Yerevan, 20.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ահագնացող պատկեր է. արդյունավետության տիրույթում գործողություններ ակնկալելը տրամաբանական չէ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաշխարհային բանկը Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանների տնտեսական զարգացումների աշնան զեկույցում Հայաստանի համար կանխատեսել է աղքատության 43,1 տոկոս մակարդակ: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը հիշեցրել է նաև մեր պաշտոնական տվյալների մասին. ըստ վերջին գնահատման, աղքատության մակարդակը մոտ 47 տոկոս է կազմել:

«Ընդհանուր առմամբ, մենք արդեն իսկ բավականին լուրջ պատկեր ունենք. այդ ցուցանիշը բնակիչների գրեթե կեսին է հասնում: Հարկ է նկատել նաև, որ այդ վերջին գնահատականից հետո մենք բավականին լուրջ գնաճային ճնշումներով ևս մեկ տարի ենք ունեցել, որի ընթացքում մարդկանց եկամուտները չեն ավելացել: Հետևաբար, ՀՀ պաշտոնական վիճակագրությունն այս առումով դեռ կվատթարանա»,-«Փաստի» հետ զրույցում նշել է փորձագետը:

Անդրադառնալով աղքատության խորացմանը նպաստող գործոններին, նա առաջին հերթին առանձնացրեց գնաճը. «Աղքատություն առաջացնող բավականին լուրջ գործոն է գնաճը: Ցավոք, արդեն միայն գործազուրկ կամ ցածր եկամուտ ունեցողների մասին չէ խոսքը: Նվազագույն կենսական պահանջմունքների բավարարման խնդրի առաջ այսօր կանգնել են նաև մարդիկ, որոնք ստանում են միջինին մոտ եկամուտներ: Այստեղից էլ առաջանում է չափավոր աղքատություն կոչվածը: Այսինքն, մարդիկ, ովքեր ստանում են եկամուտներ, բայց գնաճային ճնշումների պատճառով իրենց եկամուտներն ուղղակիորեն չեն բավարարում նվագույն կարիքները հոգալուն: Այսօր, տարբեր գնահատականներով, չափավոր աղքատ է ՀՀ բնակչության մոտ 60 տոկոսը: Ինչ վերաբերում է նվազագույն պարենային պահանջմունքների բավարարմանը, ապա այս առումով սուր աղքատության մասին կարող ենք նշել: Այս տեսանկյունից բացասական դրսևորումներ կան»:

Հաջորդ գործոնի մասին խոսելով՝ Լ. Ամիրխանյանը նշեց, որ արդեն երկու տարի համընդհանուր գնաճային դրսևորումներ ունենք, և այդ տեմպը շարունակվում է: «Մենք արձանագրում ենք նոր գնաճ: Այս տարվա սեպտեմբերի դրությամբ սպառողական գների ինդեքսը 9,1 տոկոս է: Նույն ժամանակահատվածում միայն սննդամթերքի գնաճը կազմել է 12,5 տոկոս: Ինստիտուցիոնալ առումով դիտարկենք նվազագույն պարենային կամ սպառողական զամբյուղների արժեքները: Ըստ ԿԲ զեկույցում արձանագրված տվյալների, երկու տարվա ընթացքում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը ավելացել է 46, առաջին անհրաժեշտության ապրանքների նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 26,3 տոկոսով:

Այս համատեքստում հարկ է հարցնել՝ 2020-ից ի վեր արդյո՞ք մարդկանց եկամուտները համապատասխան աճ են արձանագրել: Ի դեպ, պարենային զամբյուղի արժեքը, որը 2 տարվա ընթացքում ավելացել է 46 տոկոսով, վերաբերում է այն մթերքներին, որ մարդուն պետք է գոյատևելու համար: Եվ եթե այս համատեքստում դիտարկում ենք մարդկանց եկամուտները, նույն ԿԲ-ի տվյալներով, բնակչության 60 տոկոսի եկամուտներն ավելացել են ավելի քիչ, քան պարենային զամբյուղը: Սա իրականում ահագնացող պատկեր է: Նույն ԿԲ-ի տվյալներով, ՀՀ ամբողջ բնակչության ընդամենը տասը տոկոսի եկամուտներն են գերազանցել առաջին անհրաժեշտության ապրանքների զամբյուղի աճը: Սա չէր կարող չանդրադառնալ ընդհանուր աղքատության ցուցանիշի վրա: Իրապես սարսափելի է մտածել, որ երբ այս ամենի գնահատված, ամփոփիչ պատկերն ունենանք, իրականում աղքատության ի՞նչ մակարդակի հետ ենք գործ ունենալու: Ցավոք, վերջին առնվազն տասը և ավելի տարիների կտրվածքով սա աննախադեպ և բացասական ցուցանիշ է»,-նշեց մեր զրուցակիցը:

Փորձագետն այս համատեքստում է դիտարկում նաև ՄԱԿ-ի պարենային ծրագրի զեկույցի տվյալները, ըստ որոնց, Հայաստանում թերսնվողների թիվը հասնում է 500 հազարի: «Եթե վերոնշյալ զեկույցի հետ դիտարկենք նաև վերջին ժամանակահատվածում ՄԱԿ-ի կողմից ներկայացված «Սովի քարտեզն» ու համեմատականներ անցկացնենք, ապա մենք առնվազն երեք ամիս առաջվա տվյալներով ունենք իրավիճակ, երբ ընդամենը մեկ ամսում մեզ մոտ 90 հազարով ավելացել է թերսնվածների թիվը: Սա իրականում ցույց է տալիս այն, ինչը կա մեր իրականության մեջ: Սա ցավալի պատկեր է. որքան էլ կառավարության կողմից հակառակն է պնդվում, ցավոք, մեր գնահատականներում չենք կարող շրջանցել այդ պատկերը: Ես այս առումով չեմ ուզում կառավարությունից եկող աննախադեպ աճերի, դրական ֆոների և այլնի վերաբերյալ որևէ մեկնաբանություն անել, որովհետև, հաշվի առնելով իրական պատկերը, դրանք առնվազն վիրավորական են սեփական հանրության համար»,-շեշտեց փորձագետը:

Այդուհանդերձ, ըստ նրա, մի կարևոր հանգամանք կա. «Երբ կառավարությունը իրական պատկերի ախտորոշումը իրականությունից կտրված է տալիս, առնվազն անտրամաբանական է ակնկալել, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման համար մղվող պայքարը, իրականացվող գործողություններն արդյունավետ կլինեն: Դիտավորյալ, թե ոչ, բայց իրենց կողմից պատկերն աղավաղված է ներկայացվում և իրականության հետ որևէ կապ չունի, ըստ այդմ, արդյունավետության տիրույթում գործողություններ ակնկալելը տրամաբանական չէ: Այս համատեքստում կարելի է դիտարկել վերջերս նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների բարձրացման նախաձեռնությունը: Որևէ կերպ չեմ նսեմացնում այդ մի քանի հազար դրամի նշանակությունը յուրաքանչյուրիս համար, բայց ավելորդ է խոսել այն մասին, թե դրանով որքանով է սոցիալական խնդիր լուծվում, կամ աղքատության մակարկադի վրա դա ինչ ազդեցություն է ունենալու:

Այդուհանդերձ, չենք կարող շրջանցել համաշխարհային շուկաներից եկող օբյեկտիվ ճնշումները: Չենք կարող շրջանցել նաև այն իրողությունը, որ ԵՏՄ-ն նաև գնաճի համատեքստում մեր տնտեսության համար բավականին լուրջ անվտանգության երաշխիք է եղել: Բայց անգամ այդ օբյեկտիվ գործոնների քննարկման պարագայում կառավարության անելիքների համատեքստում պետք է գոնե առնվազն բոլոր անհարկի գնաճային ճնշումների նկատմամբ մաքսիմալ լուրջ վերահսկողություն լիներ, որին ականատես չենք եղել: Կառավարության կողմից պետք է սովորականից դուրս վերահսկողության բարձր մակարդակ լիներ, ինչը տեսանելի չէ»:

Լիլիա Ամիրխանյանի հետ զրույցում անդրադարձանք նաև ՀՀ կառավարության որոշման նախագծին, որով օտարերկրացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ 150 հազար ԱՄՆ դոլար Հայաստանում ներդնելու դիմաց: «Եթե չունենայինք անվտանգային խնդիր, չլինեինք եռացող տարածաշրջանում և շրջապատված չլինեինք թշնամիներով, նախագծի մասին կարելի էր խոսել: Առհասարակ, նման նախագիծը բազմաթիվ ռիսկեր ու մարտահրավերներ ունի: Նման նախագիծ բերելու համար առնվազն պետք է վստահ լինել, որ դրանք չեզոքացնելու բոլոր մեխանիզմները կան, և որոնց արդյունավետությունը 100 տոկոսով ապացուցված է»,-ասաց մեր զրոցակիցը՝ շեշտելով, որ նախագծի շուրջ պատկան մարմինների պարզաբանումները ցույց են տալիս, որ նման մեխանիզմներ չկան:

«Կառավարությունն ընդունում է, որ կան մարտահրավերներ և ռիսկեր, բայց այդ դեպքում ո՞ւր են նշված մեխանիզմները: Եթե այդ մեխանիզմները չեն ներկայացվում, փորձագիտական և հանրության բոլոր շերտերում կա իրավունք ենթադրելու դրանց բացակայության մասին: Դրանից բխող ածանցյալ ենթադրություններն իրենց հերթին շատ բազմազան կարող էին լինել, օրինակ՝ որ սա ուղղորդված, նպատակադրված քաղաքականություն է: Ընդհանուր առմամբ, այսպես ասած, ոսկեգույն անձնագրերի քաղաքականությունը նորություն չէ:

Այս առումով բավականին լայն համաշխարհային փորձ կա. բայց նույն համաշխարհային փորձի համատեքստում կան երկրներ, որոնց համար ընդհանրապես կարևոր չէ, թե ինչ կարգի և որակի մարդկային ռեսուրս կներթափանցի իրենց երկիր: Կան նաև երկրներ, որոնք խիստ պայմաններով են իրականացնում ամբողջ գործընթացը, որոնց թվում նաև անվտանգային միջոցառումներն են: Բայց երկու պարագայում էլ չկա այն իրավիճակը, որն ունենք Հայաստանում: ՀՀ-ի անվտանգային միջավայրի խնդիրն այս ամենից վեր է, և այդ գործոնից բխող մարտահրավերները պետք է հաշվի առնել: Մեր առաջնային խնդիրն անվտանգությունն է և այս առումով երաշխավորված չենք վատագույն զարգացումներից: Երաշխիքը պետք է սեփական կառավարության կողմից հակազդող մեխանիզմների ներկայացումը լինի, որոնք չկան: Հետևաբար, կա իրավունք ենթադրելու հնարավոր ամենավատ սցենարների մասին»,եզրափակեց Լ. Ամիրխանյանը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!