Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ատոմային բլոկ կառուցելը ասֆալտ փռել կամ դպրոցի ճաշարան սարքել չէ»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տևական ժամանակ է՝ կառավարությունում քննարկվում է ԱԷԿ-ի նոր ատոմային բլոկի կառուցումը: Նախապես հայտարարվել էր, որ քննարկումները ծավալվում են 1200 Մվտ հզորությամբ էներգաբլոկ կառուցելու շուրջ: Էներգետիկ փորձագետ, էներգետիկայի նախկին փոխնախարար Էդվարդ Արզումանյանը ժամանակավրեպ է համարում այս մտադրությունը:

«Մեր էներգահամակարգի, օրինակ՝ 2400 Մվտ հզորությամբ էլեկտրակայանների 2400 Մվտ-ից ամենապիկային ժամանակահատվածում ընդամենը 1200-ն է օգտագործում: Դրանից մոտ 150-160 Մվտ-ն այն էլեկտրաէներգիան է, որը մենք գազի դիմաց տալիս ենք Իրանին: Միջպետական պայմանագրով դա, սակայն, նախատեսված է մինչև 2026 թվականի հունվար, որից հետո Իրանը մեզանից էլեկտրաէներգիա չի վերցնի: Կստացվի, որ այդ պիկային հզորությունը կիջեցնենք մինչև 1050-1040: Մինչդեռ այսօրվա կառավարությունը գտել է, որ պետք է կառուցենք 1200 Մվտ հզորությամբ ատոմային բլոկ: Նախ՝ ատոմային էներգիայի անվտանգության կանոններից ելնելով, եթե, օրինակ, մեր էներգահամակարգը 1200 է, ապա նրա ատոմային բլոկի հզորությունը ամենաշատը պետք է լինի 550-600 Մվտ: Մեծ հաշվով, Հայաստանում 1200 Մվտ-անոց ատոմային բլոկ կառուցելու մասին խոսելը տգիտություն է, հիմարություն, նաև սրիկայություն է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց նախկին փոխնախարարը՝ շեշտելով, որ ատոմային բլոկ կառուցելն ասֆալտ փռել կամ դպրոցի ճաշարան սարքել չէ:

«Ատոմային բլոկն ամբողջ ազգի համար կարող է կործանարար նշանակություն ունենալ: Այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է, ատոմային բլոկների ու նրանց հզորության ընտրության հետ կատակ անել չի կարելի, լուրջ չվերաբերվել՝ ևս: Հայաստանում 1200 Մվտ հզորությամբ ատոմային բլոկ ունենալու մասին մտածելը պետական հանցագործություն է»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ հետո հարցրել է նաև, թե ինչո՞ւ այդ մասին ավելի վաղ չի հայտարարվել:

«1992-2022 թթ. ՌԴ-ն 600 Մվտ-անոց էներգաբլոկ չի արտադրել, մինչդեռ իրենց մոտ արտադրելուց, այն աշխատեցնելուց 3 տարի հետո դրական գնահատականի դեպքում միայն կարող են մեզ այդ մոդելն առաջարկել: Այսինքն, երբ այստեղ հայտարարում են, որ պետք է կառուցենք բլոկ, որը պետք է աշխատի 2036 թվականին, որովհետև 2036-ին Մեծամորի գործող բլոկի ժամկետը լրանում է, ևս որևէ հիմք չունի: Բացի այդ, իմ նամակում գրել եմ, որ ՀՀ-ում կա ատոմային էներգիայի վերահսկողության պետական կոմիտե, որը 2021-ի նոյեմբերին մինչև 2031-ի համար լիցենզիա է տվել՝ պայմանով, որ 2026-ին կրկնակի ստուգում պետք է անցկացվի: Եթե ամեն ինչ լավ լինի՝ 2031-ին էլի տասը տարով կտան՝ մինչև 2041: Հարց է՝ ինչո՞ւ են սահմանագիծ ընտրում մինչև 2036 թիվը: Ընդհանուր առմամբ, կառավարության, նախարարության ներկայացուցիչների բոլոր փաստարկները սխալ են՝ արված միանգամայն անգրագետ մարդկանց կողմից: Նախարարն էներգետիկայի մասնագետ չէ, ինչը պարտադիր չէ, բայց պարտադիր է, որ էներգետիկան համակարգող տեղակալը էներգետիկայի մասնագետ լինի, բայց նա կրթությամբ տնտեսագետ է»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով նաև այն հիմնավորմանը ու սպասելիքներին, թե նոր էներգաբլոկը հնարավորություն կտա տարածաշրջանում ունենալ բավականին մատչելի գնով ավելցուկ էլեկտրաէներգիա, որը հնարավոր է վաճառել հարևան երկրներին՝ Էդվարդ Արզումանյանը նշեց. «Սա կրկնակի սխալ է: Նախ՝ երբ ասում են մատչելի գնով, դա հիմարություն է: Երբ նոր կառուցվածը սկսի աշխատել, ապա արտադրված էլեկտրաէներգիայի սակագինը մոտակա 10-15 տարվա ընթացքում 2,5-3 անգամ ավելի բարձր կլինի, քան 15-20 տարի հետո: Առաջին 10-15 տարվա մեջ իրականացվող բոլոր դրամական ծախսերը պետք է փոխհատուցվեն: Որպես էժան արտադրված էլեկտրաէներգիա՝ դրսում վաճառելու մասին հիմնավորումը սխալ է, անհնարին է»:

Ինչ վերաբերում է հարևան երկրներին վաճառելու հնարավորությանը՝ նա ընդգծեց. «Հայաստանը ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը չի կարող էլեկտրաէներգիա արտահանող լինել, որովհետև մեր հարևան երկրները մեզանից ավելի լավ են ապահովված այդ առումով. «Ավելին՝ մոտակա 10-15 տարում ավելի ապահովված կլինեն էլեկտրաէներգիայի սեփական արտադրությամբ, քան Հայաստանը: Ասեմ՝ ինչու: Իրանը մեզանից ստանում է էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց, իսկ վերոնշյալ պայմանագիրը լրանալուց՝ 2026-ից հետո, Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանը կունենա ռուսների մոտ կառուցված երկու ատոմային բլոկներ՝ յուրաքանչյուրը 1200 Մվտ հզորությամբ: Այսպիսով, Իրանը կունենա մոտ տասն անգամ ավելի շատ էներգիայի աղբյուր, քան մեզանից գազի դիմաց ստացել է:

Նույնը Թուրքիայի մասին կարող ենք ասել, որը հիմա Վրաստանից ու Ադրբեջանից էլեկտրաէներգիա է ստանում, ինչը ևս կտևի մինչև 2026 թվականը: 2026- ին ռուսները Թուրքիայում Միջերկրական ծովի ափին կավարտեն 4 ատոմային բլոկի կառուցումը՝ յուրաքանչյուրը 1200 Մվտ, որոնք 2026-ին կունենան 10-15 անգամ ավելի մեծ հնարավորություններ, քան ստանում են հիմա Ադրբեջանից ու Վրաստանից: Այս տեսանկյունից այն պնդումը, թե Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա արատահանող երկիր դառնալ, ևս հիմարություն ու տգիտություն է, եթե ոչ պետական հանցագործության մասին վկայող հայտարարություն՝ վերոնշյալ էներգաբլոկը կառուցելու համատեքստում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении