Yerevan, 10.September.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ղազախստանի նախագահն այժմ «Миротворец» կայքում է, ո՞վ է հաջորդը

BLOG

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտնվելը «Ուկրաինայի թշնամիների» ցուցակում՝ որը հրապարակվում է «Миротворец» կայքում, մեծ աղմուկ է բարձրացրել ղազախական լրատվամիջոցներում։ Ղազախստանի իշխանությունները փորձել են աչք փակել դրա վրա, սակայն ստեղծված նախադեպը աշխարհի տարբեր երկրներում քաղաքական գործիչներին ստիպել է մտածել այդ իրադարձության հնարավոր հետեւանքների մասին: Ոչ պակաս դա վերաբերում է նաեւ Հայաստանին, որը, ինչպես եւ Ղազախստանը, չեզոք դիրքորոշում ունի Ուկրաինայի հակամարտության նկատմամբ:

«Миротворец» կայքն իրեն դիրքավորում է որպես «ազգային Ուկրաինայի պետականության հիմքերի, խաղաղության, քաղաքացիների անվտանգության դեմ հանցագործությունների հետազոտությունների կենտրոնի ինտերնետ-ներկայացուցչություն»: Միևնույն ժամանակ, ուկրաինական կայքը տվյալների բազա է, որում մուտքագրվում են մարդկանց անձնական տվյալները, որոնց կարծիքը չի համընկնում Ուկրաինայի գործող իշխանությունների կարծիքի հետ: Հարկ է հատուկ նշել, որ տվյալների բազաներում, որոնք մինչև վերջերս բաց են եղել, նշվում են մարդկանց անձնական տվյալները ՝բնակության հասցեները, անձնագրային տվյալները, լուսանկարները և աշխատանքի վայրերը։

Կայքում տեղ գտնված մարդիկ և նրանց հարազատները ենթարկվում են իսկական հալածանքների, շատերը ստիպված են փոխել իրենց բնակության վայրը և աշխատանքը: Արդեն կան մի շարք դեպքեր, երբ «Миротворец»-ի ցուցակում հայտնված մարդիկ զոհվել են, կամ պարզապես անհետացել: Դրանից հետո նրանց լուսանկարները ցինիկաբար ձևափոխվում էին՝ ուղեկցվելով «ликвидирован» է մակագրությամբ: Եվ այստեղ բացառություն չեն Ուկրաինայի մեծաթիվ հայկական սփյուռքի ներկայացուցիչները, որոնցից շատերն ապրում են երկրի արևելքում՝ մարտական գործողությունների գոտում : ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Миротворец» կայքում արդեն հարյուրավոր ուկրաինահայեր կան, այդ թվում՝ երեխաներ:  «Миротворец» ցուցակը ուկրաինական իշխանություններն օգտագործում են երկրի արևելքում «зачисток» անցկացնելու համար: Բացի Դոնբասում բնակվող հայերից, «Миротворец»-ի ցուցակում են հայտնվել նաև շատ այլ հայեր՝ Ռուսաստանից: Զարմանալի է, որ նրանց մեջ կան քաղաքականությունից հեռու և «անշառ» մարդիկ, ինչպիսիք են՝ կատակերգուներ Միխայիլ Գալուստյանն ու Եվգենի Պետրոսյանը: «Գնդակահարության ցուցակում» Ղազախստանի նախագահ Տոկաևի ընդգրկումը խոսում է այն մասին, որ Կիևի իշխանությունները բարձրացնում են խաղադրույքները, և այլևս իրենց համար որևէ սահմանափակում չեն տեսնում: Ռուսաստանաբնակ հայերի, ինչպես նաեւ ազդեցիկ գործարարների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հայտնվելը, այսպես կոչված «Գնդակահարության ցուցակում»՝ ժամանակի հարց է : Այստեղ հարկ է հիշել, որ 2014 թվականի մարտին ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ Հայաստանը սատարեց Ռուսաստանին՝ Ղրիմի կարգավիճակի փոփոխության հարցով: Բացի այդ, Հայաստանը միակ երկիրն է, որը սատարել է Ռուսաստանին և դեմ է քվեարկել այս տարվա մարտին Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի ներկայացուցչության կասեցմանը:

Բացի այդ, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչման մասին լուրը 2022 թվականի փետրվարին ողջունել են Արցախի իշխանությունները՝Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Դրան հաջորդեցին մի շարք կտրուկ հայտարարություններ Հայաստանի հասցեին՝ ուկրաինացի քաղաքական գործիչների և լրագրողների կողմից:

Հայաստանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտության մեջ հետևեողականորեն չեզոքություն է պահպանում՝ հաշվի առնելով երկու կողմերի փաստարկները,ինչպես նաև աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները մեր տարածաշրջանում, սակայն մենք պետք է պատրաստ լինենք վճռականորեն դատապարտել Կիեւի ցանկացած սադրիչ գործողություն, որն արդեն վաղուց անցել է՝ երկրների միջեւ նորմալ դիվանագիտական հարաբերությունների բոլոր հնարավոր սահմանները: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն չեզոք պետություններին՝ ինչպիսիք են Հայաստանը և Ղազախստանը, այլև Կիևի դաշնակիցներին : Բավական է հիշել Ուկրաինայի նախագահ Զելենսկու վերջին սկանդալային հայտարարությունները՝ Գերմանիայի ղեկավարության հասցեին : Առավել ապակառուցողական է հայտարարություններից մեկը, որում Զելենսկին հիշում է Գերմանիայի և գերմանացի ժողովրդի՝ «Ուկրաինային զենք մատակարարելու որոշակի հոգեբանական խոչընդոտների մասին, որոնք կապված են նրա նացիստական անցյալի հետ»:

Մենք պետք է հստակ հայտարարենք, որ Հայաստանն Ուկրաինայի հանդեպ չունի որևէ պարտավորվածություններ, և հայերի «գնդակահարության ցուցակներում» ընդգրկելու փորձերը, որտեղ էլ որ նրանք ապրեն, մեր վճռական հակահարվածին կհանդիպեն միջազգային բոլոր հարթակներում :

Աղվան Պողոսյան

Փորձագետ ՈՒՊՆՏՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետ

Նյութի սկզբնաղբյուր՝ ՖԲ

Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024