Ереван, 29.Март.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Թշնամին բանակցություններն օգտագործելու է՝ որպես շղարշ. միայն ռազմական ճանապարհով է փորձում իր հարցերը լուծել». Մհեր Հարությունյան

ИНТЕРВЬЮ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դոցենտ, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պատմաբան Մհեր Հարությունյանի խոսքով՝ հակամարտության պարտմության ամբողջ ընթացքում Ադրբեջանը բանակցությունները որպես միջոց է օգտագործել հետագա մարտական գործողություններին նախապատրաստվելու համար։

«Անգամ 1993-1994 թվականներին, երբ Պաշտպանության բանակը հաջողություններ էր արձանագրում ռազմաճակատում, ադրբեջանական կողմը միշտ էլ բանակցություններն օգտագործել է օպերատիվ դադարներ ձեռք բերելու և ուժերը վերախմբավորելու համար։ Իսկ ներկայումս, երբ Ադրբեջանը որոշ մարտավարական առավելություն ունի, կարծում եմ՝ այդ բանակցություններն օգտագործելու է՝ որպես շղարշ իր հետագա ագրեսիվ գործողություններն առաջ մղելու և Հայաստանի Հանրապետությունից ու Արցախից նորանոր տարածքներ գրավելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մհեր Հարությունյանը՝ անդրադառնալով հայտարարություններին, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է միմյանց հետ բանակցեն։

Շարունակելով միտքը՝ պատմաբանը նշեց, որ բանակցային գործընթացի նկատմամբ որևիցէ վստահություն կամ  որևէ ակնկալիք Արցախը չունի՝ ելելով կյանքի փորձից։ Այս համատեքստում, եթե անդրադարձ կատարվի ոչ հեռու անցյալի օրինակներին, ապա դրանք հուշում են, որ ադրբեջանական կողմը միայն պարտություններ կրելուց հետո է նստում բանակցությունների սեղանի շուրջ՝ հետագա հարձակումներին նախապատրաստվելու համար։

«Իհարկե, բանակցային լուրջ գործընկերոջ հետ կարելի է բանակցություններ վարել, սակայն այս առումով Ադրբեջանը որևէ վստահություն չի ներշնչում»,- հավելեց Մհեր Հարությունյանը։

Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին զուգահեռ, Հայաստանի իշխանությունները խոսում են «խաղաղության դարաշրջանի» բացման, Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու և արցախահայության և ադրբեջանցիների համակեցության  մասին, ինչը Մհեր Հարությունյանի կարծիքով՝ ինքնախաբերություն է և ցանկալին իրականության տեղ ներկայացնելու անհաջող վարքագիծ, որն իրականության հետ որևէ առնչություն չունի։

«Երբ թշնամին մշտապես պատերազմական գործողություններ է վարում, արյուն է հեղում և ամենևին չի թաքցնում ավելի հեռուն գնացող նվաճողական քաղաքականությունն ու նպատակակետերը, որոնք հաջորդ ագրեսիայի թիրախ են դառնալու, և այդ համատեքստում խոսել «խաղաղության դարաշրջանի» մասին կամ ունենալ ինչ-որ ակնկալիքներ՝ տեղին չեմ համարում։ Կրկնում եմ՝ դա ինքնախաբեություն է։

Ինչ վերաբերում է  տեսակետին, թե երբևէ կողք կողքի ապրելու հնարավորություն կարող է լինել և դրա շուրջ կազմակերպել քննարկումներ, կարծում եմ՝ ժամանակի վատնում է։ Դրա փոխարեն՝ մենք զօր ու գիշեր պետք է պատրաստվենք, որպեսզի վերականգնենք ուժերի հավասարակշռությունը, որը միակ պայմանն է հարևանների հետ հարաբերություններ կառուցելու համար, այլ տարբերակ ուղղակի բացառվում է»,- շեշտեց նա։

Հարցին՝ Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորում հնարավո՞ր է, երբ թշնամին Ադրբեջանն է, Մհեր Հարությունյանը պատասխանեց՝ դժբախտությունն այն է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ակնկալիքներ ունի միայն հայկական կողմը։

«Վերջերս, ագրեսոր պետության ղեկավարությունը կարծես թե ծաղրելով մեզ, ինչ-որ խաղաղության կամ հակամարտությունը կարգավորելու մասին էր խոսում, որն անհնարին եմ համարում։ Թշնամին միայն ռազմական ճանապարհով է փորձում իր հարցերը լուծել, և եթե նկատել եք, մշտապես շտապում է, քանի դեռ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրադրությունը հօգուտ իրեն է, ուստի Ադրբեջանը փորձում է շահեկան պայմաններով ամրագրել 2020 թվականի աշնանային պատերազմի անընդունելի հետևանքները։ Կարծում եմ՝ մենք բոլոր միջոցներով մեր անհամաձայնությունը պետք է հայտնենք այդ զավթողական պատերազմի հետևանքներն ամրագրելու Ադրբեջանի բոլոր փորձերին։ Դրանք ոչ միայն  անընդունելի են, այլև դատապարտված են ձախողման»,- եզրափակեց Մհեր Հարությունյանը։

Гендиректор Ucom принял участие в конференции по рекрутингу Журнал Global Finance признал Америабанк лучшим банком в Армении в 2024 году«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Очевидно, что после 5 апреля в Армении будет создана новая политическая реальность։ Аршак КарапетянПогода в Армении: резкое потепление МИД Армении и Кореи обсудили перспективы двустороннего сотрудничества Пашинян отправляет группы в Тавушскую областьЛавров: Миссия ЕС в Армении превращается в миссию НАТО Курсы валют в Армении Глава МИД Латвии подал в отставку Шаг назад от подачи заявки на вступление в ЕС?Азербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территории Россия не собирается воевать с НАТО: Путин Погода в Армении: резкое потепление Экономист назвал условия создания единой валюты БРИКС Парламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного Карабаха Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повысится Международный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евро Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата Эксперт заявил о неизбежности деглобализации мировой экономики Пашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности Армении Politico указал на сроки представления плана по помощи ЕС Украине Из более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человек Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел Шахраманян Генпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художников В ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и Украиной Нефть Brent подорожала до $85,76 за баррель ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТА Следующая цель администрации — российская военная базаКого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянМария Захарова: Будущее всего Южного Кавказа является для Парижа лишь инструментомМиллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Сборная Азербайджана по самбо отказалась приехать в ЕреванИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Ева Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьеры Министр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуация В водном секторе Армении довольно тяжелая ситуация: министр территориального управления и инфраструктур РА Лева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты» Погода в Армении Fox News: К дому советника президента США подбросили навоз В Сюникской области произошло ДТП со смертельным исходом Французские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителей