Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի Մ23 կրկնակի չեմպիոն

ՍՊՈՐՏ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունն ավարտվեց աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանի փառահեղ հաղթանակով:

+109 կգ քաշայինների պայքարում նախորդ տարվա Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը հավասարը չունեցավ նաեւ Ալբանիայի մրցահարթակում:

Երկամարտի 440 կգ արդյունքով Լալայանը հռչակվեց Եվրոպայի Մ23 կրկնակի չեմպիոն:

Հայաստանի թիմի վերջին ներկայացուցիչը գերծանր քաշային կարգում պայքարը սկսեց ամենավերջում, երբ բոլորն ավարտել էին իրենց մրցելույթները: Պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ հաջողությամբ բարձրացրեց 190 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 200 կգ: Աշխարհի փոխչեմպիոնը երրորդ մոտեցումից հրաժարվեց եւ պոկում վարժությունում պայքարն ավարտեց 200 կգ-ով: Լալայանը նվաճեց նաեւ այս վարժության փոքր ոսկե մեդալը՝ 25 կգ-ով առաջ անցնելով մրցակիցներից:

Հրում վարժությունում նա պայքարը սկսեց 230 կգ-ով: Երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ հրեց նաեւ 240 կգ: Այս վարժությունում էլ Լալայանը նվաճեց փոքր ոսկե մեդալ՝ այստեղ էլ 25 կգ-ով հետ թողնելով մրցակիցներին:

Վարազդատ Լալայանը 50 կգ-ով շրջանցեց այս քաշային կարգում արծաթե մեդալ նվաճած ուկրաինացի Օլեգ Հազնենկոյին (390 կգ, 175+215), բրոնզե մեդալակիր է դարձել Հոլո Ժիլարդը (356 կգ, 155+201):

2021 թվականին Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Վարազդատ Լալայանը չեմպիոն էր դարձել երկամարտի 447 կգ արդյունքով (206+241): 22-ամյա ծանրորդը Ֆինլանդիայում սահմանել էր նաեւ մինչեւ 23 տարեկանների երեք ռեկորդ՝ պոկում, հրում վարժություններում եւ երկամարտում:

Ալբանիայի մրցահարթակում Հայաստանի մինչեւ 20 եւ 23 տարեկանների հավաքականները նվաճեցին 14 մեդալ՝ 7 ոսկե, 4 արծաթե, 3 բրոնզե: Չեմպիոններ են դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Լիանա Գյուրջյան (81կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Արա Աղայանը (96 կգ, Մ23) եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ), արծաթե մեդալակիրներ՝ Էմմա Պողոսյան (81 կգ), Ջուլիետա Ավանեսյան (+87 կգ), Պետրոս Պետրոսյան (102 կգ), Յաշա Մինասյան (109 կգ), բրոնզե մեդալակիրներ` Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) եւ Մնացական Աբրահամյանը (81 կգ) եւ Մերի Թումասյան (87 կգ):

«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտան