Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչ վտանգներ և հնարավորություններ են պարունակում Սոչիում և Բրյուսելում ընդունված հայտարարությունները

АНАЛИТИКА

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Երեկ Սոչիում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ընդունվել է հայտարարության տեքստ: Ի՞նչ ականներ կան այդ տեքստում, ինչ ռիսկեր կամ հնարավորություններ են այնտեղ առկա Հայաստանի և Արցախի համար:

Թերևս գլխավոր վտանգը և բացթողումը կայանում է նրանում, որ հայտարարության տեքստում բացակայում է Լեռնային Ղարաբաղ եզրույթը, այն փոխարինված է ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր եզրույթով, ինչը նշանակում է, որ Բաքուն այս ուղղությամբ լուրջ հաջողություններ է գրանցել: Հաջողություն է նաև այն հանգամանքը, որ հայտարարության տեքստում հստակ նշվում է տարածքային ամբողջականության բաղադրիչը և ոչ մի խոսք չկա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին: Հայաստանի և Արցախի համար թերևս միակ դրական կետը այն է, որ Ալիևը կամա թե ակամա ընդունեց խաղաղապահների գործունեության արդյունավետությունը և կարևորությունը, ըստ այդմ նրանց՝ Արցախում գտնվելու ժամկետները կարող են և երկարարացվել, դա կախված է նրանից, թե ինչ քայլեր այդ ուղղությամբ կգործադրի Հայաստանը:

Մյուս կետը 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումն է։ Այս փաստաթուղթը ներառել է մի կարևոր կետ ինքնավար կազմավորումների ինքնորոշման իրավունքի և ԱՊՀ-ի կազմ մտնելու հնարավորության մասին՝ ուղիղ կերպով առնչվելով Արցախին։ Թեպետ Սոչիի հայտարարության մեջ խոսք չկա ինքնորոշման մասին, բայց Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումն արդեն իսկ դրա վկայությունն է։ 

Ամիսներ առաջ ոչ պակաս կարևոր հայտարարություն է հնչել Բրյուսելից, կրկին՝ եռակողմ հանդիպումից հետո, որի քավորը սակայն Շառլ Միշելն էր: Որո՞նք են Սոչիում և Բրյուսելում արված հայտարարությունների միջև առկա տարբերությունները, ո՞ ր տարբերակն է մեզ համար առավել ընդունելի:

Շառլ Միշելի ամփոփիչ հայտարարությունում իրականում նույնպես բացակայում էր Լեռնային Ղարաբաղ եզրույթը: «Նրանք քննարկել են վերջերս ստեղծված լարվածությունը և վերահաստատել են 2020 թ․ նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջբերվող հատվածի բնագրում։  Հատկանշական է, սակայն, որ Ալիևի և Միշելի առանձնազրույցը ներկայացնելիս Եվրոպական խորհրդի պաշտոնական ալիքը Յութուբում նշել էր, որ նախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղում լարվածության ընթացքում: Ապրիլյան հանդիպումը արդեն երրորդ դեպքն էր, երբ Լեռնային Ղարաբաղը չի հիշատակվում Եվրամիությունում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով: 2021 թ. դեկտեմբերի 14-ին Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևից հանդիպումից և 2022 թ. փետրվարին կայացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների վիրտուալ հանդիպումից հետո կազմակերպիչ կողմերի տարածած հաղորդագրություններում ևս բացակայում էր Ղարաբաղ եզրույթը:

Բրյուսելյան հայտարարության տեքստում շեշտվում էր խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը, միաժամանակ  շրջանցվում  հերթական սադրանքը հայ-ադրբեջանական սահմանին։  Նախագահ Ալիևի անունը թեև  չէր նշվում, բայց Եվրոպական խորհրդի նախագահը իր հայտարարությամբ հստակեցնում էր, թե վերջինի  խոսքում ինչը չի համապատասխանում իրականությանը։ Հատված հայտարարությունից․«Երկու կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: Հակառակի շահարկումները ցավալի են»։ Այս ձևակերպումը, ըստ վերլուծաբանների, կոնկրետ «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Ի դեպ, Սոչիում ընդունված հայտարարության մեջ չկար որևէ կետ, որը կքննադատեր կամ հստակ գնահատականներ կտար ՀՀ տարածքի հանդեպ Բաքվի իրականացրած հերթական սադրանքին:

Միշելը շեշտել էր նաև բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը և այս հարցում հանրային հռետորաբանության կարևոր դերը: Այս շեշտադրումը առկա է նաև Սոչիում ընդունված հայտարարության մեջ:

Ըստ էության, թե՛ Սոչիում, թե՛ Բրյուսելում ընդունված հայտարարությունները, մեղմ ասած, չեն բխում Հայաստանի և Արցախի շահերից, այս տեսանկյունից պետք է ապավինել չարյաց փոքրագույնին: Հասկանալի է, որ և Բրյուսելը և Մոսկվան ձգտում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քավորությունը ստանձնել, մնացած հարցերը երկրորդական են, քանի որ խաղը շատ ավելի գլոբալ է և շոշափում է կողմերի աշխարհաքաղաքական շահերը: Թե՛ Սոչիի, թե՛ Բրյուսելի հայտարարություններում Լեռնային Ղարաբաղը և վերջինիս ինքնորոշման, սուբյեկտայնության հարցը լղոզված է, միևնույն ժամանակ, երեկ Սոչիում ընդունված հայտարարությունը, խաղաղապահների տեղակայման ժամկետների հավանական երկարաձգումը և հղումը 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրին հույս են ներշնչում, որ ժամանակ ձգել պաշտոնական Երևանին այնուամենայնիվ կհաջողի...

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ