Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Երազում էր սեփական ատամնաբուժարան ունենալու մասին». Դավիթն անմահացել է ծանր վիրավորի կյանքը փրկելիս. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դավիթ Գևորգյանը սերժանտ էր, բուժակ։ Ծնվել է 2001 թ. Երևանում։ Ընդունվել է բուհ, 2019 թ.-ին զորակոչվել բանակ, ծառայել է Հադրութում։ Զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 26-ին հարավ-արևել յան թևում։ Դավիթի մարմինը հայկական կողմին է փոխանցվել դեկտեմբերի 15-ին Կարմիր խաչի միջնորդությամբ։ Դավիթի մասին զրուցել ենք մայրիկի՝ տիկին Լուսինեի հետ: Ըստ ավանդույթի, տղաների մասին նյութեր պատրաստելիս առաջին հարցս նրանց մանկության, տեսակի ու բնավորության մասին է, նրանց երազանքների ու նպատակների մասին: Մայրիկն ասում է՝ Դավիթն ուշիմ, խոհեմ երեխա էր:

«Շատ չէր խոսում, հարցեր էլ շատ չէր տալիս, ինքն իր մեջ էր մտածում և գտնում պատասխանները: Շատ բարի էր: Երբ տանեցիներից մեկը հիվանդ էր կամ տրամադրություն չուներ, նստում էր կողքին, գրկում և լռում: Երեք տարեկան էր, երբ ջերմում էի ու պառկած էի անկողնում, եկավ, բռնեց ձեռքս ու չէր հեռանում: Խնդրում էի, որ գնա խաղալու, բայց չէր հեռանում…»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն:

Ցանկացել է, որ որդին հաճախի կարատեի: «Հայորդաց տանը լավ մարզիչ կար, բայց Դավիթը կտրականապես հրաժարվեց, հորդորները չօգնեցին: Հիմա, երբ վերլուծում եմ, հասկանում եմ, որ նա չէր կարող ընկերոջը, անգամ հակառակորդին ցավ պատճառել»,-վերհիշում է մայրիկը:

Նրա խոսքով, որդին առանձնանում էր հումորի զգացումով, դպրոցի ուսուցիչները մինչև հիմա պատմում են իր կատակների և նմանակումների մասին: Բարի ու հոգատար տղայի մասնագիտական ընտրությունը ևս պատահական չէր: «Ավելի շուտ բժիշկ լինելու և մարդկանց օգնելու ջիղ ուներ, անչափ բարեգութ էր ու գթասիրտ: Ընտանեկան խորհրդով որոշեցինք, որ պետք է մասնագիտական կրթությունը շարունակի «Հայբուսակ» քոլեջի «Ատամնատեխնիկական գործ» բաժնում: Ուսման ընթացքում իր համար մասնագիտական գործիքներ էր պատվիրում համացանցից, գիպսից պրոթեզներ էր պատրաստում, համացանցով հետևում էր մասնագիտական նորություններին: Ավարտելով քոլեջն՝ ընդունվեց նույնանուն համալսարանի Բժշկական ֆակուլտետի «Բնագիտություն և բնապահպանություն» բաժինը և զորակոչվեց բանակ: Երազում էր սեփական ատամնաբուժարան ունենալու մասին…»,-հավելում է զրուցակիցս:

Հաջորդիվ հիշողությունները ծառայության ընթացքի մասին են: Մայրիկի խոսքերով, Դավիթը երբեք չէր բողոքում կամ տրտնջում: «Նույնիսկ երբ ջրծաղիկով հիվանդացավ, ինձ չէր ասում, որ չանհանգստանայի: Ասաց, երբ ջերմությունն արդեն իջել էր, համարյա առողջացել էր: Ծառայության ընթացքում 2 ամիս վերապատրաստվեց որպես ֆելդշեր ու շարունակեց ծառայությունը որպես բուժակ: Բարեխիղճ ծառայության համար արժանացավ սերժանտի աստիճանի՝ մինչև պատերազմն սկսվելը»,-ասում է տիկին Լուսինեն:

Պատերազմի մասին: «Համարյա ամեն օր խոսում էինք հեռախոսով: Դավիթն ուզում էր երկար խոսել, բայց ես չէի կարողանում, լեզուս պապանձվում էր, որովհետև մտածում էի՝ հանկարծ չվնասեմ իրեն հեռախոսի պատճառով: Կատակում էր այդ դժոխքից, որ հանգստացներ ինձ, ասում էր, որ ապահով վայրում է, չէր տրտնջում, չէր պատմում պատերազմի սարսափների մասին, ասում էր՝ արի եղանակից խոսենք»:

Պատերազմի ընթացքում օգնություն է ցուցաբերել շատ վիրավորների՝ փրկելով բազմաթիվ կյանքեր: Նրա շնորհիվ շատ վիրավորներ կարողացել են քայլել և շարունակել պայքարը: 2020 թ.-ի հոկտեմբերի 26-ին դիրքի վրա կատարված հարձակման ժամանակ ծանր վիրավոր Ա. Խաչատրյանին խրամատից ապահով վայր տեղափոխելիս չի լքել նրան, երբ շարունակվել է արկերի տարափը: Հերթական արկի հարվածային ալիքից վիրավորը մի կողմ է շպրտվել՝ ողջ մնալով, իսկ նրան փրկող ֆելդշերը՝ Դավիթը, զոհվել է»,-եզրափակում է կյանքեր փրկող ֆելդշերի մայրիկը: Հ. Գ. Դավիթ Ռոբերտի Գևորգյանն Արցախի Հանրապետության սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանագրով պարգևատրվել է «Անձնվիրության և սխրանքի համար» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարներըԹբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կանՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից վայր ընկած երեխանՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ) Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՄեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Գյումրիում կանխվել է տղամարդու ինքնասպանությունը․ ի՞նչ է հայտնիՋուր չի լինի Ինչպես են ՌԴ խաղաղապահները հեռանում Արցախից (տեսանյութ)Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը