Ереван, 23.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Սրանց հետ որևէ անելիք չկա. ասում են՝ ապագա կա, իսկ իրականում չկա». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանափոխություն, չդադարող պատերազմ, անվերջանալի խնդիրներ, որոնց լուծում չի տրվում, անհասկանալի որոշումներ: Վերջին չորս և ավելի տարիներին այս իրավիճակում ենք ապրում: Իսկ ո՞ւր ենք հիմա հասել: Նկարիչ Աշոտ Ավագյանն ասում է՝ երևի թե դա տիեզերքի ամենադժվար հարցն է: «Խայտառակ վիճակում ենք՝ անորոշ, անհասկանալի: Այս պահին նման իրավիճակում ենք ապրում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է նա:

Արձագանքում եմ՝ չնայած իրավիճակն անհասկանալի ենք որակում, բայց, կարծես, հիմա ամեն ինչ ավելի ակնհայտ է՝ բոլոր կողմերի նպատակները ջրի պես զուլալվել են: «Ամեն ինչ պարզ է այն իմաստով, որ երկիրը հանձնվում է, բոլորը դա ասում են, բոլորը դա գիտեն: Հոգեբանորեն խայտառակ վիճակ է՝ անտարբերությունից սկսած վերջացրած պարտվողականությամբ: Համակերպվելու միտում է նկատվում»,-հավելում է նա:

Նկարչի խոսքով, մարդկանց մի փոքր զանգված կարծում է, որ այսպես չի կարող մնալ, պետք է մի բան անել, մեկ օր պետք է ռևանշ լինի: «Բայց ռևանշն էլ ժամանակ է ուզում, գուցե հինգ, գուցե քսան տարի պետք լինի դրա համար: Ռևանշի համար անհրաժեշտ է նաև, որ իշխանությունը փոխվի, նոր իշխանություն գա, և մտածեն հետագա անելիքների մասին: Սրանց հետ որևէ անելիք չկա: Ասում են՝ ապագա կա, իրականում չկա: Եկել, նստել են Իշխանասարի վրա, ամբողջ մեր տարածքը՝ համարյա մինչև Դաստակերտ, իրենց բռի մեջ է: Իսկ սա հոգեբանորեն չի կարող մարդկանց չճնշել»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Մեծախոսություն է համարում այն, որ ասում են՝ մենք չենք հանձնի, մենք չենք տա ճանապարհը: «Դա ինքնախաբեություն է, իրենք իրենց հույս են տալիս, բայց հոգու խորքում շատ լավ պատկերացնում են, թե ինչ է կատարվում»,-ասում է պարոն Ավագյանը, իսկ ես հավելում եմ՝ շատերս ենք հասկանում, թե ինչ աղետի մեջ ենք:

Արձագանքում է՝ աղետը մեղմ բառ է իրավիճակը նկարագրելու համար: «Բայց այս նույն աղետի զգացողությունը շատերին ամուլ է դարձրել: Մարդիկ կան, որոնք, այո, դժգոհում են, այո, հարցեր են ուղղում, ասում են՝ այս ի՞նչ եք անում: Շատերն էլ իրենց կոմֆորտ զոնայի մեջ են փակվել ու ոչինչ չեն ուզում անել, երևի այսպես իրենց հարմար է ապրել, համակերպվել են աղետի հետ: Իրենց մտքի մեջ ասում են՝ սա է, ի՞նչ անենք: Շատերն էլ գուցե մտածում են հեռանալու մասին»,-նշում է նկարիչը:

Ավագյանի խոսքով, իսկ այն մարդկանց հետևից, որոնք ասում են, թե ինչ է պետք անել, չեն գնում, չէ՞ որ այդ դեպքում իրենց իսկ ստեղծած կոմֆորտ զոնայից պետք է դուրս գան: «Այս իրավիճակից դուրս գալու համար ելքեր առաջարկողներին մարդիկ չեն հավատում: Սա էլ պատահական չէ, բազմաթիվ տեխնոլոգիաներ են կիրառվել դրա համար, աշխատել են այդ ուղղությամբ: Ոմանք շարունակում են հավատալ այս իշխանություններին, ոմանք գիտակցել են իրենց կատարած սխալը, բայց չեն ուզում «մեջքի ընկնել», քաջություն չունեն իրենց մեղքն ընդունելու: Այստեղ ապաշխարելու խնդիր կա: Ոչ բոլորն, իհարկե, բայց շատերն ընդունեցին, որ 2018 թ.-ին սխալվել են, երբ ընտրել են այս մարդկանց: Մյուս աբսուրդն էլ այն է, որ մարդիկ, որոնք հստակ գիտակցում են ժամանակին կատարած իրենց սխալը, նոր ընտրության դեպքում անելու են նույնը՝ կրկնելու են նույն սխալը, որովհետև վերլուծելու, եզրակացություններ անելու քաջություն չունեն: Սա այդ ամուլ վիճակի հետևանքն է, մարդկանց ամլացրել են: Հիմա արդեն շատերի հետ բանավեճի մեջ չեմ մտնում, որոշ մարդկանց դեպքում իրենց մտածողությունը, կարծիքը չի փոխվելու, որոշների դեպքում փոխվել է, բայց, միևնույնն է, քեզ հետ չեն համաձայնում, ամաչում են, քանի որ ժամանակին իրենց ասել ես՝ չի կարելի այսպես վարվել»,-ասում է նա:

Վերջերս Սիսիան համայնքում ՏԻՄ ընտրություններ էին, որոնցում մասնակցում էր նաև Աշոտ Ավագյանը, նա գլխավորում էր ՀՅԴ ցուցակը: Սիսիանում ընտրությունների արդյունքում առաջատարը ՔՊ-ն էր: Շատերի համար անհասկանալի էր, թե ինչպես հատկապես այն համայնքներում, որտեղ թշնամու շունչն առավել քան մոտիկից է զգացվում, կրկին ընտրում են գործող իշխանություններին: Ինքնապաշտպանական բնա՞զդն էլ չի գործում: «Տեսեք՝ քարոզարշավի ժամանակ ասում էինք, որ մեր գերխնդիրը ջուր, գազ քաշելը կամ ասֆալտ անելը չէ, դրանք ընթացիկ հարցեր են, այլ ինքնակազմակերպումն է և անվտանգության ապահովումը: Քարոզարշավը սկսելուց մի քանի օր հետո՝ սեպտեմբերի 13-ին, սկսեցին ռմբակոծել, թշնամին եկավ ու նստեց Իշխանասարի վրա: Հաջորդ օրը գնացի համայնքի կենտրոն, մի տեղ կա, չէ՞, որտեղ բոլորը հավաքվում են, քննարկում իրենց իմացածն ու չիմացածը: Իջա մեքենայից, որ մարդկանց մոտենայի, մի երկու հոգի ասացին՝ «էնքան կռկռացիր, մինչև սկսեցին խփել»: Հասկանո՞ւմ եք տրամաբանությունը: Եվ այս մարդկանց հետ դու ուզում ես հայրենիք պաշտպանել, անվտանգության հարց լուծել: Ստացվում է, որ քեզ խփում են, իսկ դու ընտրում ես այն մարդուն կամ գործընկեր դառնում մեկի հետ, ով թույլ է տվել, որ քեզ խփեն: Սրանք հոգեբանական հարցեր են»,նշում է զրուցակիցս:

Արձագանքում եմ՝ այս առումով հասարակության մտածողության մեջ բան փոխելու համար երկար ժամանակ կպահանջվի: Նա համաձայն չէ: «Իշխանությունը փոխվում է, նորմալ տղամարդ տղա է գալիս, երկու ամսվա մեջ ամեն ինչ փոխվում է: Կամային մարդ է պետք: Պետական քարոզչությունը փոխելուց պետք է սկսել: Ամեն ինչ գալիս է իշխանությունից, կարևոր է, թե իշխանությունն ինչ է ասում հասարակությանը: Ժողովուրդը կարող է ինչ-որ բաներ չհասկանալ, բայց ղեկավարն իրավունք չունի անգրագետ լինել: Ամեն ինչ կարելի է փոխել»,-եզրափակում է Աշոտ Ավագյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Азербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян«Коммерсантъ»: Бакинское время Москвы 24 апреля для посетителей мемориала Цицернакаберд задействуют бесплатные маршруты Захарова о предоставлении США помощи Украине: «Простых украинцев насильно гонят на убой как «пушечное мясо» Полицейские требуют открыть дорогу Киранц-Воскепар: архиепископ ведет с ними переговоры Для четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленныхЭдгар Севикян в составе «Ференцвароша» стал чемпионом Венгрии В Тбилиси прошел женский марш против закона об «иноагентах» Католикос Всех армян посетил монастырский комплекс Сурб Саркис в Арагацотне ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .ЕС полностью поддерживает переговорный процесс между Арменией и Азербайджаном — Тойво Клаар Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянФСБ России сообщила о задержании гражданина Украины на пропускном пункте Верхний Ларс Байрамов обсудил с уходящим послом Ирана региональные форматы типа 3+3 В военном лагере в Ираке прогремел взрыв: погиб один человек, 8 человек ранены Пашинян признает свою неудачуКак обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола Пашиняна