Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայաստանում գործում է Մուսոլինիի ձևակերպումը՝ «մեր բարեկամներին ու ընկերներին թույլ է տրվում ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, որի ընդունման դեպքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը: Ըստ իշխանությունների, նախագծի նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է: Նշված գործողությունների համար, ըստ նախագծի, 12-15 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով նախագծին, «Փաստի» հետ զրույցում նշել է, որ այն հերթական օրենքն է լինելու, որն ընդունվելու է որպես մահակ՝ ընդդիմադիրների դեմ: Ավետիք Իշխանյանը նախագծին առնչվող երեք հանգամանք է մատնանշել: «Առաջին հերթին՝ Հայաստանն իրավական պետություն չէ, և Հայաստանի իրավապահ մարմիններ կոչվածները գործում են գործադիր իշխանության ցուցումով: Ցանկացած քրեական օրենք ոչ թե օբյեկտիվ է գործում, այլ ընդդիմադիրների դեմ: Հայաստանում գործում է Մուսոլինիի ձևակերպումը՝ «մեր բարեկամներին ու ընկերներին թույլ է տրվում ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են»: Այս օրենքն ընդունվելու է, ինչպես ընդունվեց ծանր վիրավորանքինը: Այդ օրենքները, ընդհանուր առմամբ, որպես մահակ օգտագործվում են ընդդիմությա դեմ: Այս նախագիծը, որը օրենք է դառնալու, ևս նախատեսված է կիրառել ընդդիմադիրների դեմ»,-ասաց Ա. Իշխանյանը:

Անդրադառնալով երկրորդ հանգամանքին՝ նա խոսեց վերոնշյալը կիրառելու մասին: «Ինչպե՞ս կիրառել: Շատ հետաքրքիր հարց է: Նախ՝ ի՞նչ է նշանակում Հայաստանի ինքնիշխանություն: Ձևակերպումը պետք է լինի: Օրինակ՝ եթե Հայաստանը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, Եվրոպայի խորհրդի կամ ԵԱՀԿ անդամ է, դա որևէ կորպ խոչընդոտո՞ւմ է ՀՀ ինքնիշխանությանը, թե՞ ոչ: Էական է սա: Օրինակ՝ եթե Հայաստանի արևմտամետներն ասում են, որ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, սա ինքնիշխանությանը վտա՞նգ է, թե՞ ոչ: Կամ եթե ռուսամետները ասում են, որ Հայաստանը պետք է դառնա Միութենական պետության մաս, վտա՞նգ է, թե՞ ոչ: Իմանալով այսօրվա իշխանությունների կողմնորոշումը՝ հստակ կարող եմ ասել, որ այս օրենքը կօգտագործվի, օրինակ՝ նույն Միութենական պայմանագրի կողմնակիցների դեմ: Կամ ցանկացած մեկը, որը կասի, որ, օրինակ՝ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ոմ, այդ օրենքը ևս կարող են օգտագործել այդ անձի դեմ: Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու, ամերիկյան զորախումբ, տարբեր դիտորդներ բերելու կոչերը այդ օրենքի տեսանկյունից անարձագանք կմնան»,-նշեց Ա. Իշխանյանը:

Անդրադառնալով երրորդ հանգամանքին, նա մինչ այս արված մի շարք հայտարարություններ օրինակ բերեց, որոնց պետք է հետևեին մեղադրանքներ: «Եթե Հայաստանը լիներ իրավական պետություն, ապա այդ օրենքի կարիքը չէր լինի, քանի որ Սահմանադրությամբ շատ հարցեր արդեն իսկ կարգավորվում են: Հիշենք, որ, օրինակ՝ վարչապետ կոչեցյալն ասում էր՝ «ձյունածածկ տարածքների համար կռիվ չպետք է անեն»: Իրավական պետություն լինելու դեպքում այս և նման այլ բարբաջանքների համար արդեն մեղադրանքներ պետք է առաջադրված լինեին: Հիշենք նաև հայտարարությունը, թե «Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի տարածքում չէ»: Մի պատգամավոր էլ ասում էր՝ բանակը ոչ թե հողերը, այլ մարդկանց պաշտպանելու համար է: Եթե իրավական պետություն լիներ Հայաստանը, բոլորին մեղադրանքներ պետք է առաջադրվեին, կամ առնվազն նրանք բարձր պաշտոն չէին ունենա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении