Yerevan, 26.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրավական առումով փրփուրներից են կախված. այս իմաստով նախկիններին հղում անելը մոլորություն, իսկ Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելը «շուլեռություն» է. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հոկտեմբերի 6-ին Պրահայում ՓաշինյանԱլիև հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով կողմերը, ըստ պաշտոնական հաղորդագրության և ըստ օրվա իշխանությունների, ժամանակին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Թե ի՞նչ է ենթադրում այդ հռչակագիրը, որը ժամանակին վավերացվել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից, փորձել ենք հասկանալ ՀՀ ԳԽ նախկին պատգամավորների հետ զրույցում: Նախկինում ՀՀ ԳԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի քարտուղար, «Արցախ» պատգամավորական խմբի համանախագահ Սուրեն Զոլ յանը «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ կա Գերագույն խորհրդի որոշման փաստաթուղթ, որում հռչակագրի վերաբերյալ սևով սպիտակի վրա գրված հատուկ կետ կա:

«Այդ փաստաթղթում գրված է, որ այդ հռչակագիրը ՀՀ-ն ընդունել է վերապահումներով: Այդ վերապահումը նախևառաջ վերաբերում է Արցախին: Բացի այդ, թեև Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը եղել է Ալմա-Աթայում, բայց նրա ստորագրությունն ադրբեջանական Մեջլիսը չեղարկել է: Ու արդեն 1993 թվականի սեպտեմբերին Հեյդար Ալիևը շատ խորամանկ ձևով նորից անդրադարձել է դրան: Դա այն ժամանակ էր, երբ Ադրբեջանն արդեն առանց 7 շրջանների էր: Այնտեղ կար մի կետ, ըստ որի, հռչակագիրը բաց է բոլոր այլ պետությունների համար: ՀՀ ԳԽ-ն ավելացրել է հետևյալը՝ «ինչպես նաև այն ինքնավարությունների համար, որոնք մինչև Խորհրդային Միության փլուզումն են իրենց հանրաքվեն անցկացրել»:

Այսինքն, որոնք անկախացել են մինչև ԽՍՀՄ փլուզումը: Այս առումով Արցախին ևս հնարավորություն էր տրված»,-ասաց նա: Անդրադառնալով 1993-ին Հ. Ալիևի կողմից կրկին հռչակագրին խորամանկորեն անդրադառնալուն՝ Ս. Զոլ յանը հավելեց. «1993ին Հեյդար Ալիևը ոչ թե Ալմա-Աթայի հռչակագիրն է վավերացրել, այլ ԱՊՀ-ի կանոնադրությունը: Փաստորեն, 1993-ին տարածքային կորուստներից հետո Ադրբեջանը, ի դեմս Հ. Ալիևի, փորձեց մտնել ԱՊՀ, որ ՌԴ-ի հետ ինչոր ձևով լեզու գտնեն: Ստացվում է, որ Ադրբեջանը չի ստորագրել հռչակագիրը, Վրաստանը ևս, ինչպես նաև Բալթյան պետությունները: Այսինքն, եթե անգամ Հայաստանը ճանաչել է, ապա ճանաչել է Ուզբեկստանի, Բելառուսի և այլ երկրների տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանին դա չի վերաբերում, Ադրբեջանը մինչև հիմա այդ հռչակագրի կողմը չի նայել»:

Ինչ վերաբերում է Արցախին, նա հավելեց. «Այդ հռչակագիրը վերապահումով է ընդունվել, ու Արցախի վերաբերյալ հատուկ նշում կա: Ճիշտ է, Արցախի անունը չկա, բայց այնպես է նկարագրված, որ այդ կետը կարող էր վերաբերել միայն ու միայն Արցախին, որովհետև միայն Արցախն է, որ հանրաքվեն կազմակերպել է մինչև ԽՍՀՄ փլուզումը: Հաջորդը՝ ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն: Հայաստանը երբեք էլ չի ժխտել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա Արցախին չի վերաբերում, քանի որ մինչև ԽՍՀՄ փլուզումը Արցախն արդեն դուրս է եկել Ադրբեջանի կազմից: Եվ, առհասարակ, եթե խոսքն ինքնորոշման և տարածքային ամբողջականության մասին է, ապա ՄԱԿ-ի փաստաթղթերով նախապատվությունը տրվում է ինքնորոշման իրավունքին: Մեծ հաշվով, հարց է՝ անգրագիտությո՞ւն, թե՞ շատ մեծ խորամանկություն է հիշել մի փաստաթուղթ, որն ի սկզբանե չի գործում: Կարծում եմ, ամեն դեպքում, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները փորձել, բայց այդպես էլ ոչինչ չեն գտել: Մի կողմից էլ լավ է, որ այդքան փաստաթղթերի մեջ չեն կարողանում նշել որևէ այլ փաստաթուղթ, որը Հայաստանը վավերացրած կլինի ու դրանով ճանաչած կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Սա նշանակում է, որ իրավական առումով փրփուրներից են կախված»:

Սուրեն Զոլ յանի կարծիքով, իրականում անիմաստ է իրավական սկզբունքների մեջ մտնել: «Հիմա մենք տեսնում ենք, որ այստեղ չի գործում իրավունքը, որը միանշանակ կողմ է Արցախի ինքնորոշման գործընթացին: Հակառակը՝ այդ գործընթացն ուղղակիորեն վիժեցվել է, ինչի հետևանքով ունենք այն, ինչ ունենք: Այսինքն, որոշումները զուտ քաղաքական են, որոնց բնույթը պարզ է բոլորի համար. այն է՝ հայաթափել Արցախը և այդ տարածքները թողնել Ադրբեջանի կազմում: Ակնհայտ է նաև, որ որևէ հայ այնտեղ ի վիճակի չի լինելու ապրել: Սումգայիթի ջարդերը նշվածի վառ ապացույցն են, ուզում ես լոյալ եղիր Ադրբեջանին, ուզում ես՝ շատ լոյալ, միևնույնն է, էթնիկ հայերի համար այնտեղ ապրելու որևէ հնարավորություն չի լինի»,-ասաց մեր զրուցակիցը:

1990-1995 թթ. ԳԽ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը մինչ վերոնշյալ հռչակագրին անդրադառնալը նշեց, որ 1991-ին Արցախի՝ ՀՀ-ի մաս լինելը դեռ վիճելի էր համարվում. «Պարզապես այդ ժամանակ այն ոչ թե Հայաստանում, այլ աշխարհում էր վիճելի համարվում: Հայաստանում վիճելի էր այն, թե իշխանություններն ինչպե՞ս են այդ հարցը ներկայացնում արտաքին աշխարհին: Ու ՀՀ անկախության հռչակագրից մինչև ՀՀ անկախության հանրաքվեի անցկացում մենք պնդել ենք, որ Արցախը Հայաստանի մաս է: Ընդդիմությունն իր ամբողջության մեջ այդքան էլ հակված չէր նշվածին: Անկախ Արցախի թեզը այդ ժամանակ դեռ հաստատված չէր: Հարցն այն էր, թե ՀՀ իշխանությունը տե՞ր է կանգնում ՀՀ անկախության հռչակագրում արտահայտված՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշմանը, թե՞ կիսատ-պռատ է տեր կանգնում: Մի կողմից՝ հղում էր արվում 1989 թ. որոշման վրա, մյուս կողմից՝ Արցախի վերաբերյալ այլ հակաօրինական որոշումներ են ընդունվել: Ես շարունակելու եմ պնդել, որ պետք է վերադառնալ և հիմնարար փաստաթղթերի հիմքի վրա կառուցել մեր ներքին ու արտաքին հարաբերությունները»:

Անդրադառնալով Ալմա-Աթայի հռչակագրին՝ նա շեշտեց. «Կարելի է ասել, որ վերապահումներ կան: Համաձայն միջազգային իրավունքի, այն չի նշանակում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հիմա մանրուքների վրա հիմնվելով՝ փորձում են հայտարարություն անել, քաղաքականություն կառուցել՝ այն էլ՝ չունենալով այնպիսի ազդեցություն, որն ունեցել ենք Գերագույն խորհրդում: Յուրաքանչյուրս վճռական ձայնի իրավունք ենք ունեցել: Ի դեպ, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարող է նշանակել նաև Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառյալ Արցախը՝ ՀՀ-ի կազմում: Նման ձևակերպմամբ կհամաձայնեմ այդ մտքի հետ, որովհետև այն ժամանակ մեր թե՛ ներքին, թե՛ աշխարհին ներկայացված հայեցակարգի մեջ Արցախը Հայաստանի մաս էր»:

Այս համատեքստում անդրադառնալով իշխանության այն մոտեցումներին, մեղադրանքներին, թե ՀՀ նախկին իշխանությունները վաղուց են Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել, Սուրեն Զոլ յանը նկատեց. «Այդ առումով Փաշինյանը կարող է հիշատակել միայն Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Комсомольская правда» թերթին: Նա ասում էր, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ ինքնավար կարգավիճակով: Բայց անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների մասով իրենք չեն կարողանում գտնել որևէ փաստաթուղթ, որը կվկայեր վերոնշյալի մասին: Նման փաստաթուղթ անգամ նրա ժամանակ չի եղել: Այս իմաստով նախկիններին հղում անելը մոլորություն, իսկ Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելը՝ «շուլեռություն» է: Եթե միակ փաստաթուղթն Ալմա-Աթայի հռչակագիրն է, ապա այն շատ թույլ, կեղծ, պատրանքային փաստարկ է»:

Հրանտ Խաչատրյանի խոսքով էլ՝ ներկայիս իշխանությունը ոչ թե փորձում է Արցախի շուրջ հնարավոր զարգացումների պատասխանատվությունը նախկին իշխանությունների վրա գցել, այլ այդ ուղղությամբ 3 տարի իրական քաղաքականություն է վարում: «Ես այդ քաղաքականությունը չեմ ընդունում: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ու նրա՝ իշխանությունից դուրս գալու անհրաժեշտությունն իմ կողմից հենվում են միայն մի փաստի վրա. Փաշինյանը վերջին մեծ պատերազմից 8 օր առաջ մտքեր էր շարադրել Ֆեյսբուքում՝ ԶԼՄ-ներին խնդրելով այն հրապարակել «Սխալվելու վճռականությունը հաջողության ճանապարհ» վերնագրով: Սա նշանակում է, որ ինքը քաղաքականության մեջ փորձարարություններ է կատարում, և յուրաքանչյուր ձախողումից հետո չի դադարում կիրառել փորձի և սխալի մեթոդը: Երբ զբաղվում էի ինժեներությամբ, իմ ամենասիրելի մեթոդներից մեկն էր, բայց այն վտանգավոր մեթոդ է, երբ առնչվում է մարդկային կյանքերին: Այս տեսանկյունից Փաշինյանը չպետք է ՀՀ կառավարության ղեկին լինի: Իսկ մնացածը հետևանքներ են, անկախ նրանից՝ փորձում է իր մտքին եկածները, թե ինչ-որ մեկի հուշածը: Ավելորդ ապացույցներ պետք չեն այն առումով, թե արդյոք դավաճան է, ռուսներին, ամերիկացիներին է լսում, կամ էլ կենտրոնացել է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ համատեղ ծրագրեր անելու մեջ»,-ասաց Հ. Խաչատրյանը՝ շեշտելով, որ այս ամենը երկրորդական է:

«ՀՀ շարքային քաղաքացիներին խորհուրդ կտամ չընկնել մանրուքների մեջ: Կփորձեն թերի ապացույցներ բերել, հարյուր տոկոսանոց ապացույցները հակառակ կողմը կհերքի, բայց սա անպտուղ գործընթաց է: ՀՀ քաղաքացիները պետք է կենտրոնանան մի խնդրի վրա, ըստ որի՝ երկրի իշխանության ղեկին պետք է լինեն մարդիկ, ովքեր բազմակողմանիորեն ուսումնասիրում են իրավիճակները»,-եզրափակեց Հ. Խաչատրյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package