Yerevan, 24.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պուտինը հայ հասարակությանը կրկին հասկացրեց, որ Փաշինյանը ոչ հայամետ կետերով ուզում է լուծել ԼՂ հարցը»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ Սոչիում կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, այնուհետ՝ նաև ՓաշինյանՊուտին-Ալիև եռակողմ հանդիպումը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ զրուցել ենք երկկողմ հանդիպումներից հետո, երբ եռակողմ բանակցությունները դեռ ընթացքի մեջ էին:

Անդրադառնալով Պուտինի այն հայտարարությանը, թե ինչ-որ ժամանակ պետք է ավարտել Ղարաբաղյան հակամարտությունը, և Հայաստանի վարչապետն ունի դրա քաղաքական կամքը, Համբարյանը նշեց. «Շատ հետաքրքիր ու կարևոր էր այդ ազդակը: Պուտինը, շատ մեծ կարծիք ունենալով հայաստանյան հասարակության մասին, կրկին պարզ հասկացրեց, որ ձեր երկրի վարչապետը շատ արագ ուզում է լուծել այդ հարցը, և այդ արագ լուծման հիմքում ոչ հայամետ կետեր կան: Նա հասկացրեց, որ հարցի լուծման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Փաշինյանի վրա: Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե Երևանի համար ընդունելի են ԼՂ հարցով այն մոտեցումները, որոնք առաջարկում է ռուսական նախագիծը, այդքան էլ չեմ հավատում այդ մարդու ասածներին:

Մենք գիտենք, թե այդ մոտեցումներն ինչից հետո ընդունելի դարձան: Դա եղավ այն բանից հետո, երբ Պուտինը Վալդայում շատ պարզ հասկացրեց, որ «վաշինգտոնյան» փաստաթուղթն իրական է, ՀՀ իշխանություններն իրենց համաձայնությունը տվել են Արևմուտքին: Պուտինը հասկացրեց նաև, որ եթե հայ հասարակությունը համաձայն է երկրորդ կապիտուլ յացիայի ստորագրմանը, որի հետևանքները հազարապատիկ ավելի ծանր են լինելու, ինքը դրան չի խանգարելու: Իսկ Նիկոլ Փաշինյանը, լինելով «գեղցի ճարպիկ», ստախոս, ենթադրաբար իր արևմտյան տերերի բացահայտ դրդմամբ հետքայլի գնաց ու հայտարարեց, որ պատրաստ է ռուսական կողմի առաջարկներն ընդունել»:

Միևնույն ժամանակ, քաղաքագետի խոսքով, Փաշինյանը դեռ հանդիպումից առաջ Twitterյան գրառմամբ քար էր շպրտել Ռուսաստանի դաշտ՝ հասկացնելով, որ ՌԴ-ն իր ստանձնած պարտականությունները չի կատարում. «Ես, ամեն դեպքում, չեմ կարծում, որ Սոչիի հանդիպումից հետո արագ գործողություններ կլինեն, քանի որ Արևմուտքը Հարավային Կովկասը ռուսներից ձերբազատելու իր սեփական ծրագիրն ունի: Եվ եթե ռուսները շարժվում են պլան A-ով, ապա, ի տարբերություն ռուսների, պլան A-ի ձախողման պարագայում Արևմուտքը պլան B, C, D ունի: Ու շատ դեպքերում Փաշինյանի այդ «ճարպկությունը» հենց այդ համատեքստում պետք է դիտարկել. նա չի ամաչում այդ վարքագիծն ի ցույց դնելուց, Փաշինյանը չի ամաչում մե՛կ Ռուսաստանի, մե՛կ Արևմուտքի գիրկն ընկնելուց»:

Գագիկ Համբարյանը նշեց, որ մեզ համար ամենաընդունելի տարբերակը կլիներ այն, որ ժամանակավորապես սառեցվեր բանակցային ներկա գործընթացը. «Բայց՝ ոչ: Քանի որ Փաշինյանը կապիտուլ յանտ է, թուրք-ադրբեջանական տանդեմը նրան ուղղակիորեն պարտադրում է «խաղաղության պայմանագրի» անվան տակ գնալ նորանոր զիջումների, ստորագրել մեր երկրորդ կապիտուլ յացիան: Այս պարագայում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը չեն կարող ընդդիմանալ հայ ժողովրդի անունից հանդես եկող Փաշինյանին»:

Գագիկ Համբարյանը շեշտեց, որ մասնավորապես «վաշինգտոնյան» փաստաթուղթն իրենից շատ մեծ վտանգ է ներկայացնում, այն հակահայկական է: «ՀՀ-ն այդ խայտառակ փաստաթղթով Արցախը ճանաչելու է որպես Ադրբեջանի մաս: «Վաշինգտոնյան փաստաթուղթն աղետ է. եթե Հայաստանը Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ռուսներն այդտեղից կհեռանան: Սա ամբողջությամբ Արցախը կործանող փաստաթուղթ է: Բայց նույնիսկ այդ պարագայում, եթե Նիկոլ անհողն ամբողջ Արցախը հանձնի թուրքերին, միևնույնն է, Նիկոլը խաղաղություն չի բերելու Հայաստանին: Թուրքերը երբեք ու ոչ մի պարագայում չեն դադարեցնելու իրենց ծավալապաշտական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, քանի դեռ Հայաստանը ղեկավարվում է կապիտուլյանտ ու իրենց կողմից նսեմացված Նիկոլ անհողի կողմից»,-ասաց նա՝ շեշտելով, որ այս իշխանությունը Հայաստանը կործանելու նպատակ ունի:

«Ի դեպ, 30 տարվա մեջ Ալիևը երբեք չի հայտարարել, որ Հայաստանը, 1991-ին մտնելով ԱՊՀ-ի մեջ ու ստորագրելով Ալմա-Աթայի հռչակագիրը, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս տարիների ընթացքում չլսեցինք, որ Ալիևը հայտարարի, թե 1997-ին ստորագրելով Ստամբուլի կոնվենցիան, ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Որպես պատմաբան, որը զբաղվում է Արցախյան հիմնահարցով, այս տարիներին չեմ լսել, որ ադրբեջանցիները Մադրիդյան սկզբունքները համարեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հիմնաքար: Ըստ Փաշինյանի, այս տարիներին ադրբեջանցիները հիմար են եղել, չեն հասկացել, որ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու միայն իր իշխանությունից հետո բացահայտվեց «նախկինների հակահայկականությունը»: Հասկանալի է, չէ՞, թե Փաշինյանի հակահայկական թեզերն ուր կարող են տանել»,-ասաց նա՝ հավելելով, որ Փաշինյանը սեփական իշխանությունն ամեն գնով պահելու համար պատրաստ է պաշտոնական մակարդակով ամենամեծ հակահայկական թեզերն առաջ տանել:

Անդրադառնալով հոկտեմբերի 30-ին Արցախում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին, որը բխում էր վերոնշյալ վտանգներից, քաղաքագետը նշեց. «Արցախցիների հանրահավաքը շատ կարևոր էր միջազգային հանրությանը ազդակներ հաղորդելու համար: Բայց խնդիրն այն է, որ Երևանի պաշտոնական սենյակներում վեր ընկած քայլիստների համար նրանց այդ ազդակներն առոչինչ են: Եթե Հայաստանի իշխանությունների համար այդ դիրքորոշումն առոչինչ է, նույն ռուսների, ԱՄՆ-ի, Արևմուտքի համար արցախցիների ազդկաներն ինչո՞ւ պետք է շատ կարևոր լինեն: Սարսափելին այն էր, որ արցախցիների հուժկու հանրահավաքից հետո Նիկոլին երկրպագող ֆեյսբուքյան օգտատերերը բացահայտ հակաարցախյան գրառումներ էին անում, հեգնում էին ու քննադատում արցախցիներին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package