթափել Արցախը և այդ տարածքները թողնել Ադրբեջանի կազմում: Ակնհայտ է նաև, որ որևէ հայ այնտեղ ի վիճակի չի լինելու ապրել: Սումգայիթի ջարդերը նշվածի վառ ապացույցն են, ուզում ես լոյալ եղիր Ադրբեջանին, ուզում ես՝ շատ լոյալ, միևնույնն է, էթնիկ հայերի համար այնտեղ ապրելու որևէ հնարավորություն չի լինի»,-ասաց մեր զրուցակիցը:

1990-1995 թթ. ԳԽ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը մինչ վերոնշյալ հռչակագրին անդրադառնալը նշեց, որ 1991-ին Արցախի՝ ՀՀ-ի մաս լինելը դեռ վիճելի էր համարվում. «Պարզապես այդ ժամանակ այն ոչ թե Հայաստանում, այլ աշխարհում էր վիճելի համարվում: Հայաստանում վիճելի էր այն, թե իշխանություններն ինչպե՞ս են այդ հարցը ներկայացնում արտաքին աշխարհին: Ու ՀՀ անկախության հռչակագրից մինչև ՀՀ անկախության հանրաքվեի անցկացում մենք պնդել ենք, որ Արցախը Հայաստանի մաս է: Ընդդիմությունն իր ամբողջության մեջ այդքան էլ հակված չէր նշվածին: Անկախ Արցախի թեզը այդ ժամանակ դեռ հաստատված չէր: Հարցն այն էր, թե ՀՀ իշխանությունը տե՞ր է կանգնում ՀՀ անկախության հռչակագրում արտահայտված՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշմանը, թե՞ կիսատ-պռատ է տեր կանգնում: Մի կողմից՝ հղում էր արվում 1989 թ. որոշման վրա, մյուս կողմից՝ Արցախի վերաբերյալ այլ հակաօրինական որոշումներ են ընդունվել: Ես շարունակելու եմ պնդել, որ պետք է վերադառնալ և հիմնարար փաստաթղթերի հիմքի վրա կառուցել մեր ներքին ու արտաքին հարաբերությունները»:

Անդրադառնալով Ալմա-Աթայի հռչակագրին՝ նա շեշտեց. «Կարելի է ասել, որ վերապահումներ կան: Համաձայն միջազգային իրավունքի, այն չի նշանակում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հիմա մանրուքների վրա հիմնվելով՝ փորձում են հայտարարություն անել, քաղաքականություն կառուցել՝ այն էլ՝ չունենալով այնպիսի ազդեցություն, որն ունեցել ենք Գերագույն խորհրդում: Յուրաքանչյուրս վճռական ձայնի իրավունք ենք ունեցել: Ի դեպ, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարող է նշանակել նաև Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառյալ Արցախը՝ ՀՀ-ի կազմում: Նման ձևակերպմամբ կհամաձայնեմ այդ մտքի հետ, որովհետև այն ժամանակ մեր թե՛ ներքին, թե՛ աշխարհին ներկայացված հայեցակարգի մեջ Արցախը Հայաստանի մաս էր»:

Այս համատեքստում անդրադառնալով իշխանության այն մոտեցումներին, մեղադրանքներին, թե ՀՀ նախկին իշխանությունները վաղուց են Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել, Սուրեն Զոլ յանը նկատեց. «Այդ առումով Փաշինյանը կարող է հիշատակել միայն Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Комсомольская правда» թերթին: Նա ասում էր, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ ինքնավար կարգավիճակով: Բայց անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների մասով իրենք չեն կարողանում գտնել որևէ փաստաթուղթ, որը կվկայեր վերոնշյալի մասին: Նման փաստաթուղթ անգամ նրա ժամանակ չի եղել: Այս իմաստով նախկիններին հղում անելը մոլորություն, իսկ Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելը՝ «շուլեռություն» է: Եթե միակ փաստաթուղթն Ալմա-Աթայի հռչակագիրն է, ապա այն շատ թույլ, կեղծ, պատրանքային փաստարկ է»:

Հրանտ Խաչատրյանի խոսքով էլ՝ ներկայիս իշխանությունը ոչ թե փորձում է Արցախի շուրջ հնարավոր զարգացումների պատասխանատվությունը նախկին իշխանությունների վրա գցել, այլ այդ ուղղությամբ 3 տարի իրական քաղաքականություն է վարում: «Ես այդ քաղաքականությունը չեմ ընդունում: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ու նրա՝ իշխանությունից դուրս գալու անհրաժեշտությունն իմ կողմից հենվում են միայն մի փաստի վրա. Փաշինյանը վերջին մեծ պատերազմից 8 օր առաջ մտքեր էր շարադրել Ֆեյսբուքում՝ ԶԼՄ-ներին խնդրելով այն հրապարակել «Սխալվելու վճռականությունը հաջողության ճանապարհ» վերնագրով: Սա նշանակում է, որ ինքը քաղաքականության մեջ փորձարարություններ է կատարում, և յուրաքանչյուր ձախողումից հետո չի դադարում կիրառել փորձի և սխալի մեթոդը: Երբ զբաղվում էի ինժեներությամբ, իմ ամենասիրելի մեթոդներից մեկն էր, բայց այն վտանգավոր մեթոդ է, երբ առնչվում է մարդկային կյանքերին: Այս տեսանկյունից Փաշինյանը չպետք է ՀՀ կառավարության ղեկին լինի: Իսկ մնացածը հետևանքներ են, անկախ նրանից՝ փորձում է իր մտքին եկածները, թե ինչ-որ մեկի հուշածը: Ավելորդ ապացույցներ պետք չեն այն առումով, թե արդյոք դավաճան է, ռուսներին, ամերիկացիներին է լսում, կամ էլ կենտրոնացել է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ համատեղ ծրագրեր անելու մեջ»,-ասաց Հ. Խաչատրյանը՝ շեշտելով, որ այս ամենը երկրորդական է:

«ՀՀ շարքային քաղաքացիներին խորհուրդ կտամ չընկնել մանրուքների մեջ: Կփորձեն թերի ապացույցներ բերել, հարյուր տոկոսանոց ապացույցները հակառակ կողմը կհերքի, բայց սա անպտուղ գործընթաց է: ՀՀ քաղաքացիները պետք է կենտրոնանան մի խնդրի վրա, ըստ որի՝ երկրի իշխանության ղեկին պետք է լինեն մարդիկ, ովքեր բազմակողմանիորեն ուսումնասիրում են իրավիճակները»,-եզրափակեց Հ. Խաչատրյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ողբերգական դեպք՝ Տավուշում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՍահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Տաջիկստանում մարդիկ են ձերբակալվել Կրոկուսի ահաբեկչության հետ առնչության համար«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ոսկեպարում Փաշինյանին այլևս չեն էլ սպասումԹուրք պաշտոնյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցեր Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան