Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իրանի զորավարժությունները ազդանշան են ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլ նաև ոչ տարածաշրջանային խաղացողներին․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

Regnum.ru–ն «Արդյո՞ք Իրանը կվերադառնա Անդրկովկաս» հոդվածում գրում է, որ հոկտեմբերի 17-ից Իրանը բավականին լայնածավալ «Էգտեդար» («Ուժ») զորավարժություններ է անցկացնում Արդաբիլ և Արևել յան Ադրբեջան նահանգներում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին։ Զինվորականները զորավարժություններ են վարում մարտական ուղղաթիռների, վայրէջքի, գիշերային հարկադիր երթերի, ինչպես նաև հարձակողական անօդաչու թռչող սարքերի և խոյահարող արկերի կիրառմամբ: Բացի այդ, զինծառայողները Արաքս գետի վրայով պանտոնային կամուրջներ են կառուցում։ Ճիշտ է, Իրանը ծանուցել է Ադրբեջանին զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին, բայց դրանք հատկապես հաճախակի են դարձել Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից և Ադրբեջանի ու Հայաստանի, այսպես կոչված, հետկոնֆլիկտային շրջան մտնելուց հետո։

Իրավիճակը, ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրի, սկսել է բնութագրվել «աշխարհաքաղաքական զգայունության բարձրացմամբ», չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագիրը և Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի ու Հայաստանի հետագա համաձայնագրերը, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված, ենթադրում էին իրադարձությունների հետագա զարգացման խաղաղ սցենար։ Սակայն, չգիտես ինչու, Թեհրանը վստահ է, որ տարածաշրջանում սահմանների վերաբաշխման խնդիրն է դրված, և մատնանշում է Զանգեզուրով (Սյունիք) «ՆԱՏՕ-ի միջանցքի» առաջացման հնարավորությունը, որը կարող է Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապել Նախիջևանի հետ։

Միաժամանակ մատնանշվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան որոշակի պայմաններում և հանգամանքներում կարող են գրավել հայկական Մեղրիի շրջանը և կտրել Իրանը Հայաստանից։ «Մենք դա թույլ չենք տա», - ասել է Փաքփուրը՝ միաժամանակ մատնանշելով, որ ենթադրյալ ռազմական գործողության հետևում կանգնած են Միացյալ Նահանգները և Իսրայելը: Միաժամանակ իրանական կողմը ներկա իրավիճակը գնահատելիս ամբողջությամբ չի «բացվում»: Իրանցի քաղաքական գործիչների և մամուլի բազմաթիվ հայտարարությունների վերլուծությունը հիմք է տալիս անել հետևյալ հիմնական եզրակացությունները: Առաջին հերթին՝ Անդրկովկասում Արևմուտքի դեռևս արտասովոր դիվանագիտական ակտիվությունը Թեհրանը կապում է այնտեղ Ռուսաստանի ազդեցության թուլացման գործընթացի՝ աշխարհաքաղաքական վակուումի առաջացման հետ, որը լրացնում է թուրք-ադրբեջանական դաշինքը։

Երկրորդ հերթին՝ Թեհրանը Երևանի արտաքին քաղաքականության մեջ տեսնում է ձևավորվող արևմտյան թեքում: Նրանք վախենում են Արևմուտքի ավելի խորը ներթափանցումից Հայաստան, ինչը կապված է Ռուսաստան-Հայաստան-Իրան միջօրեական առանցքի հնարավոր փլուզման և Թուրքիա-Ադրբեջան լայնական առանցքի առաջացման հետ: Ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում Թեհրանը լրջորեն անհանգստացած է քրդական և ադրբեջանական խաղաքարտերով խաղալու միջոցով Իրան ներթափանցելու՝ ԱՄՆ–ի կարողությամբ, ինչը վտանգ է ներկայացնում երկրի տարածքային ամբողջականության համար: Իրանի համար դա արդեն ոչ թե տեսական բնույթի արտացոլում է, այլ Մեծ Մերձավոր Արևելքում ուժերի հարաբերակցության շարունակական փոփոխությունների գիտակցում:

Բայց այս պահին իրավիճակը դեռ անորոշ է։ Իրանը փորձում է լուծումներ գտնել երկկողմ դիվանագիտության մակարդակով. պատահական չէ, որ այցով Երևան է ժամանել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ իրենք դեմ են «օտարների ներկայությանը տարածաշրջանում»։ Թեհրանը տարբեր մակարդակներով կապեր է պահպանում նաև Բաքվի հետ։ Բայց նա հասկանում է, որ անդրկովկասյան մեծ խաղի մեջ արդյունավետ մտնելու համար անհրաժեշտ է լայն երկխոսության գնալ առաջին հերթին Ռուսաստանի հետ, որպեսզի չեզոքացվի Թուրքիան, որը տարածաշրջանային մեկ այլ ուժեղ խաղացող է։ Բացի այդ, Մեծ Ադրբեջանի խնդիրն է աստիճանաբար տեղափոխվում իրադարձությունների կենտրոն։ Իրանի շահը դա կանխելն է, իսկ եթե չհաջողվի, ապա գործընթացն իր սցենարով տանելն է, որպեսզի Արևմուտքին զրկի հյուսիսում հակաիրանական հենակետ ստեղծելու հնարավորությունից։

Այդ իսկ պատճառով էլ Թեհրանը դեմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։ Հնարավոր է, որ Բաքվի հետ հարաբերությունների սրացման դեպքում նա առաջին հերթին փակի այն միակ ճանապարհը, որն անցնում է նրա տարածքով և կապում է Ադրբեջանը Նախիջևանի ինքնավարության հետ։ Այլ բան է, թե ինչպես է իրեն պահում Հայաստանը։ Մոսկվայի հետ դաշինքում դա մի բան է, իսկ Արևմուտքի հետ դաշինքում՝ այլ բան: Եվս մեկ նկատառում: Զորավարժություններն անցկացնում է ոչ թե իրանական բանակը, որն ապահովում է երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, այլ ԻՀՊԿ-ն, որը պատասխանատու է երկրի տարածքից դուրս ռազմական գործողությունների համար։ Ուստի Իրանի զորավարժությունները ազդանշան են ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլ նաև ոչ տարածաշրջանային խաղացողներին։

Վտանգն այն է, որ խոսքն այլևս ոչ թե աշխարհաքաղաքական տախտակի վրա զինվորները տեղափոխելու ցանկության մասին է, այլ Թեհրանի կողմից իր անվտանգությունը ռազմական ճանապարհով ամրապնդելու հոգեբանական պատրաստակամության մասին:Իրավիճակից ելքը Իրանի ներգրավումն է համակովկասյան քաղաքական ու աշխարհաքաղաքական գործընթացներին, ինչը չի արվել Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո։ Բայց Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը արդյո՞ք պատրաստ են դրան։ Միևնույն ժամանակ, Անդրկովկասում իրավիճակը շարունակում է լարված մնալ, թեև հնարավոր է, որ որոշ ժամանակ անց Թեհրանից կրկին հաշտարար հայտարարություններ հնչեն, լինեն այցելություններ Բաքու և Երևան, ու լինեն խոր բարեկամության ու համագործակցության հավաստիացումներ այնպես, ինչես եղել է ոչ մեկ անգամ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ