Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հայաստանի տակ ոչնչացման «ականներ» են դրված. մեր խայտառակությունն ու ամոթն է, որ նման իրավիճակում ենք ու մինչև հիմա հանդուրժել ենք Փաշինյանին»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սոչիում սպասվելիք հնարավոր եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի մեսիջներ հղեց՝ անդրադառնալով հատկապես խաղաղության փաստաթղթի «վաշինգտոնյան» տարբերակին: Պուտինի խոսքով՝ այն Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում է ենթադրում, և եթե Հայաստանը դա է ընտրում, ապա ՌԴ-ն ոչինչ չի կարող պարտադրել: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով նախ Պուտինի հայտարարություններին, նշեց. «Եթե ավելի ժողովրդական լեզվով բացենք այն, ինչ Պուտինն ասաց դիվանագիտական լեզվով, կարող ենք ասել, որ նա ամոթանք տվեց հայ ժողովրդին՝ ասելով հետևյալը. «Մտածում էի, որ անկեղծ եք պայքարում Արցախի համար, ես զարմացած եմ, որ ձեր կողմից իբր ընտրված ղեկավարը եկել ու ինձ ասում է՝ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Եթե դուք համաձայն եք, ձեզանից ավելի հայամետ չեմ կարող լինել»:Մեր խայտառակությունն ու ամոթն է, որ նման իրավիճակում ենք ու մինչև հիմա հանդուրժել ենք Փաշինյանին»:

Ինչ վերաբերում է Պուտինի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանի այն արձագանքին, թե Հայաստանը համաձայնել է աշխ ատել ՌԴ առաջար կած հիմն ակ ա ն սկզբունքների հիման վրա, նա նշեց, որ այսքանից հետո Փաշինյանի ասածների մասին խոսելն արդեն անիմաստ է: «Մարդը, գտնվելով ՀՀ վարչապետի պաշտոնին, փաստացի ներկայացնում է ոչ թե մեր երկրի, այլ մեր թշնամիների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը: Սա ևս խայտառակություն է մեր ժողովրդի համար: Սրանից հետո մեկնաբանել նրա գնահատականները, առաջարկները, վիրավորական է: Այդ մարդը պարզապես ձեռք է առնում մեզ, իսկ մենք ասում ենք՝ կարծես անձրև է գալիս: Այսքանից հետո ավելի ազնիվ կլինի քննարկել Ալիևի, Էրդողանի հայտարարությունները և փորձել հասկանալ, թե ինչպես կարող ենք դիմակայել դրանցից բխող գործընթացներին: Հակառակորդին պետք է գնահատել՝ հասկանալու հնարավոր գործողությունները, բայց գնահատել մեր երկրի վարչապետի աթոռին նստած մարդու տեսակետները մասնավորապես երեկվանից հետո, ուղղակի անիմաստ է: Նա խաբեբա է, այսօրվա դրությամբ միայն ժամի, օրվա կուրսով կարող է տեսակետ հայտնել»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Սոչիում հոկտեմբերի 31-ին սպասվելիք հանդիպմանը, որին մասնակցելու համաձայնություն Ադրբեջանը դեռ չի տվել (երեկվա դրությամբ), Ե. Բոզոյանը շեշտեց. «Պարզ չէ՝ այդ հանդիպումը կլինի, թե ոչ: Փաշինյանը համաձայնել է, բայց դա չի նշանակում, որ միայն նրա համաձայնությունը բավարար է: Կարող է Ալիևը չհամաձայնել այդ հանդիպմանը, որովհետև տեսնում է, որ Փաշինյանն ավելի ադրբեջանական դիրքորոշում ունի, քան ինքը:Ալիևն ու, առհասարակ, նաև թուրքական մամուլն ուղղակի ապշած են Փաշինյանի դիրքորոշումներից, որոնք արտահայտել է Պրահայում: Ասում են՝ չէին սպասում, որ Հայաստանի ղեկավարն այդքան պրոադրբեջանական դիրքորոշում կունենա: Եվ այս պարագայում հարց է, թե Ալիևն ինչու պետք է Պուտինի հետ հանդիպելու ցանկություն ունենա: Հանդիպի, որ ի՞նչ անի: Բայց չի բացառվում, որ կարող է հանդիպեն: Դիվանագիտական իմաստով Ալիևը կարող է չցանկանա հակադրվել Պուտինի հետ և ձևական հանդիպել: Այդ հանդիպումը, մեծ հաշվով, ըստ իս, ձևական բնույթ է կրելու»:

Անդրադառնալով դեռևս պաշտոնապես չհրապարակված, բայց գաղտնազերծված «վաշինգտոնյան» փաստաթղթին, դրանից բխող հիմնական մարտահրավերներին՝ քաղաքագետը շեշտեց, որ վտանգները շատ հստակ են, և խնդիրը միայն Արցախը չէ: «Իրականում արդեն բոլորը գիտեն, որ այդ փաստաթուղթը կա և ստորագրվելու է: Փաշինյանը չի էլ թաքցնում, որ ստորագրելու է այն: Պրահայում քննարկվել է հենց այդ փաստաթուղթը, և արդեն բոլոր մեսիջներն ուղարկվել են: Հիմա մնում է հայ ժողովուրդը հասկանա՝ ընդհանրապես պատրա՞ստ է գնալ ինքնաոչնչացման ճանապարհով, թե ոչ: Աշխարհն ուզում է հասկանալ՝ հայ ժողովուրդը, որը ավելի քան 100 տարի առաջ ցեղասպանություն է ապրել, պատրա՞ստ է երկրորդ անգամ գնալ այդ նույն ճանապարհով: Եթե այդ փաստաթուղթը ստորագրվի, աշխարհը կարձանագրի, որ հայ ժողովուրդը մտածողությունից զուրկ է: Այդ մարդն այդ փաստաթուղթը ստորագրելու նեղ անձնական շատ մեծ շահեր ունի, որը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի շահերի հետ: Այդ փաստաթուղթը հակահայկական, հակապետական է: Այդ փաստաթուղթը չի ենթադրում միայն այն, որ դրանով Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու, այն Հայաստանը ոչնչացնելու փաստաթուղթ է: Այդ փաստաթղթի ստորագրումից հետո ճանապարհ կբացվի նաև դեպի Սևան, Սյունիք, Երևան»,-նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, այդ փաստաթուղթն առաջին հերթին հենց Հայաստանի համար է վտանգավոր, որովհետև այս իշխանություններն Արցախը վաղուց են վաճառել. «Վաճառել են այն ժամանակ, երբ գլխավոր խաբեբան 2018-ի ամռանը Ստեփանակերտում հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Նա արդեն գիտեր, որ վաճառել է Արցախը, ինչը սրիկայություն է: Նման սրիկաներ էլի են եղել մեր պատմության մեջ, դրա համար էլ երկիրը 300 հազար կմ-ից դարձել է 30 հազար կմ: Նման սրիկաների պատճառով ենք կորցրել մեր պետականությունը, տարածքները: Օբյեկտիվ պետք է գնահատել իրավիճակը, որը եղել է 500, 100 տարի առաջ ու կա նաև այսօր: Մենք պետք է նոր մի պետություն կառուցենք՝ լիարժեք ու ամբողջական, որտեղ անկեղծ պետք է հասկանալ իրական պատմությունը և պատրիոտիկ հայտարարությունների գերին չդառնալ: Սնապարծությունը, կեղծ հայրենասիրությունը, այդ հայրենասիրությունը կենացների մակարդակի իջեցնելը փչացրին մեր ժողովրդին՝ դարձնելով մտածողությամբ ծույլ մարդկանց մի զանգվածի, որը թույլ է տալիս, որ մի քանի սրիկա իրեն ծաղրի ամբողջ աշխարհով մեկ: Ես կարող եմ շնորհավորել Էրդողանին ու Ալիևին, իրենք հասան նպատակին: Վերջին 4 տարվա ընթացքում հասան իրենց բոլոր նպատակներին, որ ծրագրել էին»:

Քաղաքագետը հավելեց՝ եթե վերոնշյալ փաստաթուղթը ստորագրվի, ՌԴ-ն դուրս կբերվի մեր տարածաշրջանից. «Բոլորը գիտեն, որ ՌԴ-ն անվտանգության հովանոց ունի Հայաստանում: Այդ հովանոցը վատն է, թե լավը, այլ հարց է, բայց մարդիկ 70 տարի ապրել են այդ հովանոցի տակ, 30 տարի էլ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո: Բոլորը գիտեն, որ այդ հովանոցը գործում է: Եթե այդ հովանոցը դուրս ես հանում, թուրքական 600 հազարանոց բանակի ներխուժումը Երևան ո՞ր հովանոցով ես պահելու: ԱՄՆ դեսպանի «Twitter»- յան գրառումներո՞վ, թե՞ ֆրանսիական հայտնի գործիչների լացակումած ելույթներով»: Երվանդ Բոզոյանը չի կարծում, թե Հայաստանում քաղաքական կուրսի փոփոխություն է տեղի ունենում:

«Հայաստանն իրականում դեպի Արևմուտք շրջվելու մանևրներ չունի: Եթե Հայաստանը լիներ Շվեյցարիայի կողքին, միանշանակ երկու ձեռքով կողմ կլինեի, որ դեպի Արևմուտք շրջվեինք: Բայց տեսեք, թե ինչպիսին են Հայաստանի սահմանները, ովքեր են հարևանները: Եթե Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, այս հարևանների դեպքում ի՞նչ է ենթադրելու դա: Մենք Ռուսաստանի և Իրանի դեմ պատերազմի մեջ ենք հայտնվելու, ու սա այն պարագայում, երբ Թուրքիան մեր թշնամին է: Ինչ է, միանգամից երեք թշնամի՞ ենք ձեռք բերում: Այն, ինչ փորձ է արվում անել, ոչ թե դեպի Արևմուտք շրջվելու քաղաքականություն, այլ հիմարություն է: Հայաստանի համար դա ինքնաոչնչացման քայլ կլինի: Աշխարհով մեկ մարդիկ ապշած են նման պահվածքից: Մի անգամ ապշեցին, երբ հայ ժողովուրդը ցեղասպանություն ապրեց, լացեցին՝ անցավ-գնաց: Երկրորդ անգամ էլ է հայ ժողովուրդը նման սցենար ուզում տեսնել: Ի՞նչ է, մոռացա՞նք մեր նահատակված 5000 երեխաների, հաշմանդամություն ձեռք բերած 18-20 տարեկան հազարավոր երեխաների, անհետ կորածների մասին: Ամենակարևոր հարցն այն է, թե այս երկրում ընդհանրապես մարդն ի՞նչ արժեք ունի»,-շեշտեց քաղաքագետը:

Նրա խոսքով, Հայաստանի տակ ոչնչացման «ականներ» են դրված. «Իրական պատճառներն ինձ համար հասկանալի են: Արևմուտքը նպատակ ունի Ռուսաստանի դեմ պատերազմել բոլոր տարածաշրջաններում, այդ թվում՝ նաև մեր: Հարց է՝ մեր ժողովուրդը շահագրգռվա՞ծ է, պատրա՞ստ է Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ մտնել և Արևմուտքի համար զինվոր դառնալ: Ես այդ հարցն ուզում եմ տալ մեր ժողովրդին: Մի քանի ստահակ կարող է շահագրգռված լինել: Խոսքը նրանց մասին է, ովքեր, չի բացառվում, մեծ գումարներ ունեն ամերիկյան բանկերում, բայց ժողովուրդը նման շահ ունի՞: Այս ամենից դուրս գալու ելքերն իրականում պետք է հայ ժողովուրդը տեսնի: Եթե ժողովուրդը պետք է նստի թախտին ու սպասի, տեսնի, թե իր հետ ինչ է կատարվում, վիրավորական է անգամ ելք առաջարկելը: Ժողովուրդն իր քաղաքական վերնախավով պետք է հասկանա, պետք է ոտքի կանգնի ու վռնդի այս սրիկաներին, խելագարներին: Այլ տարբերակ չկա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек