Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաստացի հրաժարվել է Արցախի փրկության շանսից. ԱՀ-ն Ադրբեջանին հանձնելու գործընթացը սկսվա՞ծ է․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպումների հետ կապված պաշտոնական հաղորդագրություններից զատ, ի հայտ են գալիս նաև նոր մանրամասներ, որոնք ի ցույց են դնում կողմերի իրական դիրքորոշումները: Ի մասնավորի, ռուսական աղբյուրների հետ սերտորեն աշխատող տեղեկատվական մի շարք հարթակներ արդեն իսկ դետալներ են ներկայացնում թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումներից: Նշվում է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, որ պատրաստ է ընտրել կարգավորման արևմտյան տարբերակը, բայց պատրաստ է ընդունել նաև ռուսական առաջարկները: Նա նշել է, որ այդ տարբերակները համահունչ են:

Այս միտքն, ի դեպ, հրապարակային հատվածում առկա է: Ըստ նշյալ հարթակների, Պուտինը նշել է, որ իրականում տարբերությունները շատ են ու սկզբունքային: Ի դեպ, փորձագիտական շրջանակները ևս նշում են, որ «վաշինգտոնյան փաստաթղթում» Արցախի կարգավիճակի մասին խոսք անգամ չկա, իսկ ռուսական տարբերակում շեշտվում է կարգավիճակի քննարկման անհրաժեշտությունը, թեկուզ և տարիներ հետո։ Կան նաև տեղեկություններ, որ ՌԴ նախագահը պարզ հասկացրել է, թե համաձայնելով արևմտյան տարբերակին կամ ընդունելով Ալիևի պահանջը՝ կնքել խաղաղության համաձայնագիրը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակմամբ, մեկընդմիշտ զրկվում ենք Արցախի կարգավիճակը քննարկելու հնարավորությունից, իսկ խաղաղապահները դուրս են գալիս Արցախից՝ բոլոր հետևանքներով։ Ըստ վերոնշյալ տեղեկատվական հարթակների, Փաշինյանն ասել է, որ իր որոշումը ամբողջովին գիտակցված է, և այլ տարբերակ չկա։

Ըստ տեղեկությունների, եռակողմ բանակցություններն անհամեմատ լարված մթնոլորտում են անցել։ Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնք դուրս են մնացել հայտարարությունից, ինչի մասին խոսեց ՌԴ նախագահը, դրանք վերաբերել են հենց Պուտինի բարձրացրած հարցերին՝ Արցախում ապրող հայերի անվտանգության հստակ երաշխիքներ, խաղաղապահների մանդատի երկրարեցում (ասում են՝ այստեղ Փաշինյանն էլ է ակտիվ եղել), ու ամենակարևորը՝ կարգավիճակի վերաբերյալ հետաձգված քննարկման մասին ձևակերպում խաղաղության համաձայնագրի տեքստում։ Ըստ փորձագիտական շրջանակների, Փաշինյանը փաստացի դադարել է դիմադրել Արցախը Ադրբեջանին հանձնելու ընթացքին։

Շատերն են նշում, որ արևմտյան տարբերակից հրաժարումն ու ռուսական հնարավորության օգտագործումը կարող էր հնարավորություն լինել Արցախը պահպանելու համար, բայց Փաշինյանն ընտրել է արևմուտքի առջև իր քաղաքական հեղինակությունն ու հետագա պաշտոնավարումը պահպանելը՝ թեկուզ Արցախի հաշվին: Ոչ մեկ անգամ մեզ հետ զրույցում փորձագետները նշել են, որ ՀՀ իշխանությունը պարզապես ձեռքերը լվանում է Արցախից, և Երևանը համաձայն է գնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման՝ առանց Արցախի հարցի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)