Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պորտվեյն գինիները միայն քաղցր չեն լինում․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ո՞րն է պորտվեյն (պորտուգալական) գինու և սովորական գինու հիմնական տարբերությունը: Շատերը վստահ են, որ բոլոր տարբերությունները հանգում են նրան, որ պորտվեյնը ավելի թունդ է (մոտ 20 %) և ավելի կարմիր ու քաղցր է։ Հենց այստեղ էլ ավարտվում է պորտվեյնի մասին մարդկանց գիտելիքները։ Նշենք, որ միայն առաջին պնդումն է ճիշտ: Բայց գույնի հետ կապված կա սխալ՝ պորտվեյն գինին լինում է ոչ միայն կարմիր, այլ նաև վարդագույն և նույնիսկ սպիտակ։ Եվ, բացի այդ, կան կիսաչոր և չոր տեսակներ։ Այսպիսով, խմիչքը, որով պորտուգալացիները հպարտացել են դարեր շարունակ, կարող է շատ տարբեր լինել: Ինչպես սովորական գինին, այնպես էլ պորտվեյնը հնեցված է։ Եվ որքան երկար է պահվում գինին հատուկ պայմաններում, այնքան խմիչքի համի փունջը հարստանում է և, իհարկե, բարձր է լինում գինը։ Այնուամենայնիվ, տարիքից բացի, կան նաև այլ նրբերանգներ:

Բոլոր պորտվեյնները պայմանականորեն կարելի է բաժանել երկու լայն կատեգորիաների. որոշները հնեցվում են տակառներում, որոնք առավել հաճախ պատրաստված են կաղնուց, իսկ մյուսները սպասում են իրենց ժամին շշի մեջ: Բացարձակ թվով առաջին կատեգորիան առավելություն ունի՝ պորտվեյն գինիների գրեթե 97 %-ը հասունանում է փայտի հետ սերտ շփմամբ։ Միաժամանակ հատկանշական է, որ այս գինիների ծագումն ընդհանուր է: Սկզբից դրանք երկուերեք տարի պահվում են հսկայական (երբեմն մինչև 60000 լիտր) կաղնու տարաներում։ Դրանից հետո շշալցվում են հասունացման համար կա՛մ տակառներով, կա՛մ «ապակու» մեջ։ Տակառային հնեցված պորտվեյն գինիները բաժանվում են մի քանի կատեգորիաների. Ռուբին - սա ամենաէժան և ոչ հավակնոտ պորտվեյն գինին է: Այն ստացվում է խաղողի մի քանի բերքերի միախառնման արդյունքում։ Մինչ շշալցումը այն համեմատաբար քիչ է հնեցվում՝ երեք տարուց ոչ ավելի։

Ավելին, այն միշտ չէ, որ պահվում է կաղնե տակառներում։ Այսօր արտադրողները չեն վարանում գինին հնեցնել չժանգոտվող պողպատե կամ բետոնե տարաներում: Այս պորտվեյնն արժանի է իր «ռուբին» անվանմանը, ինչպես կարելի է կռահել, իր հարուստ կարմիր գույնի համար: Պարզ տեխնոլոգիական գործընթացի շնորհիվ այդ գինին շատ մատչելի է, և հենց այդ գինին է ամենաշատը արտադրվում Պորտուգալիայում։ Իհարկե, պորտվեյնի գիտակները չեն իջնում «ռուբինի» մակարդակին, սակայն սովորական գինու սիրահարներին այն կարող է հաճելիորեն զարմացնել իր հարուստ մրգային համով։ Տոնի - Այս գինին ռուբինից տարբերվում է երկար հնեցման շրջանով, ընդ որում՝ կաղնե տակառներում։ Հնեցման ընթացքում տեղի են ունենում օքսիդատիվ պրոցեսներ և գոլորշիացում, ինչի շնորհիվ ըմպելիքը պարզվում և ձեռք է բերում բնորոշ «ընկուզային» երանգ։

«Տոնի» պատրաստելու համար օգտագործվում են նաև տարբեր մշակաբույսեր, սակայն գինին պետք է հնեցվի առնվազն 2 տարի։ Գործնականում էժան «տոնին» շատ հաճախ որակով ավելի լավը չէ, քան «ռուբինը»: Ավելին, անհատ արտադրողները տեխնոլոգիական գործընթացներով իրենց չանհանգստացնելու համար պարզապես սպիտակ պորտվեյն գինին խառնում են ցանկալի գույն ստանալու համար։ Գիտակները, որպես կանոն, ընտրում են «տոնի» սորտեր, որոնք բավականին հնեցված են՝ 10 կամ 20 տարի։ «Տոնիները» շատ դեպքերում քաղցր գինիներ են, որոնք հարմար են որպես աղանդերի «ուղեկից»:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն