Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ադրբեջանը փորձում է բաց պահել պատերազմի դուռը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը գրեթե ամեն օրվա կտրվածքով վերջին շրջանում հայկական դիրքերի ուղղությամբ կրակ է բացում: Բացի այդ, կրկին նույն ոճով պարբերաբար հաղորդագրություններ տարածում՝ կեղծելով, թե իբր հայկական կողմն է սադրանքների դիմում: Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանը հին ու բազմիցս կիրառված հնարքն է օգտագործում:

«Ինչպես Արցախյան 44-օրյա ողբերգական պատերազմի ավարտից հետո, հիմա ևս նույնը կասեմ՝ Ադրբեջանը հորինովի հաղորդագրություններով փորձում է բաց պահել պատերազմի դուռը: Այսինքն, ինչպես օգոստոսի 1-ին, սեպտեմբերի 13-ին, ինչ-որ մի պահի Ալիևն ասում է՝ «ես վրիժառության օպերացիա եմ իրականացրել, որովհետև հայերը կրակեցին, սպանեցին»: Պատերազմը սկսող ագրեսորը եթե ուզում է մի քիչ իր միջազգային դեմքը պահել, միշտ դիմացինին է մեղադրում, ինչը հայտնի հնարք է»,ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այս մոտեցումը ցուցաբերվում է նաև այն փուլում, երբ առաջ է տարվում խաղաղության պայմանագիր ստորագրելու օրակարգը, Մհեր Հակոբյանը նկատեց. «Մոտ 10-15 օր առաջ այդ թեմայով խոսակցություններն ավելի ինտենսիվ էին, հիմա, կարծես թե, ինտենսիվությունը մի քիչ նվազեց: Նախ՝ ասում էին՝ նոյեմբերի 1, ադրբեջանական կողմից էլ, սիմվոլիզմ հաղորդելով, ասում էին՝ նոյեմբերի 9, 10: Իհարկե, հարց է՝ խաղաղության պայմանագիրը կստորագվի՞, թե՞ ոչ, բայց, ամեն դեպքում, ավելի հավանական եմ համարում, որ ստորագրում չի լինի: Սակայն էականը ստորագրումը չէ: Եթե անգամ այդ թուղթը ստորագրվի, խնդիրը չի լուծվում: Իշխանություններն այնպես են ներկայացնում իրավիճակը, թե որ պահին այդ թուղթը ստորագրեցին, ամեն ինչ կավարտվի, ու ոչինչ այլևս չի լինելու: Բայց՝ ոչ: Մոտ հինգ օր հետո սահմանին կրկին կրակելու են, նորից Ալիևն ասելու է՝ «հայերը պայմանագիրը չպահեցին», նորից մենք ասելու ենք՝ «Ադրբեջանը կրկին սուտ է տարածում»»:

Նրա խոսքով, հարց է նաև այն, թե այդ պայմանագրում Արցախն այս կամ այն ձևով լինելու է, թե ոչ: «Հայերն ասում են՝ չի լինելու, Ադրբեջանն ասում է՝ լինելու է: Այստեղ ևս երկու տարբերակ կա. նույնիսկ եթե Երևանը կանգնի, ասի՝ Արցախը քեզ, այդ դեպքում էլ խնդիրը չի լուծվի, որովհետև պաշտոնական Ստեփանակերտն ու ռուսները կասեն՝ Երևանն ով էր, որ Արցախը տար Ադրբեջանին: Երբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում էին Արցախը բանակցային սեղանից դուրս թողնելու մեջ, երբ 2018-ին Փաշինյանն ասում էր՝ Արցախը պետք է հետ գա բանակցային սեղան, ասում էի՝ պետք չէ: Նաև ասում էի՝ երբ կգա այն սև օրը, որ Երևանն ինչ-որ պատճառով կհանձնի Արցախը, Արցախը մեր պաշտպանության երկրորդ գիծն է լինելու: Այսինքն, Ստեփանակերտը կասի՝ Երևանը մեր փոխարեն բանակցելու ի՞նչ լիազորություններ ունի, Ալիևն էլ երկու օր կայծակ, որոտ կանի, հետո գլուխը կախ կգնա Ստեփանակերտի ու ռուսների հետ բանակցելու: Մեծ հաշվով, Երևանին համոզելով, ստիպելով՝ Ալիևը ոչնչի չի հասնի»,-շեշտեց ռազմական փորձագետը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, Ալիևը կեղծիքի ուղիով է գնում: «Ինքն իր ժողովրդին ինչ-որ բան տալու կարիք ունի: Պատերազմի երկրորդ տարին է լրանում, բայց Արցախից օկուպացված տարածքներն իրեն ոչ մի տնտեսական օգուտ չեն բերում: Երեք օդանավակայան մի բուռ տարածքի վրա սարքեց, PR արեց, որոնք որևէ տնտեսական նշանակություն չունեն: Միայն գումարներ են ներդնում, բայց ադրբեջանցիները չեն ուզում ապրել այդ տարածքներում, որոնք ականազերծելու համար, ինչպես Ալիևը հայտարարեց, 30 տարի է հարկավոր: Ալիևն ու իր հայրը իրենց ժողովրդին ասում էին՝ «հենց Ղարաբաղի հացը լուծվի, մեղրի մեջ, դրախտում կապրեք»:

Երկու տարի է՝ տարածքները ծանր բեռի պես ընկած են իր տնտեսության ուսերին: Բացի այդ, ռազմաքաղաքական բալանսը խախտվել է: Այս պահին, այո, ուժեղ են, Հայաստանը չի սպառնում իրենց, իսկ եթե իրավիճակը փոխվի՞: Ի դեպ, Իրանը շատ դաժան ու պինդ դիրք է բռնել ներքևից, որովհետև Իրանին էլ դուր չի գալիս այդ ամենը, Եվրոպան էլ Ալիևին օկուպանտ է անվանում, Արցախում էլ ռուսական զորքեր են: Ալիևը բազում հանգամանքներով «տուպիկի» մեջ է, պարզապես մենք հիմա այնքան թույլ ենք, և այդ թուլությունից ելնելով այնքան անատամ քաղաքականություն է վարվում, որ Ադրբեջանի թուլություններն ու խնդիրները չեն երևում»,-հավելեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին քաղաքացիական առաքելություն ուղարկելու մտադրությանը, այն փաստին, որ քննարկվում է նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելություն գործուղելու հարցը, Մհեր Հակոբյանը շեշտեց, որ այս ամենի մեջ լավատեսական հիմքեր է տեսնում. «Ես բարձր եմ գնահատում հավաքական Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի դիրքորոշումը: Նույնիսկ հեռավոր Ուրուգվայի իշխանությունները մեր օգտին խոսեցին, Ֆրանսիան էլ նոյեմբերին լսումներ է անցկացնելու Սենատում: Այդ դիրքորոշումները մեզ համար, ամեն դեպքում, դրական են՝ հաշվի առնելով Ռուսաստանի ծանր վիճակն Ուկրաինայում: Մենք այս պահին ցեղասպանության առաջ ենք կանգնած, թուրքի յաթաղանը մտնելու է Հայաստանի սիրտ, պետք է Արևմուտքի օգնությամբ դիմանանք, մինչև հասկանանք՝ ինչ ենք անում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьером