Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ռուսաստանն ու Իրանը տարածաշրջանում ավելի շոշափելի ներկայություն են ցույց տալիս». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը պաշտոնական այց է կատարել Հայաստան, որի շրջանակներում հայտարարել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ներկայությանը: Նա նաև հայտարարել է, որ Իրանը ՀՀ-ի անվտանգությունը ևս համարում է իր անվտանգությունը: Նկատենք, որ Իրանը վերջին շրջանում շատ կտրուկ է արձագանքում նաև պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխության հնարավորությանը՝ դրանք համարելով անթույլատրելի: Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը, մինչ Իրանի ուղերձներին անդրադառնալը, «Փաստի» հետ զրույցում դիտարկեց լայն աշխարհաքաղաքական իրողությունները:

«Աշխարհաքաղաքական փոփոխությունները, զարգացումները, փաստորեն, աշխարհը բաժանել են նվազագույնը երկու ճամբարի: Մի ճամբարում երեք երկիր է՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, որոնք շուրջ մեկ շաբաթ առաջ Հնդկական օվկիանոսում ռազմածովային գործողություններ էին իրականացնում: Իրանն այն երկրներից է, որը չի ուզում, որ իր քաղաքակրթությունը ոչնչացվի, ինչը փորձ է արվում իրականացնել Հայաստանում, և այսօր, փաստացի, Հայաստանի լինել չլինելու հարցն է: Եվ այս իմաստով Իրանի քայլերը, նաև վերոնշյալ՝ օտարերկրյա ներկայությանը դեմ լինելու ուղերձը շատ ողջունելի է, միևնույն ժամանակ տհաճ որոշ մարդկանց համար՝ մասնավորապես՝ ՀՀ իշխանական թիմում: Իրանը օտարերկրյա ներկայությանը դեմ լինելու դիրքորոշմամբ շատ հստակ արտահայտում է իր մոտեցումը նաև այդ հարցում: Հարավկովկասյան ճակատում այսօր որպես շատ ակտիվ գործող աշխարհաքաղաքական միավոր է Իրանը, որի քայլերը բնական են. այն, ինչ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կատարվում է Հայաստանի նկատմամբ, ունի նաև հակաիրանական ենթատեքստ»,-ասաց Գ. Հարությունյանը՝ շեշտելով, որ մեր դեմ սանձազերծված պատերազմների հիմնական նպատակը Արցախում Իրանի հետ սահմանի վերացումն էր:

«Այս իմաստով ողջունելի է Կապանում Իրանի հյուպատոսության բացումը: Իրանը Սյունիքը չհանձնելու լրացուցիչ երաշխիքներ ստացավ: Իսկ նշվածին շատ է ձգտում թուրք-ադրբեջանական տանդեմը՝ բրիտանական, իսրայելական ղեկավարների գլխավորությամբ»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանին օտարերկրա ներկայությանը, այն հանգամանքին, որ ԵՄ-ն դիտորդներ է ուղարկել, Գ. Հարությունյանը շեշտեց. «Պրակտիկայում ու գործնական առումով եվրոպական այդ առաքելությունները որևիցե լուրջ նշանակություն չունեն Հայաստանի համար: Դրանք ուղղակի որոշակի ժեստեր են, որոնք կատարվում են: Եթե գնան վերջնական որոշակիությունների, ամեն ինչ զենքի ուժով է որոշվելու: Այդ առումով չմոռանանք, որ Արցախը հայկական տարածք է մնում միայն շնորհիվ ռուսական խաղաղապահ զորքերի: Այն օրը, երբ այդ զորքերը դուրս գան, հայկական Արցախ այլևս գոյություն չի ունենա, որովհետև հայերից ոչ ոք չի մնալու Արցախում: Նույնը վերաբերում է նաև իրանական կողմին, որը տարածաշրջանում զինավարժություններ է իրականացնում: Այսինքն, մեր տարածաշրջանում ավելի շոշափելի ներկայություն է ցույց տալիս: Եթե Ուկրաինայում ՌԴ-ն հաջողություն գրանցի, ի վերջո, խաղաղություն լինի, այդ պարագայում հենց ռուսական և իրանական ներկայությունն է, որն ապահովելու է մեր անվտանգությունը: Եթե հանկարծ նույն Իրանը դուրս գա իր մտադրությունների շրջանակից և ներկայություն չունենա, միայն ավելի վատ է լինելու: Այդ հանգամանքը Եվրոպային կամ ԱՄՆ-ին մեր նկատմամբ ավելի բարի չի դարձնի: Ընդհանուր առմամբ, մենք մինչ այս բազմաթիվ օրինակներ ենք տեսել, որ միակ ռեալ, գործնական ուժը Ռուսաստանն ու Իրանն են»:

Գագիկ Հարությունյանն այս համատեքստում է դիտարկում նաև Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համագործակցության համաձայնագիր ստորագրելու նախաձեռնությունը: «Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները, անկախ մեր տարածաշրջանային խնդիրներից, խիստ ամրապնդվել են թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումներով: Դատելով իրանական կողմի հայտարարություններից՝ այդքան էլ լավ չեն Իրան-Ադրբեջան հարաբերությունները: Իրանը, առհասարակ, արտաքին քաղաքականության ոլորտում բազմադարյա մշակույթ ունի: Իրանում երբեք չեն ասում այն, ինչը պարզապես այդ պահին մտածում են կամ պատրաստվում են անել: Իրանը բարդ երկիր է, մեզ մնում է հուսալ, որ նրանց իմաստությունը հօգուտ մեզ կծառայի»,-նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այդ մոտեցումը, անշուշտ, առաջին հերթին Իրանի շահերից է բխում: «Ցավոք, ՀՀ իշխանություն կոչվածներն էլ արտահայտում են այն նույն շահերը, որոնց մասին խոսում են մեր թշնամիները: Նրանց համար նշանակություն չունի ո՛չ Հայաստանի, ո՛չ հայ ժողովրդի ապագան: Նրանք հայկական իշխանություններ չեն, պարզապես անում են այն, ինչը պետք է իրենց տերերի ցուցումների համաձայն անեն»,-եզրափակեց Գ. Հարությունյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении