Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի պատասխան՝ Քննչական կոմիտեի հերքման պահանջի. պարզաբանումներ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Օրեր առաջ ԼՈՒՐԵՐ.com կայքում հրապարակվել էր «Քննիչների զանգվածային արտահոսք ՔԿ-ից. նրանք չե՞ն ցանկանում աշխատել Արգիշտի Քյարամյանի հետ» վերտառությամբ հոդված, որում անրադարձ էինք կատարել ՔԿ նախագահի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակումից հետո տեղի ունեցող պրոցեսներին և դրանց վերաբերյալ մեր կարծիքն ու գնահատականները հնչեցրել:

Հոդվածին արձագանքել են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մի շարք պարզաբանումներ, իսկ հոդվածում առկա մի շարք կետեր էլ պահանջելով հերքել: Քանի որ երբևէ խտրական վերաբերմունք չենք ունեցել և ոչ մի պետական կառույցի հանդեպ, ներկայացնենք, թե՛ ՔԿ-ի կողմից առաջ քաշված հիմնավորումները, թե՛ դրանց վերաբերյալ մեր մեկնաբանությունները:

Եվ այսպես, ըստ ՔԿ-ի՝ «ՀՀ քննչական կոմիտեում հաստիքների առավելագույն քանակը 1277 է, որից ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) հաստիքները 925 է և մեր կողմից հրապարակված ժամանակահատվածում աշխատանքից ազատված ինքնավար պաշտոն զբաղեցնող 136 անձանց թիվը չի կազմում  քննիչների ընդհանուր թվի 20 տոկոսը, ինչն անմիջապես հուշում է, որ հրապարակված Քննչական կոմիտեի աշխատակիցների թիվը 1000-ից անցնում է, ըստ էության Քյարամյանի՝ պաշտոնը ստանձնելու օրվանից ի վեր համակարգից հեռացել է աշխատակիցների 20 տոկոսը, ինչը ուժային կառույցի համար ահռելի մեծ թիվ է կազմում» հատվածը պարունակում է ակնհայտ  ապատեղեկատվություն է»:

Սակայն, կցանկանայինք այստեղ մի փոքր պարզություն մտցնել: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ այս պահին ՔԿ-ում առկա է քննիչի 100-ից ավել թափուր հաստիք, ինչը, թերևս, նույնպես խոսուն ցուցանիշ է: Հավելենք, որ կառույցից հեռացած քննիչների թվի մեջ, այն է՝ 136 հոգի, ՔԿ-ն չի ներառել հոկտեմբեր ամսին հեռացածներին, իսկ այդ թիվը նույնպես փոքր չէ. միայն հոկտեմբերին ՔԿ-ն լքել է 15 քննիչ: Եթե մեր ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա կխնդրեինք ՔԿ-ի մեր գործընկերներին պաշտոնապես հրապարակել այս պահի դրությամբ ՔԿ-ում առկա քննիչի թափուր հաստիքների թիվը:

Հաջորդը, ՔԿ-ն պնդում է, որ  «իրականությանը չի համապատասխանում և առնվազն անհասկանալի է նաև «Ակնհայտ է, որ ազատված աշխատակիցները համակարգի հնաբնակներն էին, մասնագիտական առավել բարձր որակներով օժտված կադրերը, որոնց հեռանալը քննչական կոմիտեի համար բավական թանկ կարող է արժենալ» դիտարկումը, քանի որ գրությամբ ներկայացված տվյալները թվային էին, իսկ «հնաբնակ» բնորոշումը տալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել անձանց աշխատանքային ստաժը»:

Մենք ավելի քան վստահ ենք, որ ՔԿ-ում գերակշռում են մասնագիտական բարձր որակներով օժտված քննիչները: Միևնույն ժամանակ, հարց է առաջանում՝ իսկ ՔԿ-ն կարո՞ղ է հիմնավորել, որ հեռացած կադրերը հնաբնակներից չէին և մասնագիտական բարձր որակների տեր անձինք չէին: Թերևս, ոչ: Քանի որ այս հարցն էլ նույնպես գտնվում է սուբյեկտիվ ընկալման հարթության մեջ: Մեր տեսանկյունից՝ անգամ, եթե 136 ազատված քննիչից  40-50-ը հնաբնակներից էին, ապա այո՛ , նրանք օժտված էին մասնագիտական բարձր որակներով և, այո՛ , նրանց հեռանալը քննչական կոմիտեի համար բավական թանկ է արժենալու, ինչպես և ցանկացած այլ պետական կառույցի համար, որը լքում են պրոֆեսիոնալ կադրերը:

Հաջորդը, ըստ ՔԿ-ի՝  «իրականության հետ որևէ աղերս չունեն նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանի` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում պաշտոնավարելու ընթացքում կադրային արտահոսքին վերաբերող ձևակերպումները»:

Նշենք, որ այդ «ձևակերպումները», որոնք առկա էին մեր հոդվածում, ուղեկցվում էին համապատասխան հղումներով, որոնցից պարզ է դառնում, որ նմանատիպ տեղեկություններ շրջանառվել են մամուլում դեռևս Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում: Այո, ինքը՝ Քյարամյանը, հրապարակավ հերքել է այդ տեղեկությունները, սակայն դա ավելի քան տրամաբանական է և այդպես էլ պաշտոնյան պետք է վարվեր: Այժմ բերենք այն բոլոր հղումները, որոնցում բարձրաձայնվում է այն նույնը, ինչ նշված էր մեր հոդվածում: Նշված տեղեկությանը անդրադարձել էր Հրապարակը, ևս մեկ հոդված Հրապարակից, որը իր կայքում արտատպել էր Yerevan.today-ը, այդ նույն տեղեկությունը տարածել էր Zham.am-ը, ևս մեկ հոդված այս անգամ արդեն հրապարակված է 168.am-ում: Այսինքն՝ մենք վկայակոչել ենք այն ձևակերպումները, որոնք հայկական լրատվական դաշտում շրջանառվել են դեռ մեկ տարի առաջ, հետևաբար այդ ձևակերպումների հեղինակային իրավունքը մեզ չի պատկանում, առավել ևս այդ ձևակերպումները չեն ներկայացվել իբրև դոգմատիկ ճշմարտություն:

Հաջորդը՝ ՔԿ-ն նշում է, որ «անճշտությունների շարքում  իր տեղն ունի նաև կառավարական առանձնատների հիմնանորոգմանը վերաբերող քրեական գործի մասին դրվագը, որի մասով նախ անհրաժեշտ ենք համարում պատշաճ տեղեկացնել, որ տվյալ քրեական վարույթը կարճվել է օրինական հիմքով, կարճման որոշումը հաստատվել է ՀՀ դատախազության կողմից և բացառապես օրինական հիմքով կարճման այդ որոշումը կայացվել է Արգիշտի Քյարամյանի` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելուց դեռևս ամիսներ առաջ ու որևէ կերպ չի կապվում նրա պաշտոնավարման ժամանակահատվածի հետ»:

Վերը նշված տեղեկության մասով մեր նյութում նույնպես առկա են եղել պատշաճ հղումներ, դիցուք՝ Yerevan.today-ի նյութը՝ «Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը» վերտառությամբ, որտեղ մասնավորապես նշվում է հետևյալ տողը՝  Արգիշտի Քյարամյանն է  ի սկզբանե եղել Փաշինյանի առանձնատան նորոգման կոռուպցիոն սկանդալի բացահայտողը՝ որպես ՊՎԾ ղեկավար և այսօր հենց ինքն էլ, իր ձեռամբ, երկու տարի անց փաստացի «ջրել է» ՔԿ-ում քննվող քրգործը՝ արդեն Քննչական կոմիտեի նախագահի կարգավիճակում: Լրատվամիջոցին նույն քննչական կոմիտեն որևէ այլ տեղեկություն չէր տրամադրել՝ պահանջելով բավարարվել այն տեղեկատվությամբ, որ գործը կարճվել է: Նույն նյութը տեղադրվել է նաև 24.news.am կայքումAlternativ.am կայքը նույնպես հղում է արել Yerevan.today-ին՝ տեղադրելով իր մոտ այդ հոդվածը:

Արգիշտի Քյարամյանը ՔԿ նախագահի տեղակալ է նշանակվել 2020թ. դեկտեմբերի 24-ին, իսկ նախագահ՝ 2021 թվականի հուլիսի 12-ին: Այսինքն՝ անգամ, եթե մի կողմ դնենք «ջրել է իր ձեռամբ» էմոցիոնալ ձևակերպումը, որը առկա է հայկական մեդիա դաշտում, անհերքելի են երկու կարևոր փաստ: Առաջինը՝ սույն սկանդալը բացահայտվել է ՊՎԾ-ում, երբ երբ վերջինիս ղեկավարը հանդիսանում էր Արգիշտի Քյարամյանը, երկրորդը՝ վարույթը կարճվել է այն ժամանակ, երբ Քյարամյանը արդեն իսկ ՔԿ համակարգում էր՝ նախագահի տեղակալի բավական բարձր պաշտոնում: Այնուամենայնիվ, փաստենք, որ սույն տեղեկությունը, որը դիտարկվել է իբրև անճշտություն, նույնպես երկար ժամանակ դեգերում է հայկական լրատվական դաշտում և չի հանդիսանում մեր երևակայության արգասիքը: 

Եվ վերջինը՝ «ՔԿ-ն հարկ է համարել ընդգծել, որ մտացածին և իրականության հետ աղերս չունեցող ձևակերպումների շղթան ամփոփվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի` համակարգին չտիրապետելու շարադրանքի տեսքով»: 

Այստեղ նույնպես կարող ենք երկար վիճել, քանի որ այս կամ այն պաշտոնյայի կողմից իր ղեկավարած համակարգին տիրապետելու կամ չտիրապետելու վերաբերյալ գնահատականները սուբյեկտիվ են և հիմնվում են գնահատողի ձեռքի տակ եղած ինֆորմացիայի, նրա փաստերի համադրման ունակությունների և, ընդհանրապես, աշխարհայացքի վրա: ՀՀ ցանկացած քաղաքացի ունի իրավունք հնչեցնելու իր գնահատականը այս կամ այն պաշտոնյայի աշխատանքի արդյունավետության մասին, դա իր իրավունքն է, պաշտոնյայի իրավունքն է՝ պնդել հակառակը, սակայն ցանկալի կլինի, որ առնվազն պաշտոնյաները իրենց աշխատանքի արդյունավետությունը ապացուցեն ոչ թե գեղեցիկ և պաթոսախառն տեքստերով, այլ գործով:

Ի հավելումն վերը նշվածի՝ փաստենք, որ մեր լրատվամիջոցը մշտապես բաց է առողջ քննարկումների համար և երբևէ չի խորշել և չի խորշելու ներկայացնել մեր հոդվածների վերաբերյալ հակառակ կողմի կարծիքը՝ իհարկե ընթերցողին ներկայացնելով նաև մեր մեկնաբանությունը: Վստահ ենք, որ խոսքի ազատությունը, որի մասին այդքան շատ է այսօր խոսվում Նոր Հայաստանում, ենթադրում է հենց այդպիսի քաղաքականության որդեգրում:

Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև