Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հավալուսնը» այն գիրքը չէ, որ կարելի է կարդալ, դնել մի կողմ և զբաղվել առօրյա գործերով. այն ստիպում է մտածել․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հավալուսնը» մասնագիտությամբ տնտեսագետ Սերգեյ Մանուկյանի առաջին գիրքն է: «Գիրքը սկսել եմ գրել 2019 թ. մարտից: Ինֆորմացիայի մեծ մասը, որ ստանում ենք ամենօրյա ռեժիմով տարբեր աղբյուրներից, անուշադրության է մատնվում մեր կողմից, որոշ մասն ենք քննարկում, վերլուծում: Բայց մեր ստացած ինֆորմացիան որևէ տեղ չի կորչում, այն մնում է մեր ուղեղի ենթագիտակցական շերտում, այնտեղ պրոցեսներ են տեղի ունենում: Այս ողջ ինֆորմացիան առնչվում է մեր ամենօրյա գործունեությանը: Այն մտքերը, որոնք ծագել էին իմ մեջ, ունեին նման հիմք: Իմ գրքում ընթերցողը տեսնում է արդիական խնդիրներ` կլիմայական փոփոխություններ, օրինակ` մեզ վրա կրում ենք գլոբալ տաքացման հետևանքները թեկուզ եղանակային փոփոխությունների տեսքով, աղբի ու պլաստիկի կուտակումը, որ Երկիր մոլորակի թոփ հինգ խնդիրներից մեկն է դարձել, այն չեն կարողանում որևէ կերպ լուծել, մեծ խաղացող երկրների կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրքի հեղինակը:

Нет описания.

Նշում է` գիրքը բաղկացած է չորս մասից: «Առաջին մասը գրել եմ 2019 թ. մարտից մինչև օգոստոս ամիսները: Այնտեղ բավականին վառ ձևով է նկարագրված մարդկային անփույթ վերաբերմունքը մոլորակին, շրջակա միջավայրին, մարդ-մարդ հարաբերություններին: Ընթերցողի սեղանին ֆուտուրիստական վեպ է, իրադարձությունները զարգանում են 2050 թ.-ին, աշխարհը պանդեմիայի ճիրաններում է: Ի դեպ, երբ սկսեցի գիրքը գրել, քովիդի համավարակը դեռ չէր սկսվել, այս առումով որևէ զուգահեռներ չկան: Հերոսը երիտասարդ գիտնական Միքայելն է, նա դեղամիջոց է գտնում P5M2 վիրուսի դեմ: Այս վիրուսով վարակվում են բոլոր այն արարածները, որոնց երակներում արյուն է հոսում, ոչնչանալու վտանգի առջև են կանգնած ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները»,-հավելում է Սերգեյը:

Նրա խոսքով, 2050 թվականը սարերի հետևում չէ, և եթե մարդկությունը շարունակի շարժվել այն ճանապարհով, ինչ հիմա, օրհասական պահն իրեն սպասել չի տա: Ինչո՞ւ է հեղինակն ընտրել գիտաֆանտաստիկայի ժանրը: «Սա իմ ամենասիրելի ժանրն է, ես՝ որպես ընթերցող և հիմա արդեն նաև հեղինակ, ավելի ազատ եմ ստեղծագործել, չունեի պատկերացումների սահմանափակում, իհարկե, այս գրական ժանրն իր կանոններն ու կառուցվածքն ունի, բայց այդ ազատությունը լիարժեքորեն օգտագործել եմ»,-նշում է զրուցակիցս:

Վեպի գործողությունների միայն տասը տոկոսն է տեղի ունենում Երկիր մոլորակի վրա, հաջորդիվ տեղափոխվում ենք Մենդորի մոլորակ: «Այնտեղ մարդիկ չեն ապրում, այլ ուրիշ ռասա` դորիներ: Ի տարբերություն մարդկանց, դորիներն անպատկերացնելի սիմբիոզի մեջ են իրենց մոլորակի հետ: Դորիներից բացի այնտեղ ապրում են նաև աստվածներ, որոնք, տեսնելով, թե ինչպես են դորիները հոգ տանում իրենց մոլորակի մասին, որպես բնակության վայր ընտրել են այն: Միքայելը ևս հայտնվում է այդ մոլորակում: Նա սկսում է հետագայում համեմատել երկու մոլորակները: Դորիները վստահ են, որ երբեք չի կարելի խախտել տիեզերական հավասարակշռությունը: Այս հասկացությունը կարմիր թելի նման անցնում է վեպի մեջ: Միքայելի հայտնվելը Մենդորի մոլորակում նպատակ ունի. նա պետք է վերականգնի տիեզերական հավասարակշռությունը: Թե ինչ ճանապարհով է երիտասարդ գիտնականը հասնում իր նպատակին, ընթերցողը կհասկանա գրքի վերջում»,-ասում է Սերգեյը:

Նրա խոսքով, գիրքը բազմաշերտ է, ինքը՝ որպես հեղինակ, կարող է երեք շերտ առանձնացնել: «Առաջինը բավականին դինամիկ զարգացող պատմությունն է: Գիրքն ավարտել եմ 2021 թ.-ին, դրանից հետո իմ գրքին վերաբերվել եմ որպես ընթերցող: Հետաքրքիր մի պատմություն առանձնացնեմ: Գրքի շնորհանդեսից երկու օր անց ընկերներիցս մեկն ինձ ձայնային հաղորդագրություն էր ուղարկել` «գիրքդ երկու օրում եմ կարդացել և ուզում եմ քեզանից ներողություն խնդրել»: Հարցնում եմ` ինչո՞ւ: Արձագանքում է` դու ասացիր, որ երկու տարի գիրքը գրել ես, 1,5 տարի էլ աշխատել դրա վրա, իսկ ես քո 3,5 տարվա աշխատանքը երկու օրում կարդացել, ավարտել եմ: Պատասխանեցի` ուրեմն հասել եմ իմ նպատակին»,-ընդգծում է գրքի հեղինակը:

Արձագանքում եմ` գուցե գրքի հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ դրանում կարևոր ու համամարդկային թեմաներին է անդրադարձ կատարվել: Սերգեյը չի բացառում այս տեսակետը: ««Հավալուսն» վեպում չենք տեսնի ազգություններ, մեզ ծանոթ երկրների ու քաղաքների անուններ: Տեսնում ենք Երկիր մոլորակ` որպես ամբողջականություն, մարդկություն՝ որպես ամբողջականություն, և Միքայել` որպես մարդկության ներկայացուցիչ, հավաքական կերպար»,-նշում է նա:

Սերգեյն ասում է` գրքի երկրորդ շերտը սիմվոլիզմն է: «Գրքում շատ սիմվոլներ կան: Օրինակ` Միքայելը 33 տարեկան է, դա բացահայտ սիմվոլիզմ է, Քրիստոսի տարիքն է: 7 և 3 թվերի շուրջ է պատմությունը պտտվում, բոլոր աստվածային թվերը գրքում կան: Կա սիմվոլիզմ նաև կերպարների ու իրադարձությունների տեսքով: Գրքում առկա աստվածները ծառայում են տիեզերական հավասարակշռությանը: Վերնագիրը ևս պատահական չէ ընտրված, հավալուսնը թռչուն է, այն քրիստոնեական սիմվոլ է: Շատ մանրամասներ չներկայացնելով` ասեմ, որ գեղեցիկ լեգենդ կա այս թռչունի մասին: Լեգենդի հիմքում ինքնազոհողությունն է` ավագ սերունդը ինքնազոհողության միջոցով փրկում է կրտսեր սերնդին, այն, ինչ արեց Քրիստոսը մարդկության համար, ինքնազոհության միջոցով փրկեց մարդկությանը: Գրքում զուգահեռ է տարված քրիստոնեության հետ: Ինքնազոհությունը քրիստոնեության մեջ սիրո դրսևորման բարձրագույն ձևերից մեկն է: Փաստ մեր իրականությունից. 18-ից 20 տարեկան տղաները 2020 թ.-ից ինքնազոհություն են անում մեր բոլորի համար, զոհում են ամենաթանկը հանուն ավելի մեծ գաղափարի, հանուն ընտանիքի ու հայրենիքի: Ինձ համար սա է այն արժեհամակարգը, որ քարոզում է քրիստոնեությունը: Գրքում ինքնազոհության գիծը նույնպես կտեսնենք»,- հավելում է զրուցակիցս:

Եվ վերջապես` ո՞րն է գրքի երրորդ շերտը, կարելի է ասել՝ նաև գրքի ասելիքը: «Յուրաքանչյուր ընթերցող յուրովի է մեկնաբանելու և հասկանալու գիրքը: Ինչպես ասվեց գրքի շնորհանդեսի ժամանակ, գիրքն ընթերցողի հայելին է, ամեն մեկն իրեն է տեսնում այն ընթերցելիս: Ի դեպ, արդեն իսկ ընթերցողների կարծիքներն եմ լսել գրքի մասին: «Հավալուսնը» այն գիրքը չէ, որ կարելի է կարդալ, փակել ու դնել մի կողմ և զբաղվել առօրյա գործերով: Այն ստիպում է մտածել, ընթերցելուց հետո շատերն իրենց հարց կտան` ի՞նչ ենք անում այն միջավայրի համար, որտեղ ապրում ենք…»,- եզրափակում է «Հավալուսն» վեպի հեղինակ Սերգեյ Մանուկյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»