Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քարացած մտածելակերպ, վերանայումների անհրաժեշտություն, արժեթղթերի շուկայի դեգրադացում և լճացում․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարեց ԿԲ կանխատեսումների մասին՝ շեշտելով նաև, որ այս տարվա համար 12,9 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, իսկ հաջորդ տարվա համար՝ 4,5 տոկոս: Թե ի՞նչ քաղաքականություն է վարում ԿԲ-ն ներկայիս պայմաններում, այդ քաղաքականությամբ ի՞նչ ազդեցություն է ունենում տնտեսության վրա, խոսել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ: Սուրեն Պարսյանը կարծում է, որ ներկայիս պայմաններում Հայաստանի Կենտրոնական բանկը պետք է փոխի իր դրամավարկային քաղաքականությունը, ԿԲ-ից պետք է առանձնացվեն որոշակի գործառույթներ:

«Կենտրոնական բանկը տարիներ շարունակ խիստ պահպանողական քաղաքականություն էր վարում, հնարավորինս փորձում էր զսպել բանկերին առնչվող ռիսկերը: ԿԲ-ն, առհասարակ, խրախուսում է ավելի քիչ ռիսկային ակտիվներում ներդրում կատարելը: Ընդհանրապես, բանկային համակարգն իր ընդհանուր ակտիվների մոտ 35-40 տոկոսը ներդրել է պետական պարտատոմսերի մեջ, որոնք քիչ ռիսկային ակտիվներ են: Կան բանկեր, որոնք իրենց ակտիվների 50 տոկոսն են ներդրել պետական պարտատոմսերի մեջ, որը քիչ ռիսկային ակտիվ է, բայց բավականին բարձր՝ 10-11 տոկոս շահութաբերություն է ապահովում: Եվ սա այն դեպքում, երբ այս պահին տնտեսության իրական հատվածին վարկավորելու խիստ անհրաժեշտություն կա: Բանկերը հիմա դժկամությամբ են ֆինանսավորում բիզնեսին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է արտադրական ծառայություններին, գյուղատնտեսությանը վերաբերող բիզնեսին: Բացի այդ, վերջին տարիներին բանկերը կենտրոնացել են հիպոթեքի շուկայի վրա, իրենք ֆինանսավորում են առաջարկը՝ շինարարներին, և պահանջարկը, այսինքն, ֆինանսավորում են մարդկանց, որ նրանք հիպոթեքային վարկերով բնակարաններ ձեռք բերեն: Արդյունքում վերջին տարիներին աճել է հիպոթեքի ցուցանիշը, ինչը բավականին ռիսկային է դարձնում բանկային համակարգը»,-«Փաստի» հետ զրույցում տնտեսագետը՝ շեշտելով, որ թեպետ բանկերը դեռևս շահում են այս հանգամանքից, բայց ռիսկեր կարող են լինել:

«Հիշեցնեմ, որ 2008-2009 թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամն սկսվեց հենց հիպոթեքի շուկայից. երբ այդ շուկան քանդվեց, մարդիկ դադարեցին վճարել հիպոթեքային վարկերը, և մի շարք խոշոր բանկեր, ֆինանսական կորպորացիաներ պարզապես սնանկացան: Մեր բանկային համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ գումարները հիմնականում ներդնում են պետական պարտատոմսերի և հիպոթեքային շուկայի մեջ, ու ԿԲ-ն այս ամենը, ըստ էության, խրախուսում է: Բացի այդ, ԿԲ-ն բանկային համակարգի լոբբինգն է անում: Օրինակ՝ ԿԲ քաղաքականության արդյունքում Հայաստանում արտարժույթի մեծ թվով փոխանակման կետեր վերացան՝ դադարեցնելով գործունեությունը: Այդ ամբողջ շրջանառությունը տեղափոխվեց բանկային համակարգ: Եվ այս տարվա 9 ամիսներին բանկային համակարգը եռակի եկամտի աճ ունեցավ, ինչը պայմանավորված է փոխանակությունից ստացած եկամուտներով: Քանի որ մեծ թվով փոխանակման կետեր ուղղակի դադարել են գործունեությունը, բանկային համակարգն իր դիրքերն ուժեղացրել է արտարժույթի փոխանակման շուկայում»,ընդգծեց Ս. Պարսյանը:

Տնտեսագետի խոսքով, մեր տնտեսական համակարգում բանկերը միշտ էլ արտոնյալ կարգավիճակ են ունեցել:«Շատ հաճախ օգտվել են տարբեր հարկային արտոնություննրից, նրանց մոտ ռիսկերը տարիներ շարունակ ավելի ցածր են եղել ԿԲ-ի միջոցով: Օրինակ՝ երբ նախորդ տարի մետաղների գները թանկացան, կառավարությունը բերեց օրենքի նախագիծ, ըստ որի, պղնձի, մոլիբդենի արտահանման տուրք սահմանվեց, լրացուցիչ հարկեր են գանձվում նաև այս տարի: Բանկային համակարգի շահույթն այս տարի եռակի ավելացել է, բայց նոր հարկային բեռ չկա: Սա ևս խոսում է այն մասին, որ բանկային համակարգի շահույթը նորմալ է գնահատվում ու խրախուսվում է: Ուշագրավ է, որ նրանց շահույթը եռակի աճել է, բայց նրանց վճարած հարկերն ավելացել են ընդամենը 17 տոկոսով: Բացի այդ, ԿԲ-ն իր դրամավարկային քաղաքականության շրջանակներում ձգտում է վարել գնաճի զսպման քաղաքականություն: Գնաճի նպատակային թիրախ է սահմանվել 4 %-ը: 2019, 2020 թվականներին, սակայն, գնաճը 2-3 տոկոս է եղել, ինչը ձեռնտու է եղել բանկային համակարգին: ԿԲ-ի կողմից գնաճի զսպման թիվ մեկ շահառուն բանկային համակարգն է, քանի որ բանկերի կողմից տրամադրված վարկերը բարձր գնաճի պայմաններում պետք է թանկանան: Բացի այդ, երբ բարձր է լինում ինֆլյացիայի մակարդակը, նրանց շահույթի գնողունակությունը նվազում է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Սուրեն Պարսյանի խոսքով, հայաստանյան բանկերն այս պահին բավականին բարձր շահութաբերություն ունեն: «Այս տարի գրանցված այդ բարձր շահութաբերությունը կնպաստի նաև իրենց ֆինանսական կայունության էլ ավելի ամրապնդմանը, սեփական կապիտալի ավելացմանը: Կարող ենք ասել, որ այս տարի բանկային համակարգի աստղային օրերն են. միայն այս տարվա 8 ամսվա հաշվարկով բանկային համակարգը 43,5 տոկոս աճ է արձանագրել նախորդ տարվա համեմատ: Հայաստանի տնտեսության ոչ մի ոլորտ, բացառությամբ, երևի, հանրային սննդի, նման աճ չի գրանցել»,-ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ ԿԲ-ն հիմա իրական հատվածի խրախուսման քաղաքականություն պետք է վարի:

«Այս պահին ԿԲ-ի համար միևնույնն է՝ բանկը վարկը տրամադրում է հիպոթեքի ուղղությամբ, բիզնեսի, թե այն սպառողական վարկի տեսքով: ԿԲ-ն բոլորի դեպքում նույն չափորոշիչներն է կիրառում: Այստեղ վերանայումներ են անհրաժեշտ: ԿԲ-ն պետք է խրախուսի, որ բանկերը ֆինանսավորեն բիզնես հատվածին: Ավելի բարձր պահուստային գումարներ պետք է նախատեսվեն սպառողական վարկերի, հիպոթեքի, քան, օրինակ՝ բիզնես վարկերի համար, ինչը թույլ կտա ավելի շատ բզինես վարկեր տրամադրել: ԿԲ-ի ամենակարևոր խնդիրներից մեկը նաև այն է, որ դրամավարկային քաղաքականությունը պետք է լինի հստակ և արդյունավետ: Արդեն երկրորդ տարին է՝ ԿԲ-ն հայտարարում է նպատակային՝ 4 տոկոսանոց գնաճի մասին, բայց անընդհատ այն վերանայվում է, գնաճը գերազանցում է նախանշված թիրախային ցուցանիշին: Օրինակ՝ անցած տարի 7,7 գնաճ ունեինք, այս տարի ԿԲ-ն կանխատեսում է, որ տարին կփակենք 8,5 տոկոսով, բայց դա էլ չի ապահովվելու. 2022թ. 9 ամսվա հաշվարկով արդեն իսկ 8,6 տոկոս գնաճ ունենք, իսկ սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ 9,9 տոկոս գնաճ էր արձանագրվել: Այսինքն, ակնհայտ է, որ ԿԲ-ն ձախողել է դրամավարկային քաղաքականությունը»,-նշեց նա՝ շեշտելով, որ սա արդեն ոչ այդքան օրենսդրական, այլ կառավարման դաշտում է:

«ԿԲ-ի խորհուրդը պետք է արդյունավետ գործի: Շատ կարևոր եմ համարում նաև այն, որ ԿԲ-ն քայլեր պետք է իրականացնի ֆինանսական իրազեկվածության, մարդկանց գրագիտության բարձրացման ուղղությամբ , ինչը ևս բավարար չէ այս պահին: ԿԲ-ն պետք է դուրս գա արժեթղթերի վերահսկողության դաշտից: Այս պահին ԿԲ-ն է վերահսկում, ինչը ճիշտ չէ: Արդյունքում շահում է բանկային համակարգը, իսկ արժեթղթերի շուկան դեգրադացվում է, լճանում է, ու նոր կազմակերպություններ ի հայտ չեն գալիս: ԿԲ-ի գործառույթները պետք է առանձնացվեն նաև այս առումով, ինչը ֆինանսական համակարգի կայունության խնդիր կլուծի: ԿԲ-ի քաղաքականությունը պետք է ներդաշնակ լինի կառավարության քաղաքականության հետ: Եթե գնաճի թիրախային մակարդակը պետք է բարձրացվի, այն պետք է բարձրացվի: Չպետք է հայտարարվի, որ չեն շեղվելու թիրախային մակարդակից: Այս ամենի հետևանքով պետության համար խնդիր է առաջանում: Օրինակ՝ այս փուլում շատ երկրների ԿԲ-ներ վերանայում են իրենց դրամավարկային քաղաքականությունը, մինչդեռ մեր ԿԲ-ն քարացած մտածելակերպ ունի, ավելի շատ հետևում է միջազգային տարբեր ինստիտուտների հանձնարարականներին, քան տնտեսության իրական գործընթացներին»-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении