Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունների «շնորհիվ» Հայաստանի մասնակցությամբ տարածաշրջանային նախագծերը գրվում են սառույցին․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաշխարհային տնտեսությունն ու մատակարարման շղթաները վերջին տարիներին տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ առավել փոխկապակցված են դարձել։ Եվ այդ է պատճառը, որ եթե աշխարհի որևէ մասում կարևոր գործընթաց է տեղի ունենում, ապա դա ազդում է ամբողջ աշխարհի վրա։ Հիմա աշխարհում նույնիսկ անհնար է պատկերացնել որևէ պետության բնականոն զարգացումը մեկուսացման պայմաններում։ Եվ ինչքան շատ էներգետիկ, լոգիստիկ, ենթակառուցվածքային և այլ նախաձեռնություններ են պետությունները իրականացնում և այդ համատեքստում համագործակցում միմյանց հետ, այնքան լայն զարգացման հնարավորություններ են բացվում նրանց առաջ։ Այս կոնտեքստում առավել քան կարևոր են տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերը, որոնք նաև ռազմավարական նշանակություն են ձեռք բերում։ Օրինակ՝ պատահական չէ, որ Թուրքիան հատուկ ջանքեր է ներդնում, որպեսզի դառնա գազային հանգույց կապույտ վառելիքի մատակարարումը դեպի Եվրոպա ապահովելու համար։

Չէ՞ որ այս իրողությունը նշանակում է նաև Եվրոպայի աչքերում Թուրքիայի քաղաքական կշռի ավելացում։ Տարածաշրջանային նախագծերը Հարավային Կովկասի երկրների համար նույնպես կենսական նշանակություն ունեն ու զարգացման հատուկ նախադրյալներ կարող են ապահովել։ Այս հանգամանքը կարևորելու արդյունքում է, որ Ադրբեջանը հրաժարվում է գնալ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման քայլին ու ձգձգում է այս հարցի շուրջ պայմանավորվածությունների իրականացումը։ Միաժամանակ, պատահական չէ, որ թշնամին Հայաստանից պահանջում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որպեսզի պանթուրքական նախագիծն իրականություն դառնա, իսկ Հայաստանը շարունակի մնալ շրջափակված։ Իրականում Հայաստանը կարող էր և շատ մեծ հույսեր չկապել Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանների բացման հետ ու տարբեր նախագծեր իրականացնել մյուս հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ համագործակցության պայմաններում։

Այս համատեքստում բավական հետաքրքրական է, որ 2018 թվականից ի վեր ՀՀ իշխանությունները խոսում են «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի ստեղծման մասին։ Իսկ այդ ընթացքում փորձագետները վերլուծում էին, թե աշխարհաքաղաքական հավակնություններ ունեցող այս մեծ նախագիծը կարող է Հնդկաստանից մինչև Արևել յան Եվրոպայի երկրներ ձգվող տարանցիկ մեծ ճանապարհ ձևավորել՝ ակտիվացնելով Ասիայի և Եվրոպայի առևտրային կապերը՝ միաժամանակ մեծացնելով Հայաստանի տնտեսական և քաղաքական կշիռը ռեգիոնում: Անգամ հայտարարություններ էին հնչում, թե Հայաստանը այս նախագիծն իրականություն դարձնելու համար բանակցում է շահագրգիռ երկրների հետ։ Եվ թվում էր, թե ծրագիրն իրականացնելու համար գործնական պայմանավորվածությունները պետք է հետևեն մեկը մյուսին, բայց խոսքերից զատ մեր իշխանությունները ոչինչ չարեցին «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի երթուղու մաս կազմով այս կարևոր ծրագիրն իրականացնելու ուղղությամբ։

Դրա արդյունքում է, որ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհը մինչև հիմա վերջնականապես կառուցված չէ, անգամ Իրանի հետ կապող ժամանակակից պահանջներին համապատասխան ճանապարհ չունենք, քանի որ Գորիս-Կապան ավտոճանապարհի կարևոր հատվածը այսօր ադրբեջանական վերահսկողության տակ է։ Իսկ Իրան-Հայաստան երկաթուղու մասին խոսակցություններն ընդհանրապես գրվել են սառույցին։ Ու հանկարծ վերջին օրերին ՀՀ իշխանությունները կրկին հիշել են «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի մասին։ Ու նորից նրանց կողմից հայտարարություններ են հնչում, թե Հայաստանը և Իրանը մտադիր են Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ եռակողմ հարթակ ձևավորել «Պարսից ծոցՍև ծով» տրանսպորտային միջանցքի հետ կապված նպատակներն իրականացնելու համար: Ընդ որում, նախատեսվում է, թե Հնդկաստանից երթուղին պետք է գա Իրանի Չաբահար կամ Բանդար Աբբաս նավահանգիստ, ապա Իրանով, Հայաստանով և Վրաստանով հասնի Սև ծով, ապա նաև Բուլղարիա։

Իսկապես, երթուղու գաղափարը հրաշալի է թվում, միշտ կարելի է հայտարարել հավակնոտ մտադրությունների կամ հետաքրքրությունների մասին, բայց պետք են նաև գործնական պայմանավորվածություններ, որոնք չկան։Եվ եթե այսպես շարունակվի, ապա մի քանի տարի հետո ևս Հայաստանը կհայտարարի, թե հետաքրքրված է «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ստեղծմամբ։ Իսկ մինչ հայկական կողմը հապաղում է, Անկարան ու Բաքուն ակտիվ աշխատում են։ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ նպատակահարմար համարվի «Հյուսիս-Հարավ» միջանցքն ամբողջապես անցկացնել հենց իր տարածքով։ Պատահական չէ, որ Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մտադիր են համատեղ ներդրումներ կատարել Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի կառուցման համար, որը համապատասխանում է «ՀյուսիսՀարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացմանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Դասերի վերջին օրը՝ դպրոցներում