Երևան, 05.Փետրվար.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ավելի լուրջ աղետի են տանում՝ փորձելով գեղեցիկ փաթեթավորումներով այլ բան ցույց տալ»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի բարեկամ ու դաշնակից երկրները շարունակում են կտրուկ արձագանքել Հայաստանում ԵՄ դիտորդների ներկայությանը, նաև ԵԱՀԿ առաքելության հնարավորությանը: Իրանագետ Հարութ Առաքել յանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտել է, որ ԵՄ 40 դիտորդները, որոնք տեղակայվելու են երկու ամսով, ոչինչ չեն կարողանալու անել և ոչ մի երաշխիք էլ չեն կարող տալ:

«Այստեղ կարող ենք տեսնել նաև ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի միջև անհամաձայնություններն ու խնդիրները: ԵԱՀԿ-ն հույս ուներ, որ ԵՄ-ն ավելի ուշ կտեղակայի իր դիտորդներին, մինչդեռ ԵՄ-ն փորձեց դիտորդներին բերել Վրաստանի իր առաքելությունից: Ամեն դեպքում, հիմա Հայաստանում փորձում են ցույց տալ, թե սա աննախադեպ է, բայց եթե աննախադեպ լիներ, ու Նիկոլ Փաշինյանն էլ Եվրոպայի կողմից երաշխիքներ ստանար, ԵՄ առաքելությունը երկու ամսով չէր սահմանափակվի, այն ավելի երկարատև կլիներ: Այս ամենը գիտեն նաև Իրանը և Ռուսաստանը: Հիմա պարզապես դիվանագիտական վեճեր են գնում՝ ցույց տալու իրենց անհամաձայնությունն այն քայլերին, որ կատարում է Հայաստանը տարածաշրջանում: Սա արվում է, որ հետագայում լինի փաստ առ այն, որ ժամանակին ասել ու զգուշացրել էին: Հայաստանին զգուշացնում են, որ երբ տարածաշրջան ես բերում հակադիր բևեռից ինչ-որ ուժի, դա ապագայում ունենալու է իր հետևանքը: Իրենք լավ գիտեն, որ այդ առաքելությունները ոչ մի էական փոփոխություն կամ երաշխիք չեն տալու Հայաստանին՝ տարածաշրջանում մեր դեմ կատարվող գործողությունների համատեքստում»,-ասաց մեր զրուցակիցը:

Իրանագետը, սակայն, ՀՀ իշխանությունների առկա քաղաքականությունը չի դիտարկում որպես դեպի Արևմուտք շրջվելու փորձ: «Ներկայիս մեր դիվանագիտությունը, մեծ հաշվով, քաոսային է: Հիմնականում ոչ մի նորմալ ուղղվածություն ոչ մի կողմին չկա: Ժամանակին խոսվում էր այն մասին, թե «բանակցությունները սկսելու ենք մեր զրոյական կետից», ու այդ զրոյական կետը մեր երկրին աղետ բերեց: Հիմա դա կոծկելու համար իրենք բոլոր դռները թակում են՝ սկսած Թեհրանից, Մոսկվայից, Բրյուսելից, Վաշինգտոնից, և այս գործելաոճը շարունակվում է: Մեծ երկրները չգիտեն, թե մենք այս պահին ինչ ենք ուզում, որոնք են մեր նպատակները, շահերը, ինչը Երևանում պարզ ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Հետևաբար, ըստ մեծ երկրների դիվանագիտության տրամաբանության, իրենք են փորձելու հարցերը լուծել, պարզապես ՀՀ իշխանություններն են դռնեդուռ ընկել ու փորձում են ցույց տալ, թե ինչ-որ դիվանագիտություն է վարվում»,ընդգծեց իրանագետը՝ շեշտելով, որ սա դիվանագիտություն չէ, այլ արկածախնդրություններով երկիրը կրկին աղետների տանելու և վերջում դրա մեջ դրսի ուժերին մեղադրելու հերթական դրսևորում:

«Եթե դու չգիտես՝ ինչ ես ուզում, քո նպատակը որն է, շատ բնական է, որ բոլոր ուժերն են դերակատարություն ունենալու մեզ առնչվող հարցերում: Շատ մոտ՝ Վրաստանի օրինակը բերեմ: Երբ Վրաստանը գնաց նման արկածախնդրության, և երկիրը տարան քաոսի, մասնատման, Վրաստանում բոլոր աշխարհաքաղաքական ուժերն իրենց ներկայությամբ փորձեցին բզկտել այդ երկիրը: Հիմա նոր-նոր է Վրաստանը փորձում ուշքի գալ, հասկանալ, թե ինչ է կատարվել իր հետ: Հիմա եթե մենք, թե՛ Վրաստանի, թե՛ նաև Ուկրաինայի փորձը տեսնելով, պետք է նույնը կրկնենք, նշանակում է, որ դաս չենք առնում մոտիկ ու հեռու պատմություններից»,-նշեց Հ. Առաքելյանը:

Վերադառնալով Իրանին ու հաշվի առնելով, որ Իրանը վերջին շրջանում շատ կտրուկ է արձագանքում նաև պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխության հնարավորությանը՝ իրանագետը հավելեց. «Ամեն դեպքում Իրանն իր համար նկատելի վտանգները պարզ ձևակերպում է: Սահմանների փոփոխությունն Իրանը հիմնական վտանգն է համարում տարածաշրջանում, այդ թվում՝ նաև մեզ համար: Այսինքն, երբ մենք անհիմն փորձում ենք կոշտացնել մեր դիրքերը, և այդ կոշտ դիրքերը պահպանելու ռեսուրսներ չունենք, լինում է էսկալացիա, որն արդեն դիվանագիտության ավարտն է: Այդ պարագայում ավելի կոշտ ռազմական գործողություններ են սկսվում, և չգիտես, թե ինչ տեղի կունենա: Թեպետ մոտավոր հասկանալի է, իհարկե, երբ չունես դիմակայելու ռեսուրսներ, հիմնական պարտվող ու կորցնող կողմը դու ես: Իսկ վտանգներից ամենաառաջնայինը տարածքի կորուստն է: Վերլուծելով, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և, առհասարակ, Կովկասում, Իրանն այդ վտանգը տեսնում է: Հիմա Իրանը փորձում է նաև մեզ այդ մասին զգուշացնել, փորձում է մի քիչ ավելի կոշտ դա փոխանցել նաև Ադրբեջանին՝ շեշտելով, որ չի հանդուրժելու: Ամեն դեպքում, եթե զգում ենք այդ վտանգը, պետք է թույլ տանք, որ այն երկրները, որոնց շահերն այս պահին համընկնում են մեր շահերի հետ, կարողանան մանևրել, կարողանան պաշտպանել իրենց շահերը, ըստ այդմ՝ նաև իրենց շահերի հետ համընկնող մեր շահերը: ՀՀ իշխանությունը դա թույլ չի տալիս: Թեպետ Իրանը այդ մասին կասի, էլի կասի, բայց երբ տեսնի, որ իր ասածը չեն հասկանում, չեն ընկալում, իրենց ռազմավարությունը կփոխեն»:

Անդրադառնալով Իրանի այս պահի հիմնական նպատակին՝ նա ընդգծեց. «Այս փուլում իրենց ռազմավարությունը տարածաշրջանում Հայաստանի հետ հարաբերությունների ավելի խորացումն է և սահմանների փոփոխություն, էսկալացիաներ թույլ չտալն է, ինչը շատ հավանական է: Թուրքիան գրավել է Իրաքի հյուսիսը, Սիրիայի հյուսիսը, 30 տարի՝ Կիպրոսի հյուսիսը, բայց Արևմուտքի կողմից իր դեմ ոչ մի պատժամիջոց չկա: Խոսքը նույն Արևմուտքի մասին է, որից հիմա երաշխիքներ ենք փնտրում: 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան իր ամբողջ զինտեխնիկայով ու իր ամբողջ հրամանատարական կազմով աջակցեց Ադրբեջանին: Այդ ժամանակ ևս Արևմուտքի կողմից ոչ մի արձագանք չեղավ: Արևմուտքը գոնե Թուրքիային չսանձեց: Այսինքն, չասաց, որ եթե պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, գոնե թող այդ կողմերի միջև լինի: Մինչդեռ, օրինակ, այսօր Իրանին ասում են՝ զենք մի տուր Ռուսաստանին: Թուրքիան Ադրբեջանի հետ մեր դեմ ելավ, մենք կորցրինք մեր տարածքները, ու դեռ ավելին կորցնելու վտանգ կա, բայց, այսքանով հանդերձ, դեռ փորձում ենք երաշխիքներ փնտրել Արևմուտքում՝ աչքաթող անելով մեր բնական դաշնակցի կոչերը, աջակցության ձեռքը, որը մենք չենք սեղմում»:

Անդրադառնալով վտանգներին ու մարտահրավերներին, որոնք բխում են հատկապես հնարավոր «խաղաղության փաստաթղթից», մեր զրուցակիցը պատկերավոր օրինակ բերեց: «Իմ պիջակն իմ հագից տանում են, և ինձ պինդ պահելու կամ ընկերոջս կանչելու փոխարեն ասում եմ՝ «ես շատ դեմոկրատ մարդ եմ, խաղաղություն եմ ուզում»: Բայց, միևնույն է, տանում են պիջակս, հետո շապիկս, ու ես էլի ասում եմ՝ գիտեք, ես խաղաղության կողմնակից եմ, ես դեմոկրատ եմ, ինձ հրավիրում են դեմոկրատական երկրների գագաթաժողովին: Իրականում, եթե ունակ չես երկրիդ անվտանգությունը պահպանել ու պաշտպանել, բոլոր նման կոչերը դատարկաբանություններ են: Այսօր աշխարհն այդ արժեքներով չի առաջնորդվում:

Խոսքը «ժողովրդավարության բաստիոն ենք, եկել են մեզ հոշոտելու» և նման այլ հայտարարությունների մասին է: Աշխարհը, կոպիտ ասած, թքած ունի նման բաների վրա: Եթե ունակ չես ինքդ քեզ պաշտպանել, չեն հարգելու, ինչքան էլ հայտարարես, թե դեմոկրատ ես: Մեծ հաշվով, ավելի լուրջ աղետի են տանում՝ փորձելով գեղեցիկ փաթեթավորումներով այլ բան ցույց տալ: Այսինքն, փորձում են ցույց տալ, թե, այն ինչը մեր գլխին գալիս է, այն պատճառով է, որ մենք լավն ենք և իրենք ուզում են մեզ ոչնչացնել: Իսկ զուգահեռ չեն խոսում այն մասին, որ մենք չենք պատրաստվել, չենք զինվել: Ցավոք, հիմա մեր ժողովուրդն ավելի շատ հենց այդ բոլոր խոսույթներն է կուլ տալիս, որը տարածում են իշխանական շրջանակները: Փոխանակ պատերազմից հետո ավելի ռացիոնալ դառնայինք, ավելի իռացիոնալ դարձանք ու փորձում ենք ավելի շատ հեքիաթների, քան ռեալ քաղաքականությանը հավատալ»,-եզրափակեց իրանագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր բախտը չբերեց, արժանի էինք ոչ-ոքիի․ Անչելոտին՝ Մալյորկայի հետ խաղի մասին Խոշոր հրդեհ՝ Երևանում. սեփական տան ննջասենյակն ու հյուրասրահը վերածվել են մոխրակույտի, կա վիրավոր Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը նավաբեկությունից հետո ավելի քան 40 միգրանտի է փրկել Արցախի իրավապահները միջոցներ են ձեռնարկում սոցցանցերում երկրի ԱԱԾ-ն հիշատակող հրապարակումների վերաբերյալ Կոտայքի մարզում մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել Ծեծկռտուք և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածներից մեկը «Շմայս»-ի 22-ամյա որդին է Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այրվել է Մարտակերտի Վերին Հոռաթաղի բնակչին պատկանող խանութը Վերջին տարիներին հանրային ու քաղաքական կյանքը Հայաստանում գլխիվայր շուռ է եկել և շուռ է տվել ամեն բան. Արտակ ԶաքարյանՊիրինեյան թերակղզու առաջին հիբրիդային էլեկտրակայանը սկսել է աշխատելՓաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»Ռուբեն Վարդանյանի գործունեության լավագույն գնահատականներից մեկը տվել են Հայաստանի ԱԺ ամբիոնիցԽոշոր ավտովթար Արարատի մարզում․ 28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կա վիրավոր Սպասվում է ձյուն և մառախուղ Ուկրաինայում հակամարտության ելքից շատ բան է կախված նաեւ Հարավային Կովկասում. Դմիտրի Տրենին Մեսսիի դեմ խաղալով տանջվել եմ, իսկ հիմա նրա կողքին հաճույք եմ ստանում. Ռամոս Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Պիրինեյան թերակղզու առաջին հիբրիդային էլեկտրակայանը սկսել է աշխատել Հերթական երկրաշարժը՝ Իրանում երջին տարիներին հանրային ու քաղաքական կյանքը Հայաստանում գլխիվայր շուռ է եկել և շուռ է տվել ամեն բան, այդ թվում՝ Արցախում. Արտակ ԶաքարյանԱյլ բան չկա ներկայացնելու, ստիպված զինվորական հանդերձանքի թեման են բարեփոխման անվան տակ հրում. Տիգրան Աբրահամյան Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փակագծեր է բացում Լարսը բաց է Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել Հայտնի է, թե ով է երեկ կալանավորված քրեական հեղինակությունը «ՀՀ-ն նոկաուտի ենթարկված բռնցքամարտիկի վիճակում է․ ասում են՝ կռվի, բայց նույնիսկ գոյատևել չենք կարող» (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում փետրվարի 4-ինՀամոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր որակ հաղորդել մեր փոխգործակցությանը. Փաշինյանը՝ Շրի Լանկայի վարչապետին Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ Մարգարայի բնակիչները մտահոգություններ ունեն հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման առնչությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է N ուսումնական զորամաս․ նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին Վարդենիսում ավտոտնակ է այրվել, ներսում` ավտոմեքենա ԵՄ երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների առավելագույն շեմը սահմանելու շուրջ ԶՊՄԿ-ն և Սյունիքի մարզպետարանը կհամագործակցեն մի շարք ուղղություններով Եթե Կիևը հարվածի Ղրիմին, ամբողջ Ուկրաինան կայրվի. Մեդվեդև Կառավարության նոր որոշումը՝ վարժական հավաքների մասին Թուրքիան և Ադրբեջանը 2023-ին համատեղ 10-ից ավել զորավարժություն են նախատեսել Բլինքենը ԱՄՆ երկնքում հայտնված օդապարիկի պատճառով հետաձգել է այցը Չինաստան Ինչո՞ւ է գունատ «հատուկ հնեցված» կոնյակը. «Փաստ»Կոշում բախվել են թուրքական և հայկական համարանիշներով մեքենաներ․ կան զոհ և վիրավորներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՓԵՏՐՎԱՐԻ). Էսկալատորի ամենախոշոր վթարը, «Ֆեյսբուքի» ստեղծումը, ռետինե կրկնակոշիկների գյուտը. «Փաստ»«Սերգեյ Լավրովը խճճվել է». «Փաստ»Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն Վարդանյան Կարմիր Խաչի միջոցով այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 6 հիվանդ Եվրոպայում խաղալու ցանկություն ունեմ․ Էդուարդ Սպերցյան Արտաքին քաղաքականությունը պետք է ծառայի ոչ թե չարակամների թիվն ավելացնելուն, այլ, ընդհակառակը, ընկերների թիվը առավելագույնի հասցնելուն. «Փաստ»Արտարժույթների փոխարժեքներն այսօր