Yerevan, 29.March.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ինչո՞ւ առանցքային հարցերի վերաբերյալ չունենք միասնական տեսակետ». hամաժողովն ամփոփեց աշխատանքները․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հոկտեմբերի 20-ից 23-ը Երևանում տեղի ունեցան «Արարատյան ալ յանս» մտքի կենտրոնի համաժողով-քննարկումները՝ ուղղված Հայաստանի և Արցախի զարգացման ազգային օրակարգի ձևավորմանը։ Համաժողովի ընթացքում քննարկումները նվիրված էին անվտանգային տեխնոլոգիաներին, տնտեսությանը և տնտեսական մրցունակությանը, երիտասարդության հիմնախնդիրներին, ազգային պետությանն ու ինքնությանը, Սփյուռքի խնդիրներին և պետության արտաքին մարտահրավերներին: Մասնակցում էին գիտության, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, անվտանգության ոլորտների փորձագետներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, ինչպես նաև ներկա էին Ռուսաստանի հայերի միության ավելի քան 60 տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարները և համայնքների ներկայացուցիչներ: Համաժողովի փակմանը «Արարատյան ալ յանս» մտքի կենտրոնի հիմնադիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը նշեց, որ կարճ ժամանակում կտպագրվեն բոլոր սեկցիաների առաջարկությունները և զեկույցները:

«Նոյեմբերին կլոր սեղան կկազմակերպենք: Մինչ այդ, պետք է մասնաճյուղեր ունենանք ՀՀ բոլոր մարզերում ու Արցախում: Մեր նպատակն է միասնական ազգային ծրագրի իրականացումը, հայ ժողովրդի ճանապարհային քարտեզի ստեղծումը: Պետք է իրար հետ աշխատենք, կառուցենք մեր երկիրը, ապահովենք մեր անվտանգությունը: Սակայն, պետք է հիշել, որ մենք (մեր կենտրոնը-խմբ.), պետություն չենք, ունենք սահմանափակ հնարավորություններ, բայց պատրաստ ենք փոխշահավետության սկզբունքով համագործակցել բոլորի հետ: Սա բոլորիս հայրենիքն է, ամեն ինչ պետք է անել, որ այն զարգանա ու անվտանգ լինի»,-ընդգծեց Աբրահամյանը` եզրափակելով, որ բոլոր ուղղություններով առկա գաղափարներն ու առաջարկները, որոնք քննարկվել են համաժողովի ընթացքում, պետք է կյանքի կոչել:

Համաժողովի շրջանակներում «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի փորձագետները դեռ օրեր առաջ այցելել էին Արցախ՝ այնտեղ առկա մտահոգություններն ու տրամադրությունները հասկանալու համար։ Հանդիպումներ էին եղել բարձրաստիճան պաշտոնյաների, փորձագետների, ուսանողների հետ։ Արցախ էր մեկնել նաև քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նա «Փաստի» հետ զրույցում ասաց, որ Արցախ այցի ժամանակ առանձնացրել են հանդիպումների մի քանի դաշտ` առաջին դեմքեր, երկրորդ դեմքեր, կուսակցական առաջնորդներ, գիտնականներ, փորձագետներ, ուսանողություն:

«Մեր խնդիրն այն մեծ հարցի սրումն է, թե ինչո՞ւ առանցքային, բանալի հարցերի վերաբերյալ չունենք միասնական տեսակետ, ինչի՞ց է դա գալիս: Փորձում էինք դրա արմատները գտել, մեր հարցերի` գիտության կողմից տրվող պատասխաններն ունեինք: Ինտրիգայի ձևով հարցեր էինք ուղղում և քննարկումների արդյունքում ստանում պատասխաններ: Հստակ է այն, որ հասկացությունների աղճատումը, կեղծ հասկացությունների կաղապարների ներդրումը մեր ազգային, այդ թվում` նաև առաջին դեմքերի գիտակցության մեջ, ցավոք, տվել է իր բացասական պտուղները»,-ասում է Մանասյանը:

Ընդգծում է` Ադրբեջանի կողմից օգտագործվող բոլոր հասկացությունները մշակված են: «Օրինակ` ասում են ԼՂ-ի բնակչություն, ինչո՞ւ: Երբ մասնակցում էի Դորթմունդյան խորհրդաժողովին, բանակցությունների ժամանակ ասում էի ԼՂ ժողովուրդ, իրենք դրան դեմ էին, որովհետև ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի, բնակչությունը` ոչ: Դա լավ գիտեն, բոլոր հասկացությունները մշակված են, դրա համար լսում են Ալիևի ելույթները, ասում են, որ դրանք համոզիչ են, մեր ելույթները համոզիչ չեն, որովհետև դրանք իրավագիտական, քաղաքագիտական, գիտական տեսակետից խորապես իմաստավորված չեն»,-նշում է մեր զրուցակիցը:

Վերադառնալով Արցախում տեղի ունեցած հանդիպումներին, հավելում է` ուսանողները ոգևորվել էին, ցանկանում էին համագործակցել իրենց խմբի հետ: «Գործ ունենք «մաքուր» ուղեղների հետ, երբ դրանց մեջ ներդնում ենք ճշմարտությունը, այն այլևս դուրս չի գալիս: Շատերը տարվում են ակադեմիական ոճով, մինչդեռ պետք է գտնել գաղափարները մեր ազգային գիտակցության տարբեր շերտերում, խավերում ներդնելու նոր տեխնոլոգիաներ: Դրանից հետո, եթե նույն հարցին նույն պատասխանն ենք տալիս, ուրեմն այդ հարցի շուրջ միասնական ենք: Սա ժամանակ և միջոցներ է պահանջում: Մեկ փոքրիկ հանդիպմամբ այդ հարցերը չեն լուծվում, սա պետք է շարունակական բնույթ կրի: Իրականում, հեշտ չէ ճշմարտությունը տեղ հասցնելը, միևնույն ժամանակ, եթե այն չի հնչում բարձր ամբիոններից, ամեն ինչ ավելի է բարդանում»,եզրափակում է Ալեքսանդր Մանասյանը` հիշեցնելով, որ տեղեկատվական պատերազմի մեջ ենք, բայց չգիտենք դրա կանոնները, օրինաչափությունները, տեխնոլոգիաները:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offerAraratBank Donates to Regional Libraries: BOOKS FOR ALLAmeriabank set to join BOGG, a London Stock Exchange (LSE) listed financial group as a standalone entityWhich Book to Choose as a Gift for the Book Giving Day? A Piece of Advice from Idram and IDBankAMIO BANK will start the leasing process in the immediate futureFast Bank has received a Mastercard membership license Two new sports channels in Ucom's uTV channel listA bunch of smiles in the city. "Artsakh" branch of AMIO BANK has been reopened A network ready for the transition to 5G and qualitatively new television. Ucom signed official agreements with Nokia and MediaKindHow to Celebrate Love Days? A Piece of Advice from Idram and IDBankVisa Travel card - your best friend of the road Ardshinbank announces agreement to acquire HSBC ArmeniaFastex to Provide up to 5 Million $FTN to the “Olympionic” Sports FoundationAMD 3,665,972 to Armenian Mothers. In February, Cancer Awareness Month, The Power of One Dram will be directed to the City of Smile